ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Է, ՔԱՆ ՄԵՐ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐԸ՝ ՏԱՆԳՈ-ՎԱԼՍ, ԲԵՄԱՀԱՐԹԱԿԸ՝ ՍԻՐԻԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՀԱՐԹԱԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅԵՐԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ. ՄԱՐԱԼ ՆԵՐՍԵՍՅԱՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ՝ ԹԵԿՈՒԶ ՍԱՏԱՆԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵՆՔ «ԴԴՈՒՄԸ ՊԱՅԹԵԼ Է» ԱՅԼ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՏԵՐ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ. ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ, ՆՈՐ ՈՐԱԿՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ- Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՄԱՐԴՈՒՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԻՐ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԵՐՈՎ. ԲԱՐՈՒՅՐ ՋԱՄԲԱԶՅԱՆ
Հարցազրույց «Դիակոնիա» բարեգործական հիմանդրամի նախագահ Բարույր Ջամբազյանի հետ

Ո՞վ եք մասնագիտությամբ:

-Մասնագիտությամբ հոգեբան եմ: Սովորել եմ Մյունստերի (Գերմանիա) համալսարանում, այնուհետև ուսումս շարունակել եմ Զիգենի համալսարանում: Դիպլոմային աշխատանքս գրելու նպատակով 1998-ին եկա և որոշեցի վերջնականապես տեղափոխվել Հայաստան: 1999 թվականից սկսեցի աշխատել «Հայ Օգնության Կենտրոն» բարեգործական կազմակերպությունում, որը հիմնադրել էր հայրս ՝ Հակոբ Զամբազյանը: Այն հետագայում և անվանափոխվեց՝ դառնալով «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ:

Մանկության տարիներից ի՞նչ հիշողություններ ունեք, որոնք կապված են մարդկանց օգնելու հետ:

-Բեյրութի հայկական համայնքում մեծանալով, Գևորգյան ու Ջամբազյան ընտանիքների անդամ լինելով` օգնելու հետ կապված հիշողություններս գալիս են դեռ վաղ մանկությունից: Պապիկս հայտնի կահույքագործ էր: Մեր տանն ամեն օր որևէ մեկին օգնելու հարցեր էր քննարկվում: Տատիկս ընթրիք էր պատրաստում մեր տանը գիշերող ուսանողների համար, պապիկս օգնում էր Հայրենիք վերադառնալ այն մարդկանց, որոնք չունեին դրա միջոցները: Հետագայում հայրս արդեն Գերմանիայից էր օգնություն կազմակերպում Բեյրութի հայկական համայնքի համար: Այդ ժամանակ դպրոցական էի, ու մենք բեյրութահայերին օգնել ցանկացողների համար բացիկներ էինք նկարազարդում, ծալում... հարյուրավոր բացիկեր: Այդ ժամանակ տպարաններից չէինք օգտվում, ամեն բան ձեռքով էր արվում ու հենց մեր տանը:

Ընտանեկան ի՞նչ արժեքներ են Ձեզ փոխանցել ծնողները:

-Իմ ընտանիքում բոլորը խիստ պահպանողական ու աստվածավախ մարդիկ էին: Հիմնական արժեքը հավատն էր ու հայրենասիրությունը: Այս երկուսի վրա էր աշխատանք տարվում, իսկ մնացածը տեսնում էինք ու ընկալում:

Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը:

-Ընտանիքն ինձ համար Աստծուց հետո միակ բացարձակ արժեքն է, անփոխարինելի, որևէ քննարկման չենթարկվող: Ընտանիքս իմ հենարանն է. ընտանիքից եմ ստանում ուժ, ջերմություն ու ամենակարևորը՝ անսահման սեր:

Կա՞ն քայլեր , որոնց երբեք չեք գնա հանուն շահի, անունի:

-Դավաճանության չեմ գնա, չեմ դավաճանի հայրենիքս, ընտանիքիս և ինքս ինձ:

Որտե՞ղ են մեծանում Ձեր զավակները:

-Տղաս` Մենուան, ծնվել է Շվեյցարիայում, աղջիկս` Մարին, Գերմանիայում: Հիմա նրանք երկուսն էլ մեծանում են իրենց հայրենիքում` Հայաստանում:

Ինչպե՞ս կբնութագրեք հային:

-Աշխատասեր, անպարտելի, աստվածավախ: Ես չեմ ընդունում հայի մասին որևէ բացասական արտահայտություն: Եզակի դեպքերը չեն կարող մարդու հայ տեսակը բնորոշող լինել:

Ի՞նչ է Ձեզ համար կարիքը:

-Ինքս ապրել եմ կարիքի մեջ: Մարդու արժեքի հետ կապ չունեցող մի երևույթ է կարիքը, բայց կարիքը միայն վիճակ է, որից մարդը փորձում է դուրս գալ: Հոգով կարիքավոր լինելն ավելի լուրջ խնդիր է:

Ինչի՞ց է սկսվում բարեգործությունը:

-Բարեգործությունը սրտի դիրք է, սկսվում է ներքուստ ու կապ չունի արվածի չափի հետ:

Ի՞նչ սկզբունքով եք ընտրում Ձեր հիմնադրամի շահառուներին:

-Հիմնադրամն ունի չափորոշիչներ, որոնք մշակվել են ամբողջ թիմի կողմից: Մարդը, որն ունի տեսանելի խնդիր, կարող է դառնալ հիմնադրամի շահառու, սակայն ամեն մի դեպք ենթարկվում է մանրամասն քննարկման:

Հետևո՞ւմ եք Ձեր շահառուների հետագա ճակատագրին:

-Ինչքան որ հնարավոր է, ժամանակի ու տարածության առումներով նաև: Դա նաև շահառուի ցանկությունից է կախված: Շատերն ապրում են Հայաստանից դուրս, բայց հիմնականում մեծ մասի ճակատագրին տեղյակ ենք: Ունենք շահառուներ, որոնք այժմ մեր թիմի անդամներն են:

Հոգեբանական աջակցություն ցուցաբերո՞ւմ եք շահառուներին:

-Հոգեբանական ծառայությունները դեռ վերաձևավորման մեջ են, բայց ասեմ, որ հիմնադրամի ամեն մի աշխատակից տանում է նաև հեգեբանի աշխատանք. մարդկանց այցելելը, նրանց խնդիրներին տեղեկանալն ու աջակցությունն արդյունավետ կազմակերպելն արդեն լուրջ աշխատանք եմ համարում:

Որտե՞ղ եք պատկերացնում Ձեր զավակների ապագան:

-Անխոս` միայն Հայաստանում, բայց նրանց կամքին չեմ բռնանա:

Ձեզ պատկերացնո՞ւմ եք քաղաքական դաշտում:

-Միանշանակ` ոչ: Ամեն մարդ իր գործը պետք է անի:

Համագործակցության ի՞նչ ծրագրեր եք նախատեսել առաջիկայում:

-Հուսամ, որ մեր ընկերների շարքերը կհամալրվեն: Նախատեսված են հանդիպումներ Միացյալ Նահանգներում, Կանադայում ու Անգլիայում: Չեմ ուզում ժամանակից շուտ դրանց մասին խոսել: Պետք է շարունակել ու զարգացնել համագործակցության հաստատված ծրագրերը ՀՀ և ԼՂՀ կառավարությունների հետ:

Զրուցեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1645 reads | 16.03.2017
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com