ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ
Պարարվեստի գիտակները փաստում են` պարը մի կախարդական աշխարհ է, ուր ճախրում է մարդու հոգին ու մարմինը: Իսկ այդ ճախրանքին թևեր են տալիս պարարվեստի գիտակ պարուսույց-մանկավարժները, որոնց աշխատանքի շնորհիվ է, որ ազգային պարերը պահպանվում, ներկայացվում և փոխանցվում են սերնդից սերունդ: Այսօր վստահաբար կարելի է ասել, որ «Հովիկ Ստուդիո»-ն՝ աշխարհում ամենամեծ հայկական պարային համույթը, շարունակում  է հայկական պարարվեստի լավագույն ավանդույթները։ Ռուսաստանում և Հայաստանում «Հովիկ Ստուդիո»-ի  բաժանմունքների ավելացման և ընդլայնման հետ միասին աճում է սաների թիվը, և այսօր նրանք արդեն 500-ից ավելին են, հետևաբար այն պետք է համարվի աշխարհում հայկական ամենամեծ պարային ընտանիքը։

Ներկայացնում ենք հարցազրույց Հովհաննես Գասպարյանի անվան («Հովիկ ստուդիո») պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի հետ։

-Ինչպե՞ս ծնվեց հայրենանվեր այդ գաղափարը՝ ստեղծել Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան կամ ինչպես ընդունված է ասել՝ Հովիկ Ստուդիոն:

Մեր ընտանիքը 2000 թվականին հորս՝ Հովհաննես Գասպարյանի գլխավորութամբ, տեղափոխվեց Մոսկվա և հաստատվեցինք այստեղ։ Հայրս ստեղծագործական մեծ ծրագրեր ուներ: Դա  հայկական պարի մեծ կենտրոնի բացումն էր, որի մասին նա հաճախ զրուցում էր ինձ հետ: Բայց դաժան ճակատագրի բերումով 2003թ. հայրս կյանքից հեռացավ, իսկ նրա գաղափարը պետք էր կյանքի կոչել, և մեզ հաջողվեց իրականացնել այն 2005-ին։

Պարային կենտրոնը ստացավ Հովհաննես Գասպարյանի անվան հայկական ազգային պարի ակադեմիա անվանումը («Հովիկ Ստուդիո»)՝ ի պատիվ գաղափարի հեղինակի:

-Ազգային պարը ազգի, ժողովրդի բնավորության արտացոլումն է: Ինչպիսի՞ն է հայի կերպարը Ձեր բեմադրած պարերում։

Մեր բեմադրություններում ներկայացնում ենք հայոց պատմությունը , կերտում ենք հայի կերպարը խիզախ, խաղաղ և հայրենասեր։ Ներկայացնում ենք մեր ժողովրդի հզոր մշակույթը, որը մեզ համար նաև զենք է , վերջապես ազգին միայն զենքով չես ծառայի։ Պիտի պայքարել  նաև հզոր մշակույթի լեզվով։

-Արդյո՞ք պարի լեզուն էլ նույնքան խոսուն է, որքան երգինը, և կարո՞ղ է այն հայապահպանության գործում որոշակի դեր խաղալ:

Թող ինձ ներեն երգարվեստի ներկայացուցիչները, պարի լեզուն ամենաընկալելին է, այն իր մեսիջը ավելի արագ է հասցնում։ Յուրաքանչյուր պար կրում է իրեն բնորոշ էներգիա եւ բովանդակություն, պարը գայթակղիչ և կախարդական արվեստ է, ազգային դիմագիծ պահող արվեստ է, կրթող և դաստիարակող, որն էլ կարող է լինել ազգային ինքնության պահպանման գրավական։

-Ո՞րն է աշխարհին ուղղված Ձեր պարի մեյսիջը ի՞նչ եք փորձում փոխանցել այլազգի հանդիսատեսին։

Մեր պարով մենք աշխարհին ու մարդկությանը ուզում ենք ցույց տալ  հայի հավաքական կերպարը, ներկայացնել հայկական պարը  երեկ, այսօր և վաղը․ պոպուլյար դարձնել այն․ իհարկե, ներկայացնել նաև հայ պարողին, ավելացնել նոր անուներ հայ պարարվեստում և այդ ամենը անել միջազգային հարթակներում ։

-Ի՞նչ նոր պլաներ ունի «Հովիկ Ստուդիո»-ն։

Վերջերս կայացավ մեր 22-րդ համերգը, այս ամառ էլ Հայաստանում ավանդույթը չխախտելով հուլիսի վերջին հատվածում կներկայացնենք «Կորցրած երազանքի հետքերով» վերնագիրը կրող պարային ներկայացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ իմ հեղինակած նովելլը մեր հմուտ և տաղանդաշատ պարուսույց Գագիկ Հայրապետյանի բեմադրությամբ։ Ամառը թեժ է լինելու աշխատանքի առումով՝ մեր կողմից կազմակերպած  «էվրիթմիա» փառատոնը այս տարի կմեկնարկի Հայաստանում՝  արդեն անվանափոխված «Դվին» մրցանակաբաշխություն։

-Ինչո՞ւ Դվին:

Նախ այն մեկն է մեր հին մայրաքաղաքներից և հետո «Հովիկ Ստուդիո»-ի մեր գլխավոր աջակիցը ` «Դվին» արտադրական կազմակերպությունը, որն առաջատարներից մեկն է Ռուսաստանում իր արտադրանքի ոլորտում: Այն պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Գեղամ Առաքելյանին։ Այնպես որ, հուլիսը թեժ է լինելու համերգային ծրագրերին մասնակցելու են ոչ միայն հայաստանյան մասնաճյուղի սաները, նաև մոսկովյան մասնաճյուղի։ Ի դեպ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 25-ին տեղի կունենա մեր համերգը:

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը




ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1361 reads | 09.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com