ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՄԻՋՊԵՏԱԿԱՆԻՑ ՄԻՋՍՓՅՈՒՌՔՅԱՆ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Կիպրոսում կայացած Հայաստան-Հունաստան-Կիպրոս` երեք երկրների սփյուռքի հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ունի կարեւոր ենթահող, անցած որոշակի ուղի եւ մանավանդ ռազմավարական հեռանկարայնություն:

Հանդիպումը հաստատեց պաշտոնական երկխոսություն եւ հատկանշվեց հայ, կիպրացի եւ հույն ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ եւ, միացյալ ծրագրերի միջոցով, միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, դրանց միջեւ մշակութային, կրոնական եւ տնտեսական ամուր կապերը իբրեւ երեք երկրների` իրենց սփյուռքյան համայնքներին սատարելու պատրաստակամության եւ նրանց միջեւ փոխըմբռնման ու սերտ համագործակցության արտահայտությամբ:

Առաջադրված համաձայնագրով երեք երկրները պիտի նպաստեն ակադեմիական հիմնարկների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի եւ գիտական կենտրոնների միջեւ միացյալ տեղեկատվական փոխանակման նախաձեռնությունների եւ նախագծերի խթանմանը:

Անպայման պետք է հիշել, որ երեք երկրների հատկապես քաղաքական գործոնները նկատի ունենալով լոբբիստական սլաքները համակարգելու առաջադրանք հայտարարվել էր ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի կողմից եւ որի ուղղությամբ նաեւ քննարկումներից բացի գործնական քայլեր էին առնվել:

Իբրեւ այս առաջադրանքի հետեւողություն, Երեւանն ու Նիկոսիան իրենց սփյուռքների համագործակցության համապատասխան համաձայնագիր են ստորագրել: Այժմ կսկսվեն նաեւ քննարկումները պետական մակարդակի վրա համաձայնությունը եռակողմանի դարձնելու` ներառելով նաեւ Հունաստանը:

Հատկապես ԱՄՆ-ում հայ-հույն լոբբիստական խմբավորումների առաջադրանքների համատեղելիությունը տարբեր առիթներով ինքն իրեն զգալի էր դարձնում: Այժմ հասարակական հարթությունից անցում  է կատարվում պետականի, ինչը որ հիմնովին ռազմավարական նշանակություն ունի:

Թեեւ հասկանալիորեն պաշտոնական լրատվություններում առավելաբար ընդգծվում են համագործակցության կրոնական, ակադեմիական, մշակութային, երիտասարդական ոլորտները, այսուհանդերձ առանցքային շարժառիթը հիմնովին քաղաքական է:

Երեք դեպքերում էլ սփյուռքների գոյառման պատճառականության ընդհանրություններ գոյություն ունեն: Եթե հայկական սփյուռքը դասական իմաստով Ցեղասպանության հետեւանք է, ապա կիպրականը հիմնականում Թուրքիայի ներխուժման եւ տեղահանման արդյունք է, մինչ հունականը կարեւոր չափերով Օսմանյան կայսրության կիրառած հալածական քաղաքականության բերումով գոյացել է:

Երկու պետություններն էլ Ցեղասպանության ճանաչման եւ ժխտման քրեականացման առումներով ամենից իրավակարգային եւ քաղաքական բանաձեւերն են ամրագրել։

Երեւանի կողմից առնված ռազմավարական մոտեցումները ավելի քան արդարացված են այս դեպքում եռակողմանի շրջանակը գծելու եւ այդ պարունակում համագործակցության բնագավառները ճշտելու ուղղություններով:

Եռակողման համագործակցության շրջանակում երկու պետությունները ԵՄ-ի անդամ են, մինչ երրորդը նախապատրաստվում է ԵՄ-ի հետ ընդլայնված, համապարփակ համագործակցության պայմանագիր ստորագրելու։ ԵԽԽՎ-ի նախագահը կիպրացի պատգամավոր է. նախադրյալները հուշում են, որ Բաքվի ուղղությամբ բացասական ենթահող է ձեւաւորվում համաեւորահական կառույցներում։ Արդեն հնչում են Բաքվին խիստ քննադատող բանաձեւեր։ Այս հարթության վրա եւս երեք պետությունների Սփյուռքները իրենց քաղաքական գործունեության սլաքները համադրելու տեղ ունեն։

ՀՀ-Հունաստան-Կիպրոս միջպետական հարաբերությունները միջսփյուռքյան համագործակցության վերածելու այս գերակա ուղղությունը հեռանկարային է:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
419 reads | 24.10.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com