ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արևելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված և Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:

Անկարան այս հարցում գերաշխույժ վարքագիծ է դրսևորում: Այս հայտարարությունների առիթով կարելի է մտաբերել շարժառիթային մի քանի հանգամանքներ:

Նախ, բնականաբար Անկարան պահը պիտի փորձեր լիարժեք շահարկել համաարաբական և այս դեպքում նույնիսկ համաիսլամական հարթությունների վրա հեղինակություն ամրագելու:

Շրջանում, ի վերջո, Անկարայից ավելի Թել Ավիվին թշնամի համարող և ըստ էության թշնամի եղող այլ երկրներ ու պետություններ կան, որոնք Անկարայի օգտագործած հռետորաբանությունից և նախաձեռնողականությունից հետ են մնում։

Համակրանք, զորակցություն շահելու, բայց նաև հեղինակություն վերահաստատելու քաղաքական այս քայլը թիրախային տարբեր ուղղություններ ունի. սուննի զանգվածը, արաբական աշխարհը ընդհանրապես և իհարկե իսլամ զանգվածները:

Ներսաուդյան իրադարձությունները նկատի ունենալով և Էր-Ռիադի համեմատական թուլացման ժամանակները օգտագործելով, Անկարան այսպիսով շրջանցում է նաև Եգիպտոսին և նախ սուննի դավանանքին պատկանող զանգվածներին, ապա ընդհանրապես արաբական իսլամական աշխարհին` ներքին սպառման շուկայի համար վաճառվող հարմար արտադրանքով է ներկայանում:

Բայց բնականաբար միայն դա չէ շարժառիթը: Այս դեպքում հայտարարողական թիրախը որքան Թել Ավիվն է, նույնքան Վաշինգտոնը: Ի վերջո, որոշման հայտարարություն կատարողը ԱՄՆ-ի նախագահն է, որին հակաքայլ որոշումներ և համարժեք պատասխան քայլեր առնելու վճիռներ է հնչեցնում Թուրքիայի նախագահը:

Տարածաշրջանում բևեռացում առաջացրած Երուսաղեմի քաղաքային կարգավիճակի այս խնդրում Անկարան ուզում է խաղալ երկրորդ բևեռի դերը: Էրդողան ընդդեմ Թրամփ այս խաղում Էրդողանի առած քայլը հենվում  է, սակայն, Մոսկվա-Թեհրան-Անկարա վերջին շրջանում դրսևորված ռազմաքաղաքական առանցքի վրա: Թեև իրար ոչնչացնելու ամբաստանություններով ոչ վաղ անցյալում հանդես եկած Թել Ավիվն ու Թեհրանը Անկարայի այս գերաշխույժ դրսևորումները չեն ցուցաբերում: Անկարայի լարման տանող հռետորությունից հեռու է նաև Մոսկվան, որը միայն վերջերս շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնին, Պետերբուրգում ապահովական հարցերի հետ կապված կանխարգելման գործողության իրականացման օժանդակած լինելու փաստի առիթով:

Անշուշտ, Անկարայի այս մեղադրական շեշտերն ու ձեռնարկած հակաքայլերը միտումնավոր են և տեսանելիորեն բացատրվում են նշված հանգամանքներով:

Հայկական առումով ևս դիտարկելի կետեր կան այստեղ. նախ անմիջապես հիշենք, որ պաշտոնական Թեհրանը իսլամական երկրների համագործակցության կազմակերպությունից բխած հայտարարության առումով հրապարակել էր որոշ վերապահություններ: Նկատի ունենալով նաև Բաքվի ոչ աշխույժ դիրքորոշումը Երուսաղեմի գծով ստեղծված երկվությունում, նշմարվում է անմիջապես, որ Անկարան և Բաքուն այս հարցում չեն որդեգրել համահունչ դիրքորոշումներ: Բաքուն հատկանշվում էր վերջերս Թել Ավիվի նկատմամբ իր որդեգրած սերտ հարաբերություններով և ավելին` շեշտված ռազմական համագործակցությամբ:

Այս հանգույցների հետ, թեև ոչ ուղղակի, այնուամենայնիվ, քաղաքական տրամաբանությամբ աղերս կարող է ունենալ նաև դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավարի և Իրանի մեջլիսի խոսնակի հանդիպման առիթով ադրբեջանական մամուլի շեշտված քննադատությունները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականության մասին: Չմոռանանք, որ ադրբեջանական մամուլը ամբողջովին վերահսկվում է Բաքվի կենտրոնական իշխանությունների կողմից:

Այս բոլորով հանդերձ, դժվար թե Էրդողանի հրապարակային հայտարարությունը Արևելան Երուսաղեմի կամ պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման առումով առարկայանա: Այս խնդիրը շարունակում է մաս կազմել իբրև գլխավոր թեմա` սկսված պարանաձգությանը: Առ այս պահը Անկարան և Թել Ավիվը ռազմավարական հատուկ գործընկերներ են:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
741 reads | 20.12.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com