15-ՐԴ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ «ԹԱՑ» ՍԿՍՎԵՑ
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ






Իմ նախորդ գրության մեջ, հետադարձ հայացք նետելով իրադարձություններին, փորձել էի հակիրճ ներկայացնել, թե ում կողմից, ինչ ջանքերի շնորհիվ, ինչպես է ստեղծվել Ոսկե ծիրան կինոփառատոնը, որը 15-րդ անգամ իրականացվեց Հայաստանի քաղաքամայր Երևանում , 2018 թ-ի հուլիսի 8-ից-15-ը...

Իրականացվեց և բացումը, ինչպես վերնագրում է նշված, բավականին «թաց» եղավ...
Հայերի` հեթանոսությունից  դեպի քրիստոնեության անցնելիս, որպեսզի այդ անցումն ավելի փափուկ տեղի ունենա, որոշ հեթանոսական ավանդություններ հարմարեցվել են քրիստոնեությանը, սակայն այլ իմաստ և բովանդակություն է հաղորդվել դրանց...

Ճիշտ ինչպես թուրքերը՝ Թալասի ճակատամարտից հետո (751թ.) ընտրեցին իսլամը, այնուամենայնիվ իրենց հին կրոնից որոշ ուղղություններ հարմարեցրեցին:

Այսօր, երբ խոսում ենք անատոլիական իսլամի մշակույթի մասին, դրա մեջ էլ կան տարբեր դավանանքներ, ուղղություններ և կենցաղավարության ձևեր:

Ալեվիականությունը օրինակ դրանց մեջ ամենաարտահայտիչ օրինակներից մեկն է...  Ինչևէ, գալով հայերի` 301 թ-ին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն և պահպանված հին գլխավոր տոներից մեկը հանդիսացող Վարդավառին...

Առանց տոնի մանրամասնությունները ներկայացնելու` միայն նշեմ, որ այս տոնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ փոքր-մեծ-դեռահաս-երիտասարդ-ծեր, կին-տղամարդ, պաշտոնյա-բանվոր-թոշակառու-գործարար, ով ուզում է լինի, օրվա ընթացքում մեկը մյուսին ոտքից գլուխ ջրում են...

Սփյուռքում արդեն  մոռացության մատնվող այս ավանդությունը վերջին տարիներին Ստամբուլում, մշակութային ավանդություններն ապրեցնելու համար պայքարող պարուսույց Հակոբ Արի Գյուլեչ և Դերսիմում, Համշենում, իդեալսիտ անհատների շնորհիվ  աստիճանաբար միտում ունի վերակենդանանալու...

Ահա հուլիսի 8-ին` կիրակի օրը Վարդավառի տոնն էր` փառատոնի առաջին օրը …

Եթե ձեր թաղամասում կա մի թաղային, դատավոր, պատգամավոր, որին չեք սիրում, առիթն օգտագործելով կարող եք նրա վրա մի դույլ ջուր շփել (միայն ջուր, իհարկե) և ոչ ոք դրա համար բան չի կարող ասել... Ահա ազատություն տվող օր է Վարդավառը ...

Եթե ասենք, որ ոստիկաններն ու հրշեջներն էլ մեքենաներով ջրում են մարդկանց, ավելի լավ պատկերացում կկազմեք իրավիճակի մասին երևի...

Այս իրավիճակում աշխարհի չորս կողմերից եկած բազմաթիվ ֆոտոլրագրողներ հատուկ ուշադրություն էին դարձնում, որ իրենց լուսանկարչական ապարատը չվնասվի ջրից կամ էլ երիտասարդների բարեխիղճ վերաբերմունքի շնորհիվ փրկվում էին և կամ իրենց սարքավորումները տանն էին թողնում, հակառակ դեպքում տարբեր լեզուներով ստիպված էին բացականչել. «Էս ի՜նչ արեցիք»…
Փառատոնի մեջ փառատոն ապրեցինք` ներկա լինելով գունավոր տեսարանների …

Օրինակ` դեռևս ուսանող տարիներին Հոլիվուդի հրաշամանուկ մականվամբ հայտնի և հանդիսատեսների քանակով ռեկորդներ սահմանած ֆիլմերով հայտնի Դարրեն Արոնոֆսկին փառատոնի բացման արարողության ժամանակ, որ տեղի էր ունենում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, օրվա ընթացքում իր գլխին եկած ջրվելու պատմությունները պատմելուց հետո գրպանից հանած ջուրը ցանեց հանդիսատեսների վրա: Իսկույն բեմ բարձրանալով Ոսկե ծիրանի գլխավոր կազմակերպիչ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն էլ ջուր շփեց օդ և Դարրեն Արոնոֆսկու հետ կամավոր թրջվեց այդ ջրով` պատասխանելով նրա ժեստին...      

Այս ընթացքում հանդիսատեսի բուռն արձագանքին արժանացած Արոնոֆսկու «Մայրիկ» ֆիլմը չնայած որ տողերիս հեղինակի նախընտրած ժանրը չէր, այն ներկայացնում էր ամուսնական հարաբերությունները...

Սակայն...Հայտնի մի գրող-բանաստեղծի մասնագիտական ստեղծագործությունների նկատմաբ ունեցած կապվածությունն ու հիմար էգոիզմին հակվելը հանդիսատեսի հանդուրժողականության սահմաններն էր փորձում կարծեք, բայց գեղեցիկ զուգահեռներով և հարուստ բեմադրությամբ մի ֆիլմ էր...

1969-ին Նյու Յորքի հրեական Բրուքլին թաղամասում ծնվել, մեծացել ուսուցիչների ընտանիքում, 18 տարեկանում Հարվարդի մուլտիպլիկացիայի բաժնում է սովորել, 27 տարեկանում իր առաջին «Պի» ֆիլմով մասնակցել է  Սանդենսի կինոփառատոնին և ստացել մրցանակ ՝լավագույն ռեժիսոր անվանակարգում:

Կարծում եմ` պետք է, որ Թուրքիայի հանդիսատեսն  ծանոթանա Արոնոֆսկուն …  

Նույն Արոնոֆսկու  “Requiem for a dream” (Երազանքների մահերգ) ֆիլմը երիտասարդ ռեժիսորին 4.5 միլիոն դոլար եկամուտ բերեց: Վերջին ֆիլմի սցենարիստ և ռեժիսորն էր նա, «Նոյ» ֆիլմ ի եկամուտը կազմեց 362 միլիոն դոլար: Երևանում նա նույնպես նվաճեց հանդիսատեսի համակրանքը նաև իր համեստ պահվածքով...  

AGBU / ՀԲԸՄ սրահում վարպետության դասեր տվող Արոնոֆսկին աշակերտներին ասում էր. «..Ամեն մի ֆիլմ նկարելիս կարծես ամուսնանում եք. ստացվեց կստացվի, չստացվեց  չի ստացվի: Սակայն ամուսնությանը մի անգամ անելու համար եք գնում, իսկ ֆիլմ նկարելիս նման բան չկա... Ֆիլմը երեք անգամ եմ բեմադրում. ա.` սցենարը գրելիս/կարդալիս, բ. ֆիլմը նկարահանելիս և  գ.` մոնտաժ անելիս...»

Այս տարվա փառատոնի ժյուրիին նախագահում էր հայտնի իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին, բացվեց ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի   ''La Villa'' ֆիլմով:

Սցենարի հեղինակներն էին Ռոբերտ Կետիկյանը և Սերժ Վալլետտին, գլխավոր օպերատորը Պիեռ Միլոնը, ռեժիսորը` Ռոբերտ Կետիկյանը: Այս անգամ ֆիլմն իմ ճաշակով էր, ոնց որ նաև ՝ երաժշտական կոմեդիա և ռոմանտիկ կոմեդիաի ժանռերն:

Ռեժիսորի ծննդավայր Մարսելում են իրադարձությունները` Լա Վիլլայում…
Հին ժամանակներում «թաղ» հասկացությունը շուկայական հարաբերությունների բերած այս սարսափի դեմ է ընդդիմանում: Մի Եղբայրը ռեստորան է աշխատեցնում, որտեղ տնային, «մայրիկի ճաշեր» են պատրաստում…

Երբ հայրը վատանում է, տարիներ հետո խռոված ու տնից հեռացած թատրոնի դերասանուհի քույրն է գալիս, իսկ երկար տար՛ներ գրելով ապրող եղբայրը, իր դստեր տարիքի մի աղջկա հետ սիրաբանվելով է մխիթարվում…

Հարևաններ ունեն` տարեց մի զույգ, որոնց խնամվում են իրենց մեծացրած բժիշկ որդու կողմից, սակայ նրանք անհանգիստ են այդ վիճակից… Մի խոսքով մարդկային հարաբերությունները շատ նրբորեն ներկայացնող մի ֆիլմ էր ըստ իս…
Այո, փառատոնի բացումը, թեկուզ կարճ, բայց Ազատություն ռադիոկայանի https://www.facebook.com/azatutyun/videos/2023162264395807/  լինքից կարող եք նայել…

Առայժմ այսքանը, մինչ հանդիպում:
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
288 reads | 24.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com