ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԹՈՒՐՔԱԳԵՏԻ 60-ԱՄՅԱԿԸ
08.10.2015 \ 11:34
Reads: 1676
Լրացավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի 60-ամյակը: Սաֆրաստյանը ԳԱԱ ակադեմիկոս է 2014-ից, պատմական գիտությունների դոկտոր (2009 թ.), պրոֆեսոր (2007 թ.), ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ:
ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1890 ԹԹ. ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Աբդուլ Համիդի կողմից ստեղծված կառավարման համակարգը հիշեցնում էր բուրգ, որի գաաթում գտնվում էր սուլթանական պալատը` Յըլդըզ քյոշքը: Անծայրածիր կայսրության արտաքին և ներքին քաղաքականությունը մշակվում էր հենց այստեղ, իսկ կառավարությունը պարզ կատարողի դերում էր: Օսմանյան արխիվների վավերագրերը վկայում են, որ Աբդուլ Համիդը հեռագրական կապի միջոցով անձամբ ղեկավարում էր նաև տեղական իշխանությունների գործունեությունը, տալով նրանց համապասխան կարգադրություններ հայերի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ, այդպիսով շրջանցելով կառավարությանը:
20.03.2013 \ 23:17
Reads: 2855

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երկրորդ)
Ս. Շոուի բնորոշմամբ` այդ վաչկատուն ցեղը չուներ արմատներ և պատրաստ էր իր ծառայությունները առաջարկել այն տիրոջը, որից ակնկալում էր ավելի մեծ շահ: Այն քոչել էր Միջին Ասիայից եւ Իկոնիայի սելջուկյան սուլթանների կողմից նրանց մի մասի առաջնորդ Էրթողրուլը, Օսմանի հայրը, որպես ուչբեյություն ստացել էր քրիստոնյաներով բնակեցված տարածք Փոքր Ասիայի հյուսիս արևմուտքում:
23.02.2013 \ 16:08
Reads: 3068

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փոլ Վիթեքի տեսությունն ունի նաև իր կողմնակիցները մեր օրերի օսմանագետների շրջանում: Նրանցից կարելի է նշել Մեթին Հեփերի տեսակետը, որ գտնում է, որ այն հանգամանքը, որ օսմանայն պետությունը առաջացավ որպես ՙղազիների պետութ-յուն՚, հանգեցրեց նրան, որ բանակը ՙբանալի՚ դերակատարում ստացավ:
12.02.2013 \ 16:04
Reads: 3281
