«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ՄԿՐՏԻՉ ԲՈՒԼԴՈՒԿՅԱՆ. ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Մկրտիչ Բուլդուկյանը Լիբանանից է, ով բազմաթիվ տնտեսագիտական հոդվածների, գիտական աշխատությունների հեղինակ է: Նա երկար տարիներ բանկային աշխատանքի փորձագետ է եղել, զբաղեցրել է Լիբանանի կենտրոնական բանկի փոխկառավարիչի պաշտոնը, զուգահեռաբար նաև իր փորձ ու գիտելիքներով նպաստել շատ երկրների բանկային ոլորտների կայացման։

-Հայաստանի շատ փոքր շուկայում բացվեցին մեծ թվով բանկեր: Դա մեր երկրում բանկային գործի գրավչության մասի՞ն էր փաստում, թե՞ տնտեսության պարադոքսների վկայությունն է:

Գլխավորաբար պարադոքսների վկայությունն է: Տնտեսական կամ դրամատնային համակարգ կազմվում է ժամանակի ընթացքում: Պետության տնտեսության բարգավաճման ընթացքի ու ֆինանսական հաստատությունների հեղաշրջման փուլերի միջեւ գոյություն ունի որոշ զուգահեռական : Սույն փուլերը բնականոն կերպով հետևում են կանոնավոր տնտեսական աճին շատ հաճախ, զանազան փուլեր ներգործում են միասին: Վերոհիշյալ հեղաշրջման ընթացքում՝ շուկայական ճնշումներ, օրինակի համար՝ «սպեկուլացիա» եւ փոխարժեքի տատանումներ, արտաքին աննպաստ ազդակներ (2008-ի միջազգային ելեւմտական ճգնաժամը) նրանց բացասական հետեւանքները, IT արհեստագիտության առաջադիմությունները, նոր օրենսդրություն՝ ներքին թե միջազգային ( OFAC, Patriot Act, FATF, FINCEN, FATCA) եւ գործելակերպի նոր չափորոշիչներ ծնունդ տվեցին լրացուցիչ նոր փուլերի:

Այստեղ, հակիրճ ձեւով ներկայացնեմ վերջին 300 տարիների ընթացքում արեւմտյան տնտեսութեան մեջ ձևավորված այդ փուլերը:

1.    Դրամական փուլ – Monetary Phase – սեղանավորները.
2.    Դրամատնային փուլ – Banking Phase.
3.    Մասնագիտացած փուլ - Specialized Institutions Phase.


Դրամական եւ դրամագլուխի շուկաների փուլ – Money and Capital Market Phase. Ազգային եւ միջազգային ֆինանսական շուկաների համակարգում՝ օգտագործելով էլեկտրոնային հաղորդակցութեան հնարավորությունները: Նոր անկախության առաջին շրջանին, Կետրոնական Բանկի տկարության ու անգիտության հետեւանքով մոտավորապես վաթսունից ավելի ներդրողների դրամատան արտոնագիր տրվեց, կարծես դրամատնային նպարավաճառներ լինեին:

Նրանց մեծ մասը հետագայում փակվեցին՝ մեծ վնաս հասցնելով ավանդատուներին: Այսօր բանկերի թիվը մոտ քսան է: Նրանցից ոմանք հաջող արդյունքներ կարձանագրեն: Չնայած իրականության մեջ քսանն էլ շատ է: 1991-ին հրավիրվեցի Հայաստանի այդ ժամանակաշրջանի բարձր ղեկավարության, պատասխանատուների նախաձեռնությամբ նշանակվեցի նորանկախ Հայաստանի Կետրոնական Բանկի կառավարիչ: Դժբախտաբար նշանակվելուց հետո սպասեցի, որ պաշտոնիս անցնեմ, պարտականությունս ստանձնեմ, սակայն արձագանք չեղավ: Ոչ ոք չկապվեց հետս: Ավաղ...:

Այսօր տարբեր պիտի լիներ Հայաստանի բանկային համակարգն ու Կետրոնական Բանկի իրավիճակը...:

- Երեք քայլ, որը կնպաստի մեր բանկային համակարգի բարելվմանը:

Այսպիսի տնտեսության իրավիճակով ինչպե՞ս կարող ենք բարելավել բանկային համակարգը: Բանկային համակարգի բարելավման գլխավոր մղիչ ուժը կենտրոնական դրամատունն է և նրան կից կառույցները։ Ուրեմն, վերադառնանք տնտեսական ֆազերին: Երբ ասում ենք բարգավաճ տնտեսություն, նկատի ունենք արդյունաբերության բազմաթիվ ոլորտները, որոնք կազմավորված են կապիտալ-դրամագլուխը (Capital formation):

Այս մեկը կազմավորվում է ժամանակի ընթացքում տնտեսական աճի տեմպով: Պարզաբանեմ՝ դրամագլուխը աճում է տոկոսի սակ անգամ (x ) ժամանակ: Նույնն է իրավիճակը տնտեսության դրամագլուխի կազմավորման ընթացքում: Բանկային համակարգը՝ այսինքն կենտրոնական դրամատուն առավել դրամատների ցանցն ու այլ առևտրային հաստատություններ ուղղությունը պետք է լինի ձեռնարկությունների, մեծ եւ փոքր, վարկեր տրամադրելը այն բոլոր տնտեսական ու առեւտրական Act-ին, հարցը գտավ իր լուծումը: Հայաստանի մեջ արդյոք չկա՞ Sherman : Եթե վարկերը լինեն ավելի նվազ, ձեռնարկատերերը ավելի վարկ վերցնելով իրենց ներդրումները կբազմապատկեն: Ուրեմն քայլերից մեկը պիտի լինի ցածր տոկոսադրույքը:  

Երկրորդ՝ բանկերի թվի կրճատում: Այս մեկը, թերեւս, միավորումով կամ միաձուլումով: Այս ձեւով, բանկերը կլինեն ավելի հզոր, ավելի մրցունակ եւ ավելի շահավոր: Այս մեկը պետք է լինի կենտրոնական դրամատան պարտականությունը: Պետական այս հաստատության գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի տնտեսության բարգավաճման խթանելը:  Նույնքան եւ կարևոր է նրա կապը Համաշխարհային Դրամատան եւ Միջազգային արժույթի շուկայի հետ , նրանց միջոցով եւ այլ աղբյուրների ՝ ԵՎրասիական Տնտեսական Միությունը , Ռուսաստան, Չինաստան, Եվրոպա... երկար պայմանաժամով վարկեր պահանջել, հստակ, թափանցիկ ծրագրերի իրականացման նպատակով: Կարելի է ավանդներ ապահովել զանազան աղբյուրներից, համեմատաբար ավելի ցած տոկոսներով մեծ գումարներ ապահովել բարգավաճման ծրագիրների համար և միաժանակ տնտեսությունը բարելավելու նպատակով, անշուշտ միշտ կառչած մնալով տնտեսության զանազան ոլորտները համաչափության սկզբունքով բարելավելու մտքին:

Վերջապես, ուրախ եմ ասելու, թե բանկային համակարգը բավական առաջ է համեմատաբար քսաներորդ դարի: Հատկապես 2005-ից, որովհետև Հայաստանի Կենտրոնական Դրամատունը ավելի դիրք ունի այսօր, քան նախկին անցումային շրջաններում: Սակայն տակավին շատ աշխատանք ունենք կատարելու , որ նաև ժամանակ է պահանջում.

-Ես կարդացել եմ Ձեր աշխատություններից մեկը Հայ Սեղանավորները․ սեղանաւոր բառը շատ գործածական էր արեւմտահայ իրականության մեջ 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդին: Մեր այժմյան հասկացությամբ համազո՞ր է բանկիր կոչմանը:

Երբեք: Այժմյան բանկիրը իր գործունեությունը ծառայեցնում է հանրությանը, ավանդատուներին, այսինքն մարդկանց այն խմբին , ովքեր իրենց խնայողությունները հանձնում են ավանդ՝ դրամատներին ակնկալելով եկամուտ: Այսօր «բանկիր» բառը Հայաստանի մեջ սխալ է գործածվում: Բանկիրը դրամատան աշխատակից է պարզապես: Սակայն միջին դարում բոլոր բանկիրները, կօգտագործեին իրենց անձնական, անհատական դրամագլուխը եւ ոչ՝ հանրության ավանդները: Այսօր դրամատների դրամագլուխը կազմում է համեմատաբար փոքր գումար (բաժնետեր), որ Կենտրոնական Դրամատունն է որոշում իբրև դրամագլուխ, որպեսզի այս բաժնետերերը ներդնեն իրենց հիմնած դրամատան գործունեությունը սկսելու համար կապիտալի չափը, որը կազմվում է միջազգային օրենսդրությամբ , նվազագույն սահմանված կապիտալի սկզբունքով:

Միջին դարերում՝ վաճառականության զարգացած կենտրոներում , մանավանդ Իտալիայում 12-րդ դարից ի վեր, վաճառակաների ժողովասրահ ունեին, ուր յուրաքանչյուրը ուներ իրեն հատուկ աթոռն ու սեղանը ( Banco), որտեղ որոշակի ժամերի գալիս էին հաշվարկների: Երբ նրանցից մեկը թերանում էր իր հաշվարկներում, նրա սեղանը ( Banco) խորտակվում էր ( Banco rotto),  որ Banqueroute` որն այսօր սնանկ բառի համարժեքն է: Եվ որ այսօրվա օրենքով որևէ առևտրային կառույց սնանկ է հայտարարվում այն վաճառականը, որ իր հաշիվը կամ պարտքը օրին չվճարեր կամ չի կարող վճարել: Այսպիսինն էին բանկային հին պատկերացումները։

-Շա՞տ էին հայ սեղանավորները: Ովքե՞ր էինք նրանք:

Այո, շուրջ երկու հարյուր հոգի: Շատերը գործում էին Իտալիայից, Դրեզդենից, Վենետիկից , Ֆրանսիայից, Մոնակկոից,  Կոստանդնապոլսից, Էրզրումից: Հայ սեղանավորների գլխավոր հաճախորդներն էին սուլթանները, մեծ վեզիրները,  Բարձր Դրան փաշաները, օսմանյան կայսրության բարձր պաշտոնյաները անխտիր և Հայ վաճառականները:  Հայ սեղանավորները Օսմանյան կայսրության մեջ միշտ եղել են գլխավորող,  նրանք նաև արքունի ոսկերչապետերը եւ դրամահատության տեսուչներ են եղել սերունդե սերունդ: Կուզեմ այս առիթով հատկապես հիշատակել Տիվզեճյան ընտանիքի անգնահատելի ներդրումը:

  Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
915 reads | 19.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com