ՐԱՖՖԻ ՍԵՄԵՐՋՅԱՆ. ԱՌԱՋԱՐԿԵԼՈՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Երկրի տնտեսության առաջընթացի, պետական-մասնավոր ի՞նչպիսի համագործակցության ձևաչափ է պետք մշակել: Սփյուռքի ներուժը ի՞նչպես և ի՞նչ չափով օգտագործել ,Հայաստանի զարգացման համար։ Ի՞նչպես դարձնել մեր երկիրը գրավիչ օտար ներդրողների համար: Այս և այլ հարցեր շուրջ զրուցեցինք լիբանանահայ Րաֆֆի Սեմերջյանի հետ, ով հանդիսանում է․ տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի խորհրդի անդամ, Մերձավոր Արեւելքի Որակի Ասոցիացիայի հիմնադիր անդամ: Դասավանդում է Լիբանանի Saint Joseph, Քուվեյթի Պարսից Ծոցի Գիտության եւ Տեխնոլոգիայի, Ֆրանսիայի Փարիզ 9-Դոֆին համալսարաններում եւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Մշակել է Տաղանդների կառավարման «Talent-Mix» ուղեցույցները: Հանդիսանում է«Մենեջմենթ Միքս»-ընկերության գործադիր տնօրենը․ որը համաշխարհային փորձ ունի ավելի քան 20 երկրների կորպորատիվ կառավարման եւ խորհրդատվական ոլորտներում։ Այսօր մեր հայրենակիցը պատրաստ է իր փորձ ու գիտելիքներով նպաստել հայրենի տնտեսության զարգացմանը։

Ռաֆֆի Սեմերջյան
Կառավարման և ներդրումների փորձագետ
Ավարտել է Universite de «Paris I, Pantheon La Sorbonne»
Մենեջմենթ Միքս կազմակերպության գործադիր տնօրեն
Աջակցում է ընկերություններին ներդնել Միջազգային Կառավարման Ստանդարտներ Ներգրավել ներդրումներ դեպի Հայաստան
Կազմակերպությունը ունի 3 գլխամասային կենտրոններ՝ Կիպրոս, Լիբանան, Հայաստան
Հիմնադիր նախագահ
ԿՍՊ Հայաստան, 2016 թ.
Հայ-Էմիրաթական գործարարների ասոցիացիա, 2017
Միջազգային առևտրի պալատ - Հայաստանյան խորհուրդ, 2017
Հրավիրյալ դասախոս
Universite Saint Joseph (Lebanon)
Universite de Paris I, Pantheon La Sorbonne , Universite de Paris 9, Dauphine (France)
American University of Armenia (Armenia)
Gulf University for Science & Technology (Kuwait)

Հայաստանի տնտեսության հնարավորությունները և սպառնալիքները (Մայիս 2017)

•Ընկերությունների և գործարարների համար հիմնական սպառնալիքներն են՝
•Սահմանափակ ներքին շուկաները, որոնք սպառնալիք են հանդիսանում կայուն հիմքերի վրա զարգացող ՓՄՁ-ների համար
•Վարչական ընթացակարգերը, ինչպիսիք են օրինակ ֆինանսական ստուգումներ, մաքսային ուշացումներ, բյուրոկրատիա (վիճակագրական հաշվետվություններ) ԵԱՏՄ երկրներից ներմուծման գոծընթացում փաստաթղթերի մեծ ծավալ
•Արտադրական հումքի գերակշիռ մասը գալիս է արտերկրից
•Հաճախորդների և ներդրողների ընկալումը ընդհանրապես արդարության վերաբերյալ և կասկածներ դատարանների և տրիբունալների անաչառության նկատմամբ
•Կառավարչական համակարգերի և կառավարման մասնագետների պակաս
•Միջազգային կառավարման և տեխնիկական ստանդարտների (ինչպես օրինակ ISO, CE, JCI, TÜV, DIN, և այլն ) անհրաժեշտության մասին տեղեկատվության և գիտելիքի պակաս
•Հիմնական հնարավորությունները՝
•Հասանելի շուկաներ՝ ԵՏՄ, Ծոցի երկրներ, Իրան
•Էժան աշխատուժ և անշարժ գույք
•Արտադրական գործունեության համար ցածր կոմունալ վճարներ
•Փոխարժեքային լիբերալ համակարգ
•Ժամանակակից բանկային համակարգ
•Զարգացած հեռահաղորդակցության համակարգ և շատ հարմար գներ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ-1
•Ներդրումների ներգրավման քաղաքականություն`
A.Հստակ մեխանիզմ պետք է սահմանել` պետական և մասնավոր համագործակցության հիման վրա ունենալով տարածաշրջանային գրասենյակներ հետևյալ տարածաշրջաններում՝ Եվրոպա, Ռուսաստան, Փոքր Ասիա, Միջին արևելք, Աֆրիկա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ
B.Թույլտվություններ և արտոնություններ այն ոլորտներին, որոնք ստեղծում են հավելյալ արժեք և կայուն աշխատատեղեր
C.«Global» ընկերության ստեղծում որոշ ռազմավարական ոլորտներում ներդրումներ կատարելու, իսկ ավելի ուշ բաժնետոմսերը սեփականաշնորհելու նպատակով: Ներդրողները կարող են մասնակցել կամ գնելով բաժնետոմսերը կամ իրենց անշարժ գույքի միջոցով կամ այլ ակտիվներովֈ Ընկերությունը ներդրում կկատարի ռազմավարական ոլորտներում (ազգային ավիափոխադրող), կամ կգնի բաժնետոմսեր՝ ընկերություններում կառավարման մեջ անմիջական մասնակցություն ունենալովֈ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ-2
•Հաղորդակցման քաղաքականության և «Հայաստան» բրենդի խթանում
•Ներքին հաղորդակցում
•Շաբաթական hանդիպումներ, ներկայացումներ լրատվամիջոցների հետ` կենտրոնանալով ձեռքբերումների վրա
•Ամսական hանդիպումներ դեսպանությունների եւ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Amcham, DWV, CCI France Armenie և այլն:
•Արտաքին հաղորդակցում
•Հայաստանի ձեռքբերումների մշտական լուսաբանումը Եվրոպայի, Ծոցի երկրների, Ամերիկաների տարածաշրջանային լրատվամիջոցների միջոցով
•Մշտական համապատասխանեցում մասնավոր կապիտալի, ներդրումային ընկերությունների և Գլոբալ բանկերի հետ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ-3
•Կապիտալի ներգրավման քաղաքականություն
•Հիմնել Կենտրոնական բանկում հատուկ արտասահմանյան հիմնադրամ արտարժույթի և պաշարների ներգրավման և ավելացման համար;
•Զարգացնել ազգային քաղաքականություն՝ խրախուսելու արտերկրում ապրողներին հաշիվներ բացել Հայաստանի բանկային համակարգում եւ կատարել գործարքներ հայաստանյան բանկերի միջոցով:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ-4
Զբոսաշրջության ներգրավման քաղաքականություն
•Կազմակերպել եռամսյակային թեմատիկ սոցիալ-մշակութային և զբոսաշրջային միջոցառումներ որևէ երկրի հետ, ամեն եռամսյակ, որպեսզի Հայաստանն ընդգրկվի միջազգային զբոսաշրջային քարտեզի մեջ և արագացնել զբոսաշրջության զարգացումը
•Բիզնես Տուրիզմի քաղաքականությունը մշակել՝ հիմնվելով նորարարությունների և ներդրումների վրա:

Զրուցեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
747 reads | 27.05.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com