ԱՐԱՄ ԵՎ ԿԱՐԼՈ ԱՍԱԴՈՒՐՅԱՆՆԵՐ. ՔՈՒՎԵՅԹԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ
Աշխարի կիրառական արվեստի մեջ հայկական հետքը տեսանելի է, իսկ ոսկերչության․ ամենազարգացող կիրառական արվեստում հայերի դերն անուրանալի է: Արաբական աշխարհում եթե ցանկանում են գնել ոսկյա արժեքավոր զարդ, ապա հասցեն պարզ է ՝ հայ ոսկերչից, ասում են օտարները, հայի գործը ուրիշ է։ Հայ ոսկերչության նվաճումների մասի զրուցեցինք Քուվեյթում բնակվող մեր հայրենակիցներ Արամ և Կարլո Ասադուրյանների հետ։

-Պարոնայք, ընդունված կարծիք կա, որ հայ ոսկերիչները համարվում են լավագույնը, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Մենք հնագույն ժողովուդ ենք աշխարհի պատմության մեջ, արարող և ստեղծող, ձեռքի գործերի մեջ ուժեղ, գույն ու երանգ բացառիկ պատկերացնող կիրառական արվեստի մեջ առաջատար։ Հայ ոսկերիչները կան, եղել եմ ու կլինեն թելադրող, այսօր՝ 21-րդ դարում, մենք չենք գտնի աշխարհում որևէ ոսկերչության տուն, որտեղ հայ չլինի: Մենք ուժեղ ենք ճաշակի և որակի կողմից, որն էլ երևի մեր հաջողակ լինելու գաղտնիքն է։

-Այսօր Քուվեյթում Ձեր ընտանիքը ունի ոսկերչական տուն, որտեղ տեսանելի է հայի գործի որակը և ճաշակը:  «Արմենիան Արտ»-ը շուկայում կայացած բրենդ է: Ինչպե՞ս ստեղծվեց այն։

-«Արմենիան Արտ»-ը ստեղծվեց 2013 թվականին: Հետաքրքիր պատմություն ունի: Լոգոյի հեղինակը Կարլոն է, մեր ինքնությունը առավել տեսանելի դարձնելու համար լոգոն հիշեցնում է Սիսն ու Մասիսը։ Մեր բրենդը ամեն օր կայանում է, զարգանում, փորձում ենք պահել բարձր նշաձողը, հայ ոսկերչի համբավը պահպանելով։ «Արմենիան Արտ»-ը բացի ոսկերչությունից, ներկայացնում է հայ նկարչությունը: Մեր սրահում կարելի տեսնել հայ նկարիչների աշխատանքներ: Ի դեպ, սա մենք իրականացնում ենք Արամե պատկերասրահի հետ համատեղ, նպատակը հայրենքի հետ կապը պահելն է։ «Արմենիան Արտ»-ի այս երազի շարունակությունը մենք տեսնում ենք նաև մեր հայրենիքում, առաջ Աստված, շուտով Երևանում էլ մի սրահ կունենանք։

-«Արմենիան Արտ»-ի ամենաինքնատիպ, բացառիկ նախագծի մասին խոսենք, ինչպե՞ս այն ստացվեց ժողովրդական վարպետ Ռաֆիկ Բադալյանի հետ։

-Վարպետին վաղուց գիտեինք, նրա ֆանտաստիկ աշխարհին ծանոթ էինք, նրա միկրոքանդակները (միկրոմինիատյուրաները) բացառիկություն են աշխարհում, ու մենք եղբայրներով միաձայն ասացինք՝ Դուք գիտե՞ք ինչ եք արել, որոշեցինք հովանավորել վարպետին՝ շարունակելու իրականացնել նախագիծը, ստեղծել նոր միկրոքանդակներ թանկարժեք քարերով։ Այս օրերի մենք պատրաստվում ենք Քուվեյթի Էմիրին նվիրել միկրոքանդակ, եզակի արվեստի գործ, որի ստեղծման պատմությունը տիեզերական է: Վարպետի Քուվեյթ հերթական այցերից մեկի ժամանակ քաղաքով շրջում էինք, տեսավ քաղաքի կարևոր սիմվոլը և որոշեց ստեղծել հերթական միկրոքանդակ գլուխգործոցը։ «Քուվեյթից մի սադաֆ կբերես,- ասաց նա, աղոթեց ու մտածեց։ Ժամանակ անց ստեղծվեց մի հրաշալի աշխատանք, որի մասին չեմ կարող բառերով խոսել։



Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1747 reads | 21.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com