ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ (ՐՀԱ (*))
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ







Այսպես թե այնպես, Թուրքիայի Հայոց նոր Պատրիարքը պաշտոնապես ձեռնադրվեց և դժգոհողների մեծ մասը, նախկին 12 տարվա վիճակից, իմ կարծիքով, գոնե, այո գոնե մասամբ բավարարվեցին... «չարյաց փոքրագույն» ասելով ...

Թե՛ Ստամբուլի, թե՛ ամբողջ Թուրքիայի և թե՛ Հայաստանի ու Սփյուռքի հայությունն այլևս պարզունակ, մակերեսային և առավել ևս անվայել կարծիքներ չպետք է հայտնեն, մանավանդ անզուսպ գնահատականներ հնչեցնեն ՝ հիմք ընդունելով միայն թուրքական մամուլին պատկանող ընդամենը որոշ թերթերի՝ արդեն ծանոթ ձեռագրով աղավաղված ու չափազանցված հրապարակումները։
Խիստ գիտակցելով, որ ինչքան դժվար պայմանների մեջ բանող, հայապահպանում անել ջանացող մի աթոռ է այստեղ... Այս իրավիճակը նկատառելով, կրկին իմ համեստ կարծիքով, նոր ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍի աստիճան ստացած Սրբազան Մաշալյանը հրատապ կերպով կհրահանգի երեք հոգանոց մի «Մամուլի և Հանրության Հարաբերությունների կոմիտե» հիմնելու մասին և մեկ անձ էլ կնշանակվի որպես «Պատրիարքարանի բանբեր»՝ տարբեր բնույթի նյութեր պատրատելու, հարցազրույցներ, ասուլիսներ կազմակերպելու համար՝ վերոնշյալ կոմիտեի անդամների հետ խորհրդակցելոց հետո, որ այդ կարգի առաջարկներն անպայման ներկայացվեն գրավոր։

Եթե վերոնշյալ առաջարկությունները բոլոր կողմերն ընդունեն, ես՝ Րաֆֆի Հերմոն Արաքսս, ակնածանքով կընդունեմ Պոլիս գտնվող Թուրքիայի Հայոց Պատրիարքի և իր շուրջ հավաքված կրոնավոր և ոչ կրոնավոր անձանց ներկայացրած ազգային ծրագրերը, դրվատողն ու ծափահարողը կլինեմ ՝ թերևս, երբեմն միայն, բարին կամենալով՝ պատեհ կառուցողական առաջարկություններ անելով:

Հարգանոք՝ (*) Րաֆֆի Հերմոն Արաքս
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
95 reads | 23.01.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com