ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
 Գյում­րի քա­ղա­քի մե­ծար­գո Քա­ղա­քա­պետ,
 
Շ­նոր­հա­վո­րում եմ պատ­վա­վոր, ա­վե­լի քան, պա­տաս­խա­նա­տու, պար­տա­վո­րեց­նող պաշ­տո­նը ստանձ­նե­լու ա­ռի­թով և ցան­կա­նում բեղմնավոր գոր­ծու­նե­ու­թյուն։
 
Վս­տահ եմ, թե յու­րա­քան­չյուր հա­յաս­տա­նաբ­նակ, ոչ պա­կաս սփյուռքա­հայ, նա­խան­ձախն­դիր է Գյում­րի­ի բա­րօ­րու­թյան ու բարգավաճման հար­ցում, սա­կայն­ ա­վե­լի սրտ­ցավ անձս ներ­կա­յաց­նեմ որպես մայրա­կան կող­մից գյում­րե­ցի և Գյում­րի­ի պատ­մու­թյու­նը գրած պատ­մա­բա­ն հոր որ­դի, էլ չա­սեմ, “­հայ­րա­քա­ղա­քում” տա­րի­ներ աշ­խա­տած եր­ջա­նիկ օ­րե­րի հայ մը։
 
Արդ, մի խնդ­րանք ու ցան­կու­թյուն Ձեզ և բո­լոր գյում­րե­ցի­նե­րին։
 
Երբ ես կար­դում եմ կամ լսում Գյում­րի­ի սե­ռա­կան հո­լո­վի «ու» հոլովու­մը,­ ո­րը հն­չում է՝ Գյում­րու, ճիշտն ա­սած, թր­քա­հոտ եմ առ­նում, հիշե­լով Ղա­մար­լու, Դա­վա­լու, Ջամշ­լու, Զնջռ­լու, Դոստ­լու ա­նուն­նե­րը:
 
Ե­թե գյում­րե­ցիք հրա­ժար­վե­ցին Ա­լեք­սանդ­րա­պո­լից, որ ռու­սա­կան «հոտ» չգա, Լե­նի­նա­կա­նից, որ կո­մու­նիս­տա­կան «հոտ» չգա, ա­րդյո՞ք ճիշտ չի լի­նի ա­ռանց մե­ղան­չե­լու հայոց լեզ­վի դեմ, գոր­ծա­ծենք Գյում­րի­ի տարբերակը, «ու»-ն թող­նե­լով, ա­սենք, որ­դի բա­ռի սե­ռա­կան հո­լո­վին, որ այդ «ու-ն պա­րապ չմ­նա»;
 
Ե­թե Լեզ­վի Տես­չու­թյունն այս ա­ռա­ջար­կիս հա­մա­ձայն­վի ու, նաև, բոլոր հե­ռուս­տաա­լիք­նե­րին և մա­մու­լին բա­ցատ­րի, թե ի­նչ է նշա­նա­կում հավա­քագ­րել,­ եր­ևի էլ չլ­սենք «բյու­ջե­ի հա­մար հա­վա­քագր­վեց X գու­մար», գիտ­նա­կա­նը հա­վա­քագ­րեց Y նյութ …
­
Հ.Գ. Ե­թե ըն­թեր­ցո­ղին կհե­տաքրք­րի կա­ռու­ցել ու կա­ռու­ցա­պա­տել կամ նորոգել ո­ւ հիմ­նա­նո­րո­գել բա­ռե­րի ի­մաս­տն ու տարբերությունը և արդյունքի չհաս­նե­լու դեպ­քում, նա՝ ըն­թեր­ցո­ղը «կո­ղաշրջ­վի», տո­ղե­րիս հեղի­նա­կին չվե­րագ­րեք…
 
Ռ. Կ.
12 հոկ­տեմ­բե­րի, 2016թ.
--

Մեծարգո քաղաքապետ,
 
«Ազգ» շաբաթաթերթի 10 հոկտեմբերի, 2016թ. հերթական համարում մի կարճ առաջարկ - ցանկություն էի հայտնել, որի «թիրախը» հիմնականում Դուք էիք և որպեսզի տեղ հասնի, ուղարկել էի նաև քաղաքապետարանի կայքին։ Անցել է բավական ժամանակ, սակայն ոչ մեկ արձագանք, որևէ մեկի կողմից, ինչն էլ պատճառ դարձավ հարցի վերանայմանը։

Զանազան տարբերակներ ծանր ու թեթև անելուց հետո, եկա այն եզրակացության, որ հոտառություն կոչվածը, խիստ անհատական է, ուստի ես չպետք է պնդեմ, թե «ու» վեջավորությունից թրքահոտ է գալիս, այլ մարդիկ «այդ հոտը չեն առնում», որն ինձ համար հասկանալի է, գուցէ և ընդունելի, բայց չեմ կարողանում հաշտվել շրջապատի այն կարծիքին, որ կան մարդիկ, որոնց այդ թրքահոտը դուր է գալիս։

Քանի որ ապրում ենք ազատ ու անկախ երկրում, ես ոչ մեկ բարոյական իրավունք ունեմ պահանջելու սիրել կամ չսիրել, այս կամ այն «հոտը» ուստի, հատկապես «ու» սիրողների համար մի ծաղկաբույլ սարքեմ ու թվարկեմ.
Ումուդլու, Բարաունլու, Էմողլու, Ամեդլու, Բորչալու, Խոջալու, Ղամառլու, Դոստլու, Համամլու, Չիբուխլու, Կարակօյունլու, Թաջալու, Կորչանլու, Դավալու, Ջամշլու, Դոստլու… դեն դնելով Գյումրիի «ի»-ն, տեղը դնեմ «ու», որ Կումայրին, Ալեքսանդրապոլը, Լենինականը, այլ ծաղկաբույլի մեջ մնան, չխառնվելով թրքահոտ ծաղկաբույլին։
 
Ռոմեն Կոզմոյան
12.12.2016թ.
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ
519 reads | 25.12.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com