«ՎԵՐԱԲԱՐԵՎ» ՍԻՐԵԼԻ diplomat.am-ի ընթերցողներ...
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
Հայաստանի Դիվանագիտական Հիմնադրամի
Հոգաբարձուների խորհրդի անդամ – լրագրող





Վերնագիրը ձեզ չի զարմացնի, երկար ժամանակ իրարից հեռու մնալով, ուզեցի մի քիչ ջերմացնել մեր հարաբերությունները և Ֆրանսացիների մոտ, որոշ ժամանակ իրարից հեռու մնացած մարդկանց, իրար 're-bonjour' ասելու նման, ուզեցի ես էլ ձեզ դարձյալ բարի օր ասելու իմաստով ‘վերաբարեվ’ արտահայտությունը հնարել և ասել….

Մանրամասների մեջ չմտնենք ՜ Կորոնայի ժահռը, Պանդեմիա, Արցախի 44 օրյա պատերազմը, ամեն տեսակի տագնապ առաջացրեց, մեզ բոլորիս .....

Իհարկե, ոչ միայն մեզ ՜ Հայերիս մոտ....
Եթե ձեզի ասեմ ‘նաև որոշ թուրքերի’ մոտ ….
Գիտեմ որ, ոմանց մոտ զայրույթ, ոմանց մոտ դառն ծիծաղ է առաջանալու, իմանալով  ‘նաև որոշ թուրքերի’ մոտ արտահայտությունը....
Կներեք, բայց ես էլ այս դեպքում կասեի ՜ շատ իզուր, քանի որ հենց սպեսիֆիկ սրա նման, դեպքերի դիմաց, կամ անչափ զայրանալով, կամ չափազանց ծիծաղներով հակազդելն մեզի այս օրերին բերավ:

ՉՇՓՈԹՎԻ, ԱՆՈՂՆԱՇԱՐ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ, ԱՊԱԶԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ....

Քավ լիցի ....
Խոսքը ամենևին թուրքը ներելու մասին չէ, ամենապարզը միայն այն բանի համար, որ նախ մեկին ներելու համար պետք է որ անկեղծ ներողություն խնդրող լինի..

Եթե պետության մասին է, ներողություն խնդրելու վիճակից մղոններով հեռու մի կեցվածք ցուցաբերող մի զանգված կա մեր դիմացը: Մտածելն անգամ անիմաստ է: Ուրեմն անցանք առաջ ….

Եթե վաղը, պետության շարքերից իմացվի նման շշուկներ, ապա այն ժամանակ էլ հենց թուրքերեն պետք է ասվի ''denizi görmeden paçaları sıvama'', Հայերենով ‘ջուրը չի տեսած մի բոբիկանա’…

Այսինքն անգամ ներողություն խնդրելու նշույլներն իմացվի, այդքան դյուրին չէ, պետք է նայվի երկրի ներսում արվածներու հետ, նոր քաղաքականությունն որքան է համապատասխանում, այդ ‘ներողության’ ….

Եթե մարդու, փոքրամասնություների, կանանց, երեխաների, աշխատավոր դասակարգի և ընդհանրապես, տարբեր էթնիկական ինքնություններով կազմված (ոչ միայն թուրք) թուրքիացի ժողովուրդներին վրա դարձյալ շարունակում են այն բոլոր ճնշումները, ներողություն բայց, այսպես մի պետության խնդրած ներողությունը աչքառու կերպով կլինի ՜ անհավատալի, ոչ անկեղծ և անվստահելի:

Քանի, իր ժողովուրդների հանդեպ, ահավոր անարդար եղած մի պետության խնդրած ներողությունը ատակ է ամենափոքրիկ առիթին հետ քայլ անելու:
Դարձյալ անցանք առա՞ջ: Լավ…
*********************************************************************
Այստեղ, հաճույքը ունինք սկսելու մի հարցազրույցների շարքի....
Ոչ պետություն, ոչ կառավարություն, ոչ քաղաքական, ոչ կուսակցության այսինքն ոչ պաշտոնական մարդկանց հետ .... խնդրեմ ուշադրություն սևեռեք հիմա ասածներիս  ‘Հայկական Ցեղասպանության, նաև Թուրքիայի այլ հարցերի վերաբերյալ իրենց ունեցած անհամաձայնությունը բարձրաձայնելու պատճառով, ամեն տեսակ ճնշում, պատիժ, բանտարկության և այլի արժանացած, քիչ թվով, իհարկե, սակայն Փառք Աստուծո գոյություն ունեցող թուրքերի հետ' հարցազրույցի մի շարք է .....

Կարծում ենք, արժեք ներկայացնող, նման թուրք անձանց հետ գոնե որպես ընթերցող (հառաջիկայում իրենց կհրավիրենք նաև Հայաստան, ավելի մոտիկից ծանոթանալու համար) ճանաչելը, մեզ / ձեզ վնաս չիտա այլ շատ առումներով կհարստացնի:

Պետք է ասել, թե այս անձինք, բոլորը, արտասահման են բնակում, մի մասը տասնյակ տարիներից իվեր, մի մասը անգամ Թուրքիայի հպատակությունից հանված է, մի մասը դեռ մի քանի տարիներ առաջ հազիվ խույս տված, սակայն բոլորը այսպես կամ այնպես մարդկության ասպարեզում վաղուց են վճարել իրենց պարտքը և շարունակու են:

Մնացած ճշմարիտ դեմոկրատ կամ մտավորական թուրքիացիները
Կամ բանտերում են, կամ ընդհատակյա ապրում են, կամ էլ անձայն անշշուկ շարունակում են իրենց մարդկության օգտակար գործերը անել:

Մեր կազմակերպած այս երկարաշունչ աշխատության բոլոր հարցազրույցները արեց, Ֆրանսիայի մոտ անցյալի մեջ, Հայաստանի դժվար (Սումքայիթ և այլ ջարդեր, Լեռնային Ղարաբաղի, Երկրաշարժի, տարբեր տաքնապալի) օրերում, բազումս իր լումաները իր աշխատություններով, դրած Հայ ծագումով Ֆրանսիացի Ժան Կլոտ Դըլաքրուա-ն:

Մեր առաջին հյուրը, ներկայումս Հունաստան լրիվ տեղափոխված, Հունաստանի Պետական Համալսարանում դասախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, որը վերջերս ֆրանսերենով մի հոյակապ գիրք հրատարակեց Փարիզում, որը կոչվում է Թուրքական անհանգստություն …..
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
533 reads | 29.03.2021
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2021 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com