ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍԱՄԻՐ ԽՆԱՅԶԻՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊԱՀՈՎ և ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿԻՐ Է
Սամիր Խնայզիրը ազգությամբ արաբ գործարար է, նա 1995 -ից ապրում է Հայաստանում, գործարարը մեր երկրում հիմնեց «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» սուրճի վերամշակման արտադրությունը, որը Հայաստանում սուրճի խոշոր ներմուծող ընկերություններից մեկն է։ Բացի բիզնեսից, այսօր Սամիր Խնայզիրը շատ կարևոր գործունեություն է ծավալում՝ իր նպաստը բերելով հայ-լիբանանյան գործարար կապերի կայացմանը։

-Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան, ի՞նչը Ձեզ բերեց մեր երկիր։

Ես Աֆրիկայում էի, ունեի հայ ընկերներ, շատ տպավորված էի նրանց պատմածով,  ուզում էի տեսնել իրենց հայրենիքը: 1994թվականի վերջերին որոշեցի գալ Հայաստան։ Եկա, տեսա ձեր երկիրը ու սիրահարվեցի բնությանը, մարդկանց և որոշեցի գործ հիմնել: Արդեն 1995-ից հիմնեցի բիզնեսը։

-Այսօր դուք հանդիսանում եք Հայաստանում լիբանանյան համայնքի բիզնեսմենների խորհրդի նախագահը: Ե՞րբ է հիմնվել լիբանանցի բիզնեսմեների համայնքը և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։

Երկու տարի առաջ իմ նախաձեռնությամբ այն հիմնվեց Լիբանանի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան Մաքարոնի աջակցությամբ, նպատակը տեղի լիբանանցի ուսանողներին սատարելն էր, նաև լիբանանյան տարբեր ներդրումային ծրագրեր իրականացնելը։

-Ի՞նչ ներդրումներ կատարվեցին լիբանանցիների կողմից այս տարիների ընթացքում։

Հեռահաղորդակցության, աղբահանության, սննդի արտադրության, ռեստորանային բիզնեսի և զանազան ոլորտներում լիբանանցի բիզնեսմենները խոշոր ներդրումներ են իրականացրել: Ի դեպ, մեր կառույցը քաջալերում է, որ ներդրումների չափերը ավելանան և ավելի մեծ ոլորտներ ընդգրկեն։ Մենք ակտիվ աշխատում ենք, որ օրինակներով ցույց տանք Հայաստանի ապահովությունը և մարդկային հզոր ներուժը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանը չճանաչող բիզնեսմեններին։

Հայաստանը ազատ երկիր է: Եթե օրինական աշխատես, խնդիր չես ունենա, ոչ ոք քեզ չի խանգարի: Ես օրինակ եմ շատերի համար։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան։

Շատ Լիբանանցի գործընկերներ ունեմ, ովքեր ուզում են արտադրություն հիմնել Հայաստանում, նույնիսկ Լիբանանի վարչապետը իր այցի ընթացքում կարևորեց հայ-լիբանանյան բիզնես կապերը: Նա համարում է, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ կարելի է խոշոր ներդրումներ իրականացնել։ Հայաստանը կայուն, ապահով և զարգացող երկիր է։

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը





 
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
2270 reads | 13.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com