ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ. ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ
Հայ-հնդկական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Դեռևս մ.թ.ա. V դարի հույն պատմիչներն էին վկայում, որ պարսից արքաները վարձում էին հայ առևտրականներին որպես թարգմանիչներ՝ Հնդկաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնելու համար: Սա ուշագրավ փաստ է համոզվելու համար, թե որքան սերտ են եղել հայ-հնդկական առևտրատնտեսական և մշակութային առնչությունները հնագույն ժամանակներում: Իսկ այսօր հայ - հնդկական հարաբերություններ ասելով շատերը պատկերացնում են հնդկական ֆիլմ, հնդկական լայն սպառման ապրանքներ և գեղեցիկ կտորեղեն: Իհարկե, սրանք պարզունակ պատկերացումներ են։ Ինչպե՞ս բացահայտել իսկական Հնդկաստանը ոչ Բոլիվուդյան մակարդակով: Այս թեմայով զրուցեցինք մեր հայրենակցուհի Քրիստինե Սարգսյանի հետ, ով բնակվում է Հնդկաստանում և բավական լայն հասարակական գործունեություն ծավալում հայ-հնդկական հարաբերություններում։

- Դուք երկար տարիներ ապրում եք Հնդկաստանում: Ծանոթրեք այս երկրի մշակույթին, ինչպիսի՞ն են իրական մշակութային արժեքները, հնդկական անաղարտ մշակույթը, ոչ բոլիվուդյան մակարդակով:

Իրականում հնդկական մշակույթը շատ հարուստ է, խորը և փիլիսոփայական: Այն, ինչ ցուցադրվում է վերջերս, դա այդքան էլ աղերս չունի իրական հնդկական մշակույթի հետ։ Հնդկաստանը մի երկիր է, որտեղ կա մշակութային բազմազանություն, այս երկիրը գույներով լի է, հնդիկները շատ բարի և դրական մարդիկ են։ Բոլիվուդյան մակարդակի մասին խոսելիս կարող եմ ասել՝ այս երկրում շատ զարգացած է կինոարտադրությունը, նաև հրաշալի մուլտեր կան՝ ուսուցողական, խրատական, սակայն դրանք հայ հեռուստադիտողին երևի հասանելի չեն, այդ իսկ պատճառով կա ոչ ճիշտ կարծիք։

-Դուք փորձում եք նաև հնդիկներին ծանոթացնել հայկական մշակույթին ու Հայաստանին՝ զբոսաշրջային խմբեր մեր երկիր բերելով: Շատ ե՞ն հետաքրքրվողները։

Այո, Հայաստանով շատ են հետաքրքրվողները, հնդիկ այցելուները շատ են հավանում մեր երկիրը, հնավայրերը, նաև մեր անկրկնելի խոհանոցը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանի մասին ինֆորմացիան լավ տարածվի, համագործակցում ենք հնդկական խոշոր տուրօպերատորների հետ: Նրանց տրամադրում ենք բավական լավ պայմաններ, որը ունի հատուկ նպատակ. նպաստել Հայաստանի տուրիզմի զարգացմանը, իհարկե նաև Հայաստանի մասին ինֆորմացիայի տարածման համար: Ակտիվ աշխատանքներ է տանում մեր դեսպանությունը։ Պետք է նշեմ, որ այս ամենի կայացման համար բավական մեծ նպաստ է ունեցել «ԷՅՐ ԱՐԱԲԻԱ» ավիաընկերությունը, որի աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել մեր նախագծերը։

-Վերջերս Հայաստանից զբոսաշրջիկների մեծ խմբեր են գնում Հնդկաստան: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստ Հնդկաստանում և ի՞նչ խորհուրդ կտաք Հնդկաստան մեկնող զբոսաշրջիկներին։

Նախ պետք է առաջին հերթին ինֆորմացված գնալ, ճիշտ ընտրել տուրօպերատորին, որը կուղղորդի ընտրել տուրիստական հետաքրքիր փաթեթներ՝ Ձեր նախասիրությունները հաշվի առնելով։ Հնդկաստանը շատ գունեղ երկիր է, այն ամեն մարդ պետք է բացահայտի իր նախընտրած տարբերակով։

Իսկ մենք կարող ենք ավելացնել` բացահայտեք Հնդկաստանը Mystique Mantras Holidays ընկերության հետ։

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
521 reads | 06.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com