ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ» և «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ» ՀՀ ԱԺ-ՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ) «ԵԹԵ ՎԱՂԸ 60 ԿՄ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔՈՎ ԵՐԵՎԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵՆ, ԷԼԻ՞ ԿԱՍԵՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ» ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ` ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԵՐՄ ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԵՆ. ՀՀ ԱԳՆ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԵԿՈՂ ՎՏԱՆԳԸ. ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՂԱՎԱՂԵԼ ԵՆ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՌԴ ԱԳՆ ԱՐՑԱԽԻ ԳՈՒՅՆԸ. ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋ ԹԱՎՇՅԱ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. քաղաքական էսսե ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ

ԱՐՑԱԽԻ ԳՈՒՅՆԸ. ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋ
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի մասին կարելի է խոսել անվերջ. ուղղախոս, համառ, աշխատասեր, ազնիվ, բարեսիրտ, զայրացկոտ և ինքնավստահ: Որակներ, որոնք բնորոշ են իսկական հային, նա ընկերների համար մարդ-տոն է, սեփական երկրի համար իրական հայրենասեր ու լավ քաղաքացի։

Արցախում Օհանջին գիտեն բոլորը, նա բաց է, հանրային, արտահայտվելու մեջ խիզախ ու կտրուկ։ Գործունեությունը Օհանջի բազմաճյուղ է: Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ։ Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:

Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Օհանջի գրիչը գրում է շաբաթը 8 օր, օրական 25 ժամ, նա գրում է բանաստեղծություններ ու պատմվածքներ՝ իր կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածների մասին։

Այս օրերին լույս տեսավ Օհանջի գրչին պատկանող «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն։ Գրքում արտացոլված են Արցախյան շարժման ակտիվ մասնակցության նրա հիշողությունները: Ապրեցնող տեսակ. նրան այսպես բնորոշեց ընկերը։

«Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն ունի շատ արդիական վերնագիր, որը կստիպի գրքասերներին այն կարդալ՝ տեղափոխվելով օհանջական գրական աշխհար։

Ժողովածուն լույս ընծայեց «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Արցախ ՀԷԿ ընկերության աջակցությամբ։

Ռուզաննա Ղազարյան

 
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1204 reads | 01.06.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com