ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

ԻՍԼԱՄԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍՊՆՅԱԿՈՎ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Ռիադում կայացած իսլամա-ամերիկյան վեհաժողովից բխած հայտարարություններն ու ձեռք բերված համաձայնությունները որոշ նախադրյալներ են փոխանցում մի քանի կարեւոր հանգամանքներով հետագա իրադարձությունների հավանական հունավորման մասին:

Վաշինգտոնը Ռիադի դերակատարության վերասահմանման փորձ է կատարում. փաստորեն Սաուդյան Արաբիան տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր կարգավիճակը սկսել էր զիջել այլ տերությունների: Հիմա, հսկայածավալ բյուջե ենթադրող նոր համաձայնություններով, բանակը վերազինելու ամերիկյան որոշումը եւ դրանից բխած Ռիադը հակաահաբեկչական կենտրոն դարձնելու համաձայնությունը երեւութապես սաուդակենտրոն տարածաշրջան ձեւավորելու նախանիշերն են փոխանցում։

Միաժամանակ, սակայն, ԱՄՆ նախագահը պարզ ձևակերպմամբ, բայց խառն ուղերձով հստակեցնում էր, որ միջինարեւելյան երկրների փոխարեն Վաշինգտոնը չէ, որ իրենց թշնամիներին ճզմելու քաղաքականություն պիտի ստանձնի: Այստեղ բնականաբար միանշանակ հակառակորդ կամ թշնամի գոյություն չունի. Սաուդյան Արաբիայի համար թշնամին Թեհրանն է, Սիրիայի  համար` ԻՊ-ն ու Անկարան, Անկարայի համար` քրդերը:

Ուրեմն գետնի վրա թվում է, որ հանրությունը հիմնական կտրուկ շրջադարձային փոփոխությունների ականատես չի լինի. օժանդակություններ, սահմանափակ գործողություններ, այլ ուժերի կողմից ավելի արմատական գործողությունների դեպքում զգուշացումներ, համաձայնություններ, խաղի կանոնները թելադրելու կարգավիճակի պահպանման փորձեր եւ քաոսը վերահսկելու ընդհանուր քաղաքականության կիրառման շարունակության փաստեր:

Ռիադակենտրոն տարածաշրջան ձեւավորելու ամերիկյան ծրագիրը, սակայն, կարող է  որոշ անհանգստություններ առաջացնել Անկարայի համար: Խնդիրը այս պարագայում վերաբերում է բնականաբար ոչ թե Թեհրանի մեկուսացմանը, որքան հակաահաբեկչական համակարգող կենտրոնի համար քրդական զինյալ խմբավորումները իբրեւ ահաբեկիչ չդասակարգելուն: Փաստորեն, Վաշինգտոնի համար Ռիադի նոր կենտրոնը ահաբեկիչ դասակարգման մեջ ներառում է ԻՊ-ը, Ալ Քայիդան, Հեզբոլլահն ու Համասը:

Անկարան հերթական անգամ գիտակցում է, որ իր համար գլխավոր ահաբեկիչ նկատված քուրդ զինյալ խմբավորումները ոչ միայն ահաբեկիչ չեն համարվում ամերիկյան-սաուդական ճակատի համար, այլև ազդեցիկ անշրջանցելի գործոն ահաբեկչության դեմ պայքարի համար:

Հիմա արդյունքն այն է, որ բոլորը կխոսեն ահաբեկչության արմատախիլ անելու կարեւորության մասին. Իրանն ու Դամասկոսը ահաբեկչություն ասելով ընկալում են ԴԱԵՇ-ն (ԻԼԻՊ) ու Ջաբհաթ ալ Նուսրան եւ ԴԱԵՇ-ի նմանատիպ խմբավորումները, մինչ Սաուդյան Արաբիան հիմնականում Իրանի կողմից հովանավորված Հեզբոլլահն ու Համասը, իսկ Անկարան` քրդերին: Վաշինգտոնը այս բոլորի մեջ իր դիրքորոշումը նույնացնում է Ռիադի հետ` անհանգստության մատնելով Անկարային:

Զուսպ ձեւով այս նոր կենտրոնի աշխատանքներին միանում է նաեւ Բաքուն: Գեթ առայժմ: Անկախ նրանից, որ այստեղ սուր կերպով երեւում են Բաքու-Թեհրան շատ լուրջ հակասություններ. հղացքների ընկալման հստակ տարբերություններ երեւում են նաեւ Բաքվի եւ Անկարայի միջեւ ահաբեկչություն եւ հակաահաբեկչություն հղացքների եւ նրանց տակ տեղադրվող դասակարգումների միջեւ:

Ամփոփ բանաձեւելու համար արձանագրենք առայժմ, որ հայկական ոսպնյակը այս դեպքում նկատում է անհանգստություն Անկարայի մոտ եւ հստակ տարբերություն ահաբեկչություն եւ հակաահաբեկչություն հղացքների ձեւավորման, ընկալման` իր եւ իր դաշնակիցների միջեւ. իսկ ուղղակի հակասություն Բաքվի եւ Թեհրանի. տակավին` հետզհետե ուրվագծվող Բաքվի եւ Անկարայի միջեւ:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
457 reads | 23.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com