ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԸՆԿԱԼԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Արցախի Հանրապետության նախագահի խոսքն ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ և կոնգրեսականներ) կարևորագույն ողերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված և հետևողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականության, արցախահայության դիմադրության, ինքնապաշտապնության և պետականություն կերտելու ազգային, քաղաքական և իրավական հիմնավորումների և այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին:

Այս բոլոր հիմնադրույթների ներկայացման ընթացքում օգտագործվել են միջավայրի կողմից դյուրին ըմբռնելի թեմաներ, խնդիրների արծարծման առանցքներ, համապաատասխան եզրաբանություն, որոնք այս դեպքում ամերիկյան քաղաքական միջավայրում գտել են ճիշտ ընկալելիություն:

Հիշեցումը, որ ԱՄՆ-ի օրենսդիր թևը առաջիններից էր, որը քվեարկել է և ընդունել Սումգայիթն ու ադրբեջանական ջարդարար քաղաքականության այլ դրսևորումները դատապարտող փաստաթղթեր, մի օրինակ է արցախյան և ամերիկյան դիրքորոշումների համատեղելիությունը շեշտելու առումով: Քաղաքական հռետորության արվեստի օրինակները շարունակվում են նախագահ Սահակյանի խոսքում, երբ ընդգծվում է արցախյան կողմի կառչած լինելը երկխոսության, բանակցային գործընթացին, հետևաբար նաև դիրքորոշումը` պատերազմի մերժման և ուժի բացառման: Ադրբեջանի ներկայացումը իբրև հայությունը բնաջնջելու առաջադրանք ճշտած ահաբեկչական պետություն և իբրև այդպիսին տարածշրջանին ու մարդկությանը սպառնացող երևույթ, կապվում է ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական միջազգային դաշինք ձևավորած լինելու իրողությանը:

Բայց` ամենահիմնականը․ նախագահ Սահակյանն ընդգծում էր Վաշինգտոնի միակ պետություն լինելու հանգամանքը, որը ֆինանսական օժանդակություն է տրամադրում Արցախին: Որքան էլ հակափաստարկներ հնչեն, այնուամենայնիվ պաշտոնական Ստեփանակերտի և Արցախի Հանրապետւթյունը ներկայացնողների իրողական ճանաչումով կարող է մեկնաբանվել երևույթը:
Նման մասնակի իրականության շեշտադրումն է նաև քաղաքային և նահանգային մակարդակների վրա սկսած Արցախի Հանրապետության ճանաչման շղթայի գերակշռող մասը ԱՄՆ-ը տեսնելու նախագահի պաշտոնական հայտարարությունը: Այստեղ ևս որքան էլ առարկվի, որ ամերիկյան նահանգների և քաղաքների ճանաչումները միջազգային իրավաչափական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ դրանք հիմնովին նպաստում են նախ ընդհանուր ճանաչելիությանը, ապա ամերիկացի նահանգային և քաղաքային պաշտոնատարների, վաղվա սենատորների և կոնգրեսականների Ստեփանակերտ այցերին: Այս շղթան, իբրև որդեգրված ռազմավարության շոշափելի գործնականացումների շարք, անպայման Արցախի Հանրապետության ճանաչմանը նպաստող գործընթաց է: Նախագահի համոզմամբ էլ ԱՄՆ-ը այստեղ գերակշռող մասն է ապահովել։ ԱՄՆ-ը առաջին հորիզոնականում է։

Այդ պատճառով էլ Բաքուն լուրջ անհանգստություն է ապրում, որը այս առիթով արտգործնախարարություն է կանչում տեղի ամերիկացի դեսպանին, բողոքի հուշագիր է ուղարկում Վաշինգտոն կամ միջազգային հետախուզման դիմում է ներկայացնում Հայ Դատի ևրոպայի պատասխանատուի դեմ։

Արցախի Հանրապետության ներկայացուցիչների այցերը ԱՄՆ,ևրոպա, Ավստրալիա կամ այլ երկրներ, ինչպես նաև ամերիկացի թե ևրոպացի կամ ավստրալիացի օրենսդրականների, նահանգային-քաղաքային բարձրաստիճան պաշտոնատարների ժամանումները Ստեփանակերտ, իրականանում են քաղաքական ենթահողերի նախապատրաստությամբ: Այդ ենթահողերի ձևավորումներում հիմնարար դեր են ստանձնել Հայ Դատի գրասենյակները:

Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում տեսանելի այս տեղաշարժերը կարևոր նախադրյալներ են, որոնք կարող են կտրուկ զարգացման միտումներ դրսևորել, երբ Բաքուն և տվյալ պետությունը հայտնվեն շահերի բախման կետերի դիրքերում. այս դեպքում` հարաբերակցաբար Վաշինգտոնի: Իսկ հավանական այդ զարգացումների համար անհրաժեշտ են նախադրյալներ ձևավորող քաղաքական ենթահողեր: Այդ ենթահողի պատրաստության մեջ իբրև կարեվոր ներդրում կարելի է դիտարկել Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
318 reads | 19.03.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com