ԻՍԼԱՄԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍՊՆՅԱԿՈՎ
23.05.2017 \ 22:21
Reads: 1209
Վաշինգտոնը Ռիադի դերակատարության վերասահմանման փորձ է կատարում. փաստորեն Սաուդյան Արաբիան տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր կարգավիճակը սկսել էր զիջել այլ տերությունների: Հիմա, հսկայածավալ բյուջե ենթադրող նոր համաձայնություններով, բանակը վերազինելու ամերիկյան որոշումը եւ դրանից բխած Ռիադը հակաահաբեկչական կենտրոն դարձնելու համաձայնությունը երեւութապես սաուդակենտրոն տարածաշրջան ձեւավորելու նախանիշերն են փոխանցում։
ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18.11.2016 \ 00:03
Reads: 1491
Հայկական կողմի աշխատանքն ու քարոզչությունը Թուրքիայի հակաեվրոպական արժեքների դավանումը շեշտող, այս օրերին, մեծ ճիգեր չի պահանջում: Կարեւորը եվրոպական այս գնահատականների իրավական հետեւանք ունենալն է, ինչ որ քաղաքական տրամաբանությամբ ներկա պահին դեռեվս տեսանելի չէ:
ՎԵՐԱՀՍԿՎՈՂԻՑ ԴԵՊԻ ԱՆՁԵՎ ՔԱՈՍ ՍԻՐԻԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
03.10.2016 \ 21:09
Reads: 1628
Ամբողջ խնդիրը կենտրոնանում էր այն պահանջի վրա, որ ռուսներն անընդհատ արծարծում էին` տարանջատել ընդդիմադիր զինյալներին ահաբեկչական խմբավորումներից։ Դեպքերը այնպես էին ստացվում, որ հակակառավարական ուժերի գրոհներում որոշ պահերի մշուշ էր ստեղծվում զինյալ տարրերի ինքնության վրա, նրանց պատկանած կազմակերպությունների առումով։
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ` ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
06.08.2016 \ 11:42
Reads: 1788
Լրատվությունը մեկնաբանական չէ եւ պարզապես վերաբերում է Սահմանադրական փոփոխության ընթացակարգի լուսաբանմանը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռևս չէ հրապարակվել, հետեւաբար իրավաբանական քննարկումները առայժմ մնում են փակ, եւ Արցախի հանրությունը պետք է սպասի իմանալու համար նոր առաջարկների առավելություններն ու անպատեհությունները, որպեսզի դիրքորոշվի:
ԲԱՔՎԻ ՈՃԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12.07.2016 \ 22:04
Reads: 1981
Ալիեւի պատկերացրած ստատուս քվոյի փոփոխության համար, մնալով միջազգային ընտանիքի կատարած հայտարարության մեջ տեղ գտած առաջադրանքների սահմաններում, նախ պետք է Բաքուն համաձայն լինի 1994-ին կայացած հրադադարի համաձայնագրի լիակատար հարգմանը եւ դրա երաշխիքների համար անհապաղ (քանի որ Ալիեւը ևս ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի ամենակարճ ժամանակամիջոցում) համաձայնություն հայտնի եւ գործնապես օժանդակի, որ հետաքննության մեխանիզմները հաստատվեն շփման գծի վրա:
ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ
16.06.2016 \ 13:33
Reads: 2584
Այս բոլորը պարզապես արագ նշումներ են և բանաձևի ազդեցության հզորությունը և Անկարայի ցուցադրած ջղաձգությունները ընդգծում են Բունդեսթագի ձեռնարկած քայլի իրադրային նշանակությունը: Նշված հանգամանքները սակայն, առաւելաբար հետևողականության, համագերմանական բարդույթի, Վատիկանի ազդեցության տակ` վերաբերում են կրոնական ներշնչանքին:
94-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ` ԱՌԱՆՑՔ
01.05.2016 \ 22:07
Reads: 2121
Այլեւս ակնհայտ է, որ կայծակնային այս պատերազմի եւ այլ սադրանքների նպատակներից մեկը նույն այս համաձայնագրի վիժեցումն է: Դրա մեկ ապացույցն էլ ՄԱԿ-ում 2016 թ. ապրիլի 27-ին ադրբեջանցիների ներկայացրած դիմումն էր վերոնշյալ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Իհարկե, լուծելու համար հիմնական խնդիրը` ձերբազատվելու Ստեփանակերտի ստորագրությունից, ինչ որ փաստացի նշանակում է ճանաչել վերջինը իբրեւ հակամարտության կողմ եւ ավելին` կարգավիճակի ճանաչում:
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ
24.03.2016 \ 13:56
Reads: 1650
Այս օրերին ԻՊ-ի դեմ ամենաբիրտ պատերազմը տարվում է սիրիական տարածքների վրա ռուս-ամերիկյան համաձայնությամբ, Եվրոպայի երկրորդական մասնակցությամբ, սակայն հարվածվողը առաջին հերթին և այս տարողությամբ Եվրոպան է։ Արդեն պարզ է, որ խնդիրը սոսկ Բելգիային չի վերաբերում, այլ պաշտոնական Բրյուսելին, որ միայն Բելգիայի մայրաքաղաքը չէ։
ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ
21.03.2016 \ 00:24
Reads: 1638
Ռուսաստանի նախագահի որոշումը` օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. բնականաբար միանշանակ չեն վերլուծումները. իրենց ձեւի մեջ իսկ հակոտնյա ընկալումներ կան որոշման նկատմամբ. որոշ կողմերի համար հանկարծակի, մյուսների համար ակնկալելի:
ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ` ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
07.03.2016 \ 23:24
Reads: 1821
Հիմա այնպես է թվում, որ Բաքուն իր ավագ եղբոր այսօրվա կատաղի թշնամիների հետ խորացնում է իր հարաբերությունները` նրանց տալով նաեւ իրավական հիմք համաձայնագրերի տեսքով եւ քննարկելով այդ համաձայնագրերի գործնականացման ուղիները:
Մինչ այս պահը պաշտոնական Անկարան չի արձագանգել Թեհրան-Մոսկվա-Բաքու հարաբերությունների սերտացմանը միտող հայտարարություններին եւ այցելություններին:
Մինչ այս պահը պաշտոնական Անկարան չի արձագանգել Թեհրան-Մոսկվա-Բաքու հարաբերությունների սերտացմանը միտող հայտարարություններին եւ այցելություններին:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՀԵՐԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆՆ Է
05.02.2016 \ 11:06
Reads: 1539
Այս վերջին հայտարարությունը, որը վերահաստատում էր բանակցային գործընթացի ձեւաչափի պահպանումը, խորքում ընդգծում էր ԵԽԽՎ-ի կողմից այս զեկույցների քննարկման անիմաստ լինելը եւ հակասելը նախապես կայացած միջազգային համաձայնությանը` միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ-ին հանձնելու սկզբունքի շուրջ:
ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԸ
13.01.2016 \ 00:25
Reads: 1973
Անկարայի այս ծուղակը, խորքում փոխհատուցելու ձգողականությամբ, չի բացառվում, որ հայկական շրջանակներ ներգրավի: Ծրագրի չերեւացող ծալքերը, քաղաքական բուն շարժառիթները պետք է բացահայտել եւ համակողմանի կեցվածք ճշտել վտանգավոր այս խաղը կանխարգելելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ՈՒՂԱՐԿՈՂԸ
18.11.2015 \ 18:03
Reads: 1753
Փարիզը ցնցած ահաբեկչական ալիքը Ֆրանսիայի սահմաններից շատ արագ դուրս եկավ եւ համակեց ամբողջ աշխարհը: Այն թերահավատությունը` թե իսլամական ծայրահեղականության տարազի տակ կիրառվող արշավանքները մնալու են սահմանափակված Միջին Արեւելյան երկրներում եւ նոր խալիֆայապետություն հաստատելու կոչված ահաբեկիչները չեն վերածվելու վերահսկողությունից դուրս եկող գործիքների, հիմնովին շրջվել է ներկա պահի դրությամբ:
ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՇՐՋԱԳԱՅՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
03.11.2015 \ 23:20
Reads: 1767
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախագահ Էրդողանի համար կիսով չափ բացեց սահմանադրական փոփոխությունների դուռը: Առաջադրանքը այս փոփոխությունների գերնախագահական համակարգի հաստատումն է, կամ այլ խոսքով` էրդողանական վարքագծի միաբեւեռացումը:
ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ ՉԷ
21.10.2015 \ 13:17
Reads: 2003
ՄԻԵԴ-ի դատավճռի հակասական մեկնաբանություններն ու արձագանքները քաղաքականորեն հասկանալի են։ Պարզ է, որ Անկարան նախ պիտի շտապեր ցնծությամբ դիմավորելու վճիռը, ընդհուպ հայտարարելու, որ հայության հարյուրամյա ստաբանությունը այս ձեւով աւարտվեց։
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐՈՊԱ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԽԱՂԸ
21.09.2015 \ 05:29
Reads: 1581
Միջին արեւելյան թե աֆրիկյան երկրներից դեպի Եվրոպա փախստականների անօրինական մուտքը երկար ժամանակից ի վեր երեւույթի է վերածվել։ Հատկապես սիրիացի փախստականների նոր եւ հանկարծակի հոսքը համաեվրոպական ճգնաժամի վերածվելու նախադրյալներ է պարզում։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
21.08.2015 \ 14:54
Reads: 1752
Առ այս պահը չի հստակացվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի՝ օգոստոսի 11-ին Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառները։ Նման բարձրակարգ այցերի հետաձգումը ինքնին արդեն մատնում է քաղաքական որոշակի ճգնաժամ։
Ո՞Վ Է «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ» ՀԱՐՎԱԾՈՂԸ
24.07.2015 \ 15:32
Reads: 9540
Քաղաքական տրամաբանությամբ անհավանական չպետք է նկատել նաեւ այն, որ մահապարտի՝ Սիրիայից Թուրքիա թափանցած լինելու հավանականությունը սահմանային գոտիների անվտանգության նպատակով կարող է նպաստել Անկարայի ծրագրերին կամ նույնիսկ արդարացնել թուրքական ներխուժումը Սիրիա` ահաբեկիչների Թուրքիա անցումը կանխարգելելու հայտարարությամբ:
ԱՆԿԱՐԱՆ` ՎԵՐԱՀՍԿՎԱԾ ՔԱՈՍՈՒՄ
15.07.2015 \ 11:12
Reads: 1496
Պարզ է, թե ինչու չպետք է կատարել լուրի պատճենահանումն առանց մեկնաբանության: Անկարան այս ձեւով ցուցադրում է իբրեւ թե մասնակցություն հակաահաբեկչական պայքարին: Եվ ներկայացված թվի աստեղային քանակով բազմապատկված ահաբեկիչներ են սնվել Թուրքիայից, Թուրքիայում տեղակայվել, Թուրքիայից ֆինանսավորվել եւ Թուրքիայից անարգել անցել դեպի Սիրիա եւ Իրաք:
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԳԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ
19.06.2015 \ 23:15
Reads: 3596
Քրդական գործոնի գերաշխուժացումը խոսում է նաեւ Թուրքիային վերապահված նոր պատկերացման աշխարհաքաղաքական օրակարգի վերածվելու մասին: Եթե Թուրքիան և Քուրդիստանը վերածվել են աշխարհաքաղաքական օրակարգի, ապա այդքան էլ կանխահաս չէ հայկական տարածքային իրավունքների խնդրի միջազգայնացման համար ռազմավարական ուղիների մասին քննարկումներ նախաձեռնելը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏԱՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ԺԱՄԸ ՀՆՉԵԼ Է
13.06.2015 \ 11:20
Reads: 1573
Տարածաշրջանային առումով Արևմուտքի համար Անկարան անհրաժեշտ էր իսլամական ահաբեկչությունը հովանավորելու, ֆինանսավորելու, տարածք տրամադրելու և այդ տարածքներից դեպի Իրաք և Սիրիա անարգել անցքեր տրամադրելու։ Հնչե՞լ է արդյոք Անկարայի դերակատարությունը կասեցնելու ժամանակը։ Դժվար է բացարձակ հաստատում կատարելը, այսուհանդերձ, վարքագծի որոշակի պատկերացում կարող է փոխանցել նախագահ Օբամայի հայտարարությունը։
ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
25.05.2015 \ 23:38
Reads: 3880
ԵՄ-ի ասոցացման եւ նոր Սահմանադրության որդեգրման միջեւ կարելի է տեսնել գործընթացների զուգահեռներ: Երեւանը հանրապետության նոր սահմանդրությունը կհամաձայնեցնի եվրոպական համապատասխան կառույցների հետ: Սա կարեւոր հանգամանքներից մեկը կարող է լինել, որ ՀՀ-ն ստանա եզակի կարգավիճակ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ներառվելու Արեւելան գործընկերության ասոցացման գործընթացներում:
«ԱՐՏՈՆՅԱԼ» ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
19.05.2015 \ 10:42
Reads: 1456
Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը փորձել են ձերբակալել նրան, սակայն նա հրաձգության ընթացքում սպանվել է։ ԱՄՆ-ը հայտնել է, որ գործողությունը կատարվել էր իրաքյան իշխանությունների «ամբողջական համաձայնությամբ», սակայն սիրիական կառավարությունը նախօրոք տեղյակ չէր պահվել, որովհետեւ Ասադի վարչակարգը չի կարող ԱՄՆ-ի գործընկերը լինել:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
13.05.2015 \ 19:13
Reads: 3327
Սահմանային եւ տարածքային ոտնձգություններ իրականացնելու համար աճյունների պաշտպանության պատրվակով կատարված այս գործողությունները ունեն եւ պիտի ունենան դեռևս իրենց հետեւողականությունը: Ի տարբերություն նախորդ զինվորական գործողություններին, այս անգամ Թուրքիայի վարչապետը անձամբ մասնակցել է ոտնձգությանը` թուրքական այս ազատ ելումուտը նվիրականացնելու եւ զինվորականին առընթեր նաեւ քաղաքականացնելու:
ԲԵՌԼԻՆԻՑ ՀԱՍՆՈՂ ՀԱՐՎԱԾԸ
04.05.2015 \ 17:18
Reads: 2353
100-րդ տարելիցը լավ առիթ էր առնչված պետությունների համար կարմիր քարտ ցույց տալու Անկարային: STOP ասելու նոր օսմանականության հոխորտանքով աշխարհաքաղաքական ուժի վերածվելու նկրտումներ դրսեւորող եւ արեւմտյան ուժերի վերահսկողությունից դուրս եկող կրոնական ծայրահեղականությանը տիրություն անող Թուքիային։