ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ. ԵՍ ՀԱՎԱՏԱՑԻ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻՆ, ԹԵ՛ ԻՄ ՁԵՌՆԱՐԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ․․․
Մեր հայրենակից, «Լևոն թրավել» ընկերության տնօրեն Կարպիս Թիթիզյանը , որպես գործածար իր գործունեությունը Հայաստանում սկսել է դեռևս անկախությունից առաջ։ «Լևոն թրավել» ճամփորդական գործակալությունը հիմնադրվել է 1958 թ. Բեյրությում: 1981 թ. փոխադրվել է Լոս Անջելես: 1991 թ-ին. բացվել է ընկերության Երևանյան գրասենյակը, իսկ 1995 թ-ից այն սկսեց գործել նաև Թբիլիսի քաղաքում: Պետք է հիշել. թե ինչ իրավիճակ էր Հայաստանում 1991-ին:

Արցախում արդեն ընթանում էին պատերազմական գործողություններ, թեև լայնամասշտաբ պատերազմը սկսեց 1992-ին: Արդեն չկար Խորհրդային Միությունը, և չկային նախկին տնտեսական կապերը: Այսինքն` 1991-ին Հայաստանում միանգամայն նոր իրավիճակ էր, և անհրաժեշտ էր գտնել նոր լուծումներ ու շարունակել կյանքը: Մարդկանց մեծ մասը տակավին ապրում էր խորհրդային բարքերով ու մոտեցումներով, ուստի պատահական չէ, որ ԼԵՎՈՆ ԹՐԱՎԸԼ-ը դարձավ Հայաստանում պաշտոնապես գրանցված առաջին առևտրային ընկերությունը կամ դրանցից մեկը:

- Պարոն Թիթիզյան, Դուք Հայաստանում առաջին սփյուռքահայ գործարարներից եք . ով հիմնեց այն ժամանակների համար բավական մեծ ընկերություն: Ի՞նչ է փոխվեց այսքան տարիներ անց ռիսկերն արդարացա՞ն։

Ընկերներիցս և հարազատներիցս շատերը թերահավատությամբ էին մոտենում Հայաստանում գրասենյակ հիմնելու իմ նախաձեռնությանը: Հիրավի, չնայած Հայաստանը մեր հայրենիքն է, բայց հեշտ չէ նման ռիսկի գնալը` հատկապես ԱՄՆ-ի պես զարգացած երկրից ժամանելով: Հայաստանում, ըստ էության, ամեն ինչ զրոյից էր պետք ստեղծել: Բայց ես հավատացի թե՛ Հայաստանի ապագային, թե՛ իմ ձեռնարկի հաջողությանը և գնացի այդ քայլին: Սկզբնական օրերին գրասենյակը գործում էր ԱՆԻ հյուրանոցի տարածքում, սակայն շուտով անհրաժեշտություն առաջացավ գտնել ավելի մեծ և հարմարավետ տարածք, քանի որ անհրաժեշտ էր ստեղծել ժամանակակից, կահավորված, տեխնիկայով հագեցած և հմուտ մասնագետներով գործող ճամփորդական գործակալություն, որը ոչ միայն կկարողանար ապահովել Հայաստանի բնակչության ճամփորդական պահանջները, այլև միտված կլիներ ապագային: Ուստի շուտով ես ձեռք բերեցի Սայաթ-Նովայի 10 հասցեում գտնվող այն տարածքը, որը քաջ հայտնի է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Չեմ կարող չթաքցնել ժպիտս, երբ հիշում եմ, թե ինչպես էի կողք-կողքի նստած սովորեցնում մեր նոր աշխատակիցներին, թե ինչ է ավիացիան, ինչպես է իրականանում գնագոյացում այս ասպարեզում, ինչպես է պետք աշխատել ամրագրման և վաճառքի հատուկ համակարգերով:

Անգամ հեռախոսային կապը խնդիր էր: Պետք էր տաքացնել գրասենյակը և աշխատանքային պայմաններ ստեղծել: Ինտերներ և էլեկտրոնային փոստ դեռևս գոյություն չունեին: Այսինքն` պետք էր շատ արագ ինտեգրացնել նոր տեխնոլոգիաները այս ասպարեզում, քանի որ նպատակը հստակ էր` դառնալ և մնալ այս ոլորտում առաջինը և լավագույնը: Այդ օրերին հիմնական հարցերից էր նաև հուսալի օդային կապի ստեղծումը արտասահմանյան երկրների հետ: Այսինքն, անհրաժեշտ էր շատ լուրջ աշխատանք տանել այս ուղղությամբ ևս: Շուտով սկսեցին գործել «Հայկական ավիաուղիները», որոնք ուղիղ կապ էին ստեղծում, մասնավորապես, եվրոպական մի քանի քաղաքների հետ: Հաջորդ քայլով պետք էր կապ ստեղծել ազգային փոխադրողի և որևէ մեծ ավիաընկերության միջև (interline),  որպեսզի հնարավոր լինի ապահովել թռիչքների մաքսիմալ ծածկույթ ամբողջ աշխարհով մեկ: Օգտագործելով իմ անձնական կապերը և հնարավորությունները՝ ես կարողացա պայմանավորվել հոլանդական KLM հսկա ավիաընկերության հետ: Մեծ ջանքերից և նախապատրաստական աշխատանքներից հետո այս կապը սկսեց աշխատել: 1992-1994 թթ. Հայաստանի համար, թերևս, ամենածանր տարիներն էին, որոնք մենք կնքեցինք որպես «ցուրտ և մութ» ժամանակներ: Հիմա ցանկանում եմ կրկին անդրադառնալ Ձեր հարցին` եթե բիզնեսի սկիզբը լավ է, ապա հետոն հիմնականում անհայտ է: Ցանկացած բիզնես աշխատում է, եթե նախ հավատում ես դրա հաջողությանը, իսկ ես միշտ հավատացել եմ, որ Երևանում ես կարող եմ ունենալ ամենալավ ճամփորդական գործակալությունը:

Հաջողության երկրորդ գրավականը ամենօրյա տքնաջան աշխատանքն է: Ես չեմ ուզում մանրամասնորեն նկարագրել, թե ինչ դժվարությունների միջով եմ ես անցել, որպեսզի գործը կայանա, սակայն թող ոչ մեկին չթվա, թե կարելի է լավ հիմք դնել, հետո մի կողմ քաշվել ու պարզապես քաղել պտուղները: Այդպես չի լինում: Բիզնեսը ծառի պես է. պիտի տնկես, ջրես, խնամես, հետևես, պահպանես ու պաշտպանես, որ կարողանաս նաև պտուղները հավաքել: Եթե աչքաթող անես քո ծառը կամ քո բիզնեսը, ապա այն դատապարտված է ձախողման: Վերը նշված «ցուրտ և մութ» տարիներին կարելի էր շատ հեշտ կոտրվել ու թողնել ամեն ինչ` հազար ու մի պատճառ բռնելով` քաղաքական վիճակ, պատերազմ, տնտեսական կործանում, աղքատության ու հուսահատության հասած հասարակություն և այլն: Սակայն ես չկոտրվեցի: Որոշեցի մնալ, պայքարել ու աշխատել: Այն, ինչ դուք այսօր տեսնում եք, հենց դրա պտուղներն են:

Առաջիկայում, ընդ որում, շատերին թվում է, թե ԼԵՎՈՆ ԹՐԱՎԸԼ-ը զբաղվում է զուտ ավիատոմսերի վաճառքով: Դա այդպես չէ: Իմ ընկերությունը միաժամանակ Հայաստանի ներգնա զբոսաշրջության առաջատարներից է: Ամեն տարի հազարավոր մարդիկ, ոչ միայն սփյուռքահայեր, մեր միջոցով ժամանում են հայրենիք, որպեսզի ճանաչեն Հայաստանը և իրենց լուման բերեն մեր երկրին: Միաժամանակ, Հայաստանի բնակիչները մեզ հետ հնարավորություն ունեն ճամփորդելու աշխարհով մեկ: Հետագայում ես նպատակահարմար գտա նաև գրասենյակ բացել Թբիլիսիում, որը մինչ օրս հաջողությամբ գործում է: Ինչպես նշեցի վերևում` Հայաստանի համար անչափ կարևոր էր և է, որ արտասահմանյան հզոր ավիաընկերություններ մուտք գործեն հայաստանյան շուկա: Երկար տարիներ ԼԵՎՈՆ ԹՐԱՎԸԼ-ը հանդիսացել է հոլանդական KLM ավիաընկերության ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում: Հետագայում հնարավոր եղավ նաև Հայաստան բերել BRITISH AIRWAYS ավիաընկերությունը` կանոնավոր չվերթներով:

Այսօր, 25 տարվա բարձունքից հայացք նետելով՝ կարող եմ ասել, որ իմ փոքրիկ տնկին դարձել է մեծ ծառ, որը շարունակում է աճել ու պտուղներ տալ:

-Շատ սփյուռքահայեր ասում են, որ Հայաստանում բիզնեսի սկիզը լավ է լինում, հետոն անհայտ է այսօր նույն ակտիվությա՞մբ է աշխատում «Լևոն թրավելը» ընկերությունը։

Պատասխանեմ կարճ. ամեն տեղ նոր գործ սկսելը դժվար է․ պետք է հավատալ Հայաստանի ապագային, նաև սեփական ձեռնարկի հաջողությանը։

-Դուք «Լևոն թրավել» ընկերությունից զատ արդեն տարիներ շարունակ նաև ակտիվ զբաղվում եք համերգների կազմակերպմամբ, դրսում ապրող հայ հանդիսատեսին հաղորդակից դարձնելով հայկական երաժշտությանը ամենամյա մրցանակաբաշխության Armenian Entertainment Awards-ի շնորհիվ:  Ի՞նչ պլաներ կան 2017 թվականին։

Բացի ճամփորդական բիզնեսը, ես ունեմ նաև իմ պրոդյուսերական հետաքրքրությունը թատրոնի, կինոյի և էստրադային արվեստի հանդեպ: Տարիներ առաջ համահիմնադիր եմ եղել Միացյալ Նահանգներում առաջին հայկական հեռուստաժամի` «Հորիզոն» հեռուստաալիքի: Որոշ ժամանակ անց, մասամբ հեռանալով հեռուստատեսությունից, ճակատագրի բերումով հանդիպեցի մի մարդու, որն ինձ հորդորեց ստեղծել Հայաստան - Սփյուռք մշակութային կամուրջը: Ինչպես գլխի ընկաք` խոսքը Հրանտ Թոխատյանի մասին է: Հենց Հրանտի շնորհիվ ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան ու անմիջապես սիրահարվեցի ոչ միայն հայրենիքիս, այլ նաև այստեղ ապրող և ստեղծագործող մարդկանց: Հնարավորությանս սահմաններում համագործակցեցի Կամերային թատրոնի, Երգի պետական թատրոնի և այլ խմբերի ու անհատ կատարողների հետ: Նրանցից շատերի հետ գտա համագործակցության լուրջ եզրեր և մեծ ծրագրեր ու համերգային արշավներ իրականացրեցի: Խոսքս Արթուր Գրիգորյանի, Նունե Եսայանի, Հրանտ Թոխատյանի, Միքայել Պողոսյանի, Աշոտ Ղազարյանի և շատ ուրիշ տաղանդաշատ արտիստների մասին է:

Այսօրվա դրությամբ տարեկան մի քանի մեծ ծրագրեր եմ իրականացնում Հայաստանի հետ` մենահամերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ: 2017-ին նախատեսում ենք մի քանի մեծ նախագծեր, որոնք այս պահին կազմակերպչական փուլում են:

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1395 reads | 23.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com