ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ Է, ԻՄ ՆԵՐԿԱՆ Է ԵՎ ԻՄ ԱՊԱԳԱՆ Է. ԵՐՎԱՆԴ ԴԱՎԱՐԻ
Իրանից Հայաստան եկած Երվանդ Դավարին մասնագիտությամբ ինժեներ է, սակայն այսօր աշխատում է բոլորովին այլ ոլորտում: Հայրենիքի մասին շատ էր լսել, բայց Հայաստան եկավ, երբ արդեն ընտանիք էր կազմել: Նա հասկացավ որ պետք է իր երեխայի համար ստեղծի հնարավորություն, որպեսզի նա կերտի իր լուսավոր ապագան սեփական հայրենիքում:

Ո՞վ եք մասնագիտությամբ:

-Ես մասնագիտությամբ ինժեներ-ճարտարագետ եմ, բայց ներկայումս զբաղվում եմ ավտոպահեստամասերի առք ու վաճառքով:

Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը:

-Հայաստանը ինձ համար ապահովություն է, իմ ներկան է և իմ ապագան: Իմ հայրենիքը, ուր միշտ պատվով կապրեմ։

Ինչպե՞ս կայացրեցիք վերադարձի որոշում:

-Երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ չեմ ցանկանում, որպեսզի նա մեծանա իսլամական երկրում: Ես ուզում էի, որ նա օգտվի ժամանակակից կյանքի բոլոր հնարավորություններից և կերտի իր լուսավոր ապագան սեփական հայրենիքում:

Ի՞նչ եք կարծում, հե՞շտ է կայանալ հայաստանյան բիզնես միջավայրում:

-Կարծում եմ, որ դժվար չէ: Պարզապես ցանկություն է պետք կայանալու: Իսկ եթե խոսեմ շտկումներից, ապա լավ կլիներ, եթե հարկային համակարգը մի փոքր ավելի ճկուն լիներ, հատուկ խմբերի արտոնություններ տրվեր:

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
563 reads | 04.04.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com