ՊԱՏՄՈՒՄ ԵՆՔ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 1-ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՁևՈՎ. «Ի՞ՆՉ Է ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԱՐՑԸ և Ի՞ՆՉ ՉԷ»
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ







Այնպես, ինչպես բոլոր հարցերում, այս հարցում էլ այնքան շատ են գիտակցված կերպով կամ անգիտակցաբար խեղված տեղեկությունները, որ կարևորություն չի տրվում արդեն, թե այդ տեղեկությունը որտեղից է ծագել, ինչ հիմք ունի։ Կարևորը, ինչպես գրողն է ասում, առանց գաղափար ունենալու՝ գաղափարը առաջ տանելն է, ցավոք։

Րաֆֆի Հերմոն Արաքս- Ստամբուլ - Ստրասբուրգ- ՓարիզԵրևան

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղը ՄԱԿ-ի իրականության մեջ նմանատիպ այլ դեպքերի պես առայժմ իր անկախությունը հռչակած, սակայն ոչ մի պետության կողմից դեռևս չճանաչված կամ միայն որոշ պետությունների կողմից ճանաչված պետությունների կատեգորիայի մեջ է մտնում) զինված ուժերի կողմից Ադրբեջանի 5+2 շրջանների նկատմամբ հսկողություն հաստատած լինելու հանգամանքը ովքե՞ր են ուրանում։

Ոմանք փորձում են այնպես ներկայացնել, թե իբր Ադրբեջանի տարածքների նկատմամբ Արցախի հայ ուժերի գրաված լինելու «իրականությունը» ուրացվում է...  Վերևներից եկող հրամաններով առաջնորդվող թերթերին ու ԶԼՄ-երին հետևող մարդիկ էլ, ցանկություն /ժամանակ չունենալով ուսումնասիրել խնդիրը, այս տեղեկությունը որպես իրականություն են ընդունում և կրկնում այդ պնդումները...

Պատկերացրեք մի պետություն, որ ազգային և միջազգային հարթակներում մշտապես կազմակերպում է մամուլի ասուլիս, կոնֆերանս, ելույթ, ճեպազրույց, պանելներ՝ «Ինչու՞ ենք այս տարածքները ստիպված վերահսկողության տակ պահում» խորագրով, ապա ինչպե՞ս կարող ենք ասել, որ ուրանում է շրջանների նկատմամբ հսկողություն հաստատած լինելու հանգամանքը։ Արդյո՞ք ծիծաղելի վիճակի մեջ չի հայտնվում նման պնդումներ անողը։  

Մի պետության հասցեին, որի բարձրաստիճանից մինչև համեստ պաշտոնյան նշում է, որ այս, այս և այս պատճառներով այդ տարածքները վերահսկողության տակ ենք առել, ինչպե՞ս կարելի է ասել, որ ուրանում է իր զինված ուժերի կողմից այդ տարածքների գրաված լինելու հանգամանքը։ Չե՞ն ասի «Այ մարդ, իրենք իրենց բերանով են ասում էլ ուրացումը ո՞րն է»։ Բայց ինչ օգուտ։  

Այսպիսով՝ դեմագոգիայի սանդուղքի առաջին աստիճանը մաքրեցինք։
 
Անցնենք երկրորդին։
Բնականաբար հարց է առաջանում. «Եղբայր, ուրեմն ի՞նչն է խնդիրը։ Ո՞վ և ինչու՞ է մեղադրանքներ հնչեցնում։ Խնդիրը որտեղի՞ց է ծագում»։ Ասենք ...

ՀՀ-ը փորձում է բացատրել, «Ադրբեջանի 7 շրջանների»՝ Արցախի զինված ուժերի կողմից հսկվելու հանգամանքը, թե ինչ պատճառով է այդպես, մինչև երբ է այդպես լինելու։ Մինչդեռ ադրբեջանական կողմը, ամեն անգամ երբ ներկայացվում են պատճառները, իրեն այնպես է պահում, կարծեք ոչինչ չի ներկայացվում և չլսելու են տալիս այն ամենը, ինչի մասին բարձրաձայնվում է։

Փոխարենը անդադար կրկնում են հետևյալ նախադասությունը. «Հայերը մեզ պատկանող շրջանները զավթել են. ե՞րբ են հեռանալու այդ տարածքներից»։

Լավ, բայց այս չլսելու տալը, կներեք արտահայտության համար, բայց «փչացած ձայնապնակի», կամ թութակի պես անընդհատ նույն բանը կրկնելուն է նմանվում... Եվրախորհրդում և Եվրամիությունում Ադրբեջանի նկատմամբ համակրանք ունեցող պետություններն անգամ այս իրավիճակին բացասաբար են վերաբերվում։ «Ադրբեջանը իրեն չլսելու տալով՝ արդեն ինքն իրեն էլ չի կարողանում խաբել, սպավորություն ստեղծելը, թե Հայաստանը ոչինչ չի ասում և անընդհատ նույն բաները կրկնելը Ադրբեջանին ոչ մի օգուտ չեն բերում»,- ասում են նրանք... 

Այսինքն՝ 21-րդ դարի պայմաններում «դիվանագիտության ստրատեգիական ունակություններից» այն կողմ «գիտակցված կերպով իրականության հանդեպ կույր, խուլ և համր լինելու» մի ռազմավարության ենք ականատես լինում, եթե իհարկե դա կաելի է ռազմավարություն անվանել... Այսպիսիներն ժամանակ շահելու միտված քայլեր են, բայց այս պարագայում սա Ադրբեջանի համար ժամանակի կորուստ է։ Գուցե 20 տարի առաջ այն ինչ-որ արդյունք տար, բայց հիմա Հայաստանի օգտին է աշխատում և ի վնաս Ադրբեջանի. Սա չեն ուզում հասկանալ...

Այսպիսի ռազմավարություններից մեկն էլ «գիտակցելով անիրավությունը՝ այլ փաստարկ առաջ քաշել չկարողանալու» մարտավարությունն է... Սակայն այս, նույնիսկ բարեկամ երկրների մոտ  «անկարողության ռեֆլեքսի» տպավորություն է: 

Քանի, ՀՀ-ի բացատրություններին, եթե կույր, խուլ և համր չլինեն, այդ «գրավյալ» կոչվող  տարածքներից դուրս գալու վերաբերյալ ասվածը հայտնի  կդառնա ...

Եթե խոսք է գնում «զավթման» մասին, ապա այդ «զավթիչները» միշտ էլ խոսում են, թե երբ և որ պայմանների բավարարման դեպքում հնարավոր կլինի դուրս գալ այդ տարածքներից, փորձում են լուծում գտնել, ինչպես կարելի է հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք իրենց մեջ պարունակում են «հայերը մեզ պատկանող շրջաններից ե՞րբ են դուրս գալու» հարցադրումը։

Լավ, ուրեմն ինչպե՞ս է հնարավոր մեկնաբանել այս իրավիճակը

Ադրբեջանը այս կամ այն  պատճառներով, անլուծելի իրավիճակից հույս ունի օգուտ քաղելու և հարցի լուծումը կարելի է ասել նույնիսկ մղձավանջ է իրենց համար...  Գուցե ներքին քաղաքականության մեջ, խրոնիկ անլուծելիության միջավայր են ստեղծում, այս ամենը վերագրում են հայերին, որպեսզի կարողանան պահպանել իրենց ռեժիմն ու քաղաքական իշխանությունը: Չգիտենք, համենայն դեպս, եթե այս տվյալները մեկ այլ երկրում լինեին մեր առջև, տպավորություն չէ՞ր ստեղծվի թե, այդ երկիրը, ոչ թե խնդրի լուծումը, այլ՝ անլուծելիությունը որպես փրկության օղակ է տեսնում: Ակնհայտ է, իհարկե...
Դեմագոգիայի սանդուղքի երկրորդ աստիճանն էլ մաքրեցի՞նք։
Գանք երրորդին։

Ովքեր չհամոզվեցին կասեն. «Ու՞ր է, հայկական կողմը գրաված շրջաններից ե՞րբ է դուրս գալու» կամ էլ «եթե ընդունում է , որ գրավել է, ուրեմն ինչու՞ է գրավել»։
Եկանք, ինչպես ասում են, ամենաառանցքային կետին։
 
 Մյունխենում, երկու շաբաթ առաջ ադրբեջանցի լրագրողի կույր-խուլ-համր ոճի մեջ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հատ-հատ բացատրեց.
«(...) Կողմերի կողմից գործածվող լեզուն տարբեր է (իհարկե, լեզու ասելով նկատի չունի հայերենը, անգլերենը, ռուսերենը և այլն)... Այդ լեզվի խնդիրը պետք է լուծվի ... Ադրբեջանական կողմն իր խոսքում միշտ հող բառն է արտաբերում, հայկական կողմը խոսում է կյանքի իրավունքից, ֆիզիկական անվտանգությունից... »

Ինչ հասարակություն էլ ուզում է լինի, եթե կյանքի անվտանգություն չկա, ի՞նչ նշանակություն ունեն թեկուզ միլիոնավոր քառակուսի կիլոմետր հողերը։

Այդ շրջաններում ինչ վիճակ էր մինչ Արցախի Հայ ուժերի հսկողությունը։ Այդ տարածքները Ադրբեջանի ձեռքին էին և այդտեղից Արցախի հայության վրա կրակ էր տեղում, չէին թողնում շունչ քաշեն և զինված բռնություն էին կիրառում։ Նպատակը հայերին հիասթափեցնել, հոգնեցնել էր, որպեսզի հայերը փախչեին այդտեղից։ Հայերն իրենց տների նկուղներում բանտարկված էին մնացել»

Բազմիցս ասվեց «մի՛ արեք, դադարեցրե՛ք, կայուն զինադադար հաստատենք», ուղղակի կամ միջնորդների միջոցով, բայց ապարդյուն։ Այլ ճանապարհ չէր մնացել, խոսք չկա «զավթելու» մասին, այլ մարդկանց վրա կրակող ձեռքը բռնելու. «հերիք է» ասելու մասին է խոսքը: Այսքանը միայն։

Սատանայի փաստաբանություն անենք, թող Ադրբեջանը հայկական կողմին սա ասի. «Ինչ արած, պատերազմի թեժ պահերն էին այդ ժամանակ, հիմա արդեն այդպես չի լինի։ Ադրբեջանին պետք է վստահեք. Եթե չվստահեք, խնդիրը չի լուծվի»։

Լավ... Եթե 25 տարուց ավել, Ադրբեջանն բարի կամք դրսևորեր, հայկական կողմին կարող էինք ասել. «Հայե՜ր, տեսեք Ադրբեջանը այսքան բարի կամք է դրսևորում, չի կարելի առանց վստահության, արդեն մի՛ երկարացրեք»...
Եթե ծանր հանցագործություն գործած մեկը, օգտվելով իր զղջալու իրավունքից, դատարան գա ու ասի «Այո՛, ես եմ գործել այդ հանցանքները, լավ եմ արել, այսօր էլ լինի նորից կանեմ», դուք վստահություն կունենա՞ք, որ նույն հանցանքը չի գործի։ Հայկական կողմը չվստահելու համար բոլոր հիմքերը ունի դժբախտաբար...

Հայկական կողմն ինչու՞ չի վստահում

Ադրբեջանական կողմից, ավելորդ է անգամ խոսել բարի կամք դրսևորելու մասին...
Ադրբեջանի ժողովրդին ենք ափսոսում... Հատուկ ոսկրացած թշնամություն վառ են ուզում պահել կարծես, որից Ադրբեջանի ժողովուրդը շարունակում է տուժել ...

Հազար օրինակներից միայն մեկը բավական կլինի...
2004 թ-ին Հայ, Ադրբեջանցի, այլ երկրների սպաների հետ, ՆԱՏՕ-ի դասընթացին էին։ Ադրբեջանցի մի սպա կացնահարեց քնած վիճակում մի Հայ սպայի ...

«Ա՛յ ցավդ տանեմ, մասնավոր դեպք է, ամեն ազգի մեջ կան նման մարդասպաններ»
«Որքանով է ճիշտ մի հոգու կողմի կատարված մասնավոր դեպքը վերագրել ամբողջ ազգին» ասելով, նորիս փորձենք սատանայի փաստաբանությունն անել...

Այս մոտեցումները առանց վերապահումի ո՞ր պարագայում ճիշտ կլիներ, գիտե՞ք։
Եթե Ադրբեջանն ՀՀ-ից ներողություն խնդրեր... Հայի հուղարկավորությանը ներկա լինելու  ցանկություն հայտներ, հանցագործին պատժելու անկեղծ ջանք թափեր... Մահացածը դրանով չի կենդանանա, բայց սպայի ընտանիքին, ՀՀ-ի «դուք չափը ասեք» հարցնելով փոխհատուցումի պատրաստակամություն հայտներ, օրինակ՝ երկրում սուգ հայտարարեր, աշխարհի աչքին կբարձրանար... Այդ դեպքում «Որքան է ճիշտ, մի հոգու կատարած դեպքը վերագրել ողջ ազգին» խոսքը տեղին կլիներ ...  

Իսկ Ադրբեջանն ի՞նչ արեց։ Ի՞նչ արեց...

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր տեղի ունեցել իրադարձությունս ... Հունգարիայի դատարանն, հանցավորին դատապարտել էր ցմահ ազատազրկման... Հետո Ադրբեջանի «կարգադրությամբ»  անձը իբր պատժի մնացած հատվածը կրելու պատրվակով Ադբեջանին արտահանձնվեց... Իսկ Ադբեջանն ի՞նչ արեց, գիտեք չէ՞...
Նրան՝ բանտի 8 տարիների աշխատավարձ տվեց, տուն նվիրեց, զինկոչում տվեց, և... Ազգային հերոս հռչակեց։

Հիմա ամեն ինչ մի կողմ թողնենք...
Մոռանանք մեր պատկանելիությունը, մեր մտածածն էլ չբարձրաձայնենք, միայն մենք մեր համար մտածենք...
Հսկողության տակ գտնվող շրջանները, ի՞նչ երաշխիք  ու վստահությամբ կարող են հանձնվել Ադրբեջանին։  
Ահա... Հայկական կողմի «իմ ազգակիցների կյանքը դժոխքի չվերածելու համար երաշխիք ուզել» և «երաշխիք տվեք, շրջանները տանք» ասելու տրամաբանությունը..

Աշխարհին «անուղղելի ղեկավարությամբ» ներկայացող հարևան Ադբեջանը, որի ժողովուրդը նաև այնպիսի արժեք է տվել, ինչպես Աշուղ Ղարիբը, ում մասին Սերգեյ Փարաջանովն էլ է ֆիլմ նկարել, այսօրվա ղեկավարության կողմից արդյո՞ք այսպես վերաբերվելով, չի առնվում մամլիչի տակ։

Հիմա էլ եկեք տհաճ թեմաներից հետո մի քիչ էլ դրական լիցքեր հաղորդենք մեր հոգեվիճակին... Դիտեցեք Արցախի մասին ...
https://vimeo.com/335404327?fbclid=IwAR1QNOF8zuZdXLZ8eV7Iu-l6tHU91WslaYf9mCrmEY5HNTM4WqVVe4W_N_g
 
 
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
388 reads | 11.03.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com