ԴԱՐՁՅԱԼ ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ 15-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
                    
«Որակը երբեք պատահականություն չէ»





Սիրելի ընթերցողներ, ողջո՜ւյն...
Հիմա գանք կինոյին...
Հայ ժողովուրդը ի սկզբանե պատկերագրերից սկսելով, լուսանկարչության հանդեպ հետաքրքրություն դրսևորելով` պատահական չէ, որ նաև «լուսանկարների ամբողջություն» հանդիսացող կինոարվեստի նկատմամբ էլ մեծ սեր էր տածելու...

Միջին Արևելքի, Արաբական-Իսլամական աշխարհից մինչ Օսմանյան տարածաշրջան, մինչև Արևմտյան Եվրոպայի երբեմնի կենտրոն հանդիսացող Ֆրանսիա՝ Աբդուլլահ, Ասլան և Սարրաֆյան (Օսման. կայսրություն, Սիրիա, Լիբանան) եղբայրներից մինչև Բոյաջյան եղբայրներ (Եթովպիա) ոչ թե հարյուր այլ հարյուրավոր մարդկանց կարող ենք թվարկել: Նրանցից են Յուսուֆ Քարշը (Մարդին), Պոլսեցի Արա Գյուլերը:

Եթե շարունակենք, կինոարվեստում ևս բազում հայրենակիցներ ունենք, որոնցից են ա. ձայնային և մոնտաժ, կինեմատոգրաֆիական նկարահանում իրականացրած Վրաստանում ծնված Ռուբեն Մամուլյանը, Թեքիրդաղ ծնած Աշոտ Մալաքյանը (Henri Verneuil), Թիֆլիսում ծնված Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյան), մեր օրերում արդեն Ատոմ Էգոյանը և հարյուրավոր այլ անհատականություններ...   

Մի խոսքով` եթե 17-րդ դարում է սկզբնավորվել մուլտիպլիկացիան և երկու դար անց արդեն ֆիլմ հասկացությունն է ի հայտ եկել, երբ Ֆրանսիայում Լյումիեր եղբայրներն սկսեցին մարդկանց կինեմատոգրաֆիա մատուցել, հայերն այդ ժամանակից ի վեր կինո շատ են սիրել... Այդ պատճառով էլ աշխարհի չորս անկյունում այս բնագավառում հաջողակ են եղել. դա ակնհատ է...Մանրամասների  մասին հետագայում կզրուցենք...  

Այսօր կինոյի միջազգային փառատոնների մեջ աննկարագրելի նյութական արգելքների, համառորեն երեք կինոսիրահար մի նոր փառատոն ստեղծեցին՝ Երևանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Այժմ արդեն այդ կինոփառատոնի 15-րդ ամյակն է...

Կինոքննադատ Սուսաննա Հարությունյան, կինոմատոգրաֆիայի դասախոս Միքայել Ստամբուլցյան և միշտ մրցանակներով վերադարձող Ախալքալաքում ծնված վավերագրագետ ռեժիսոր/ հաճելի մարդ՝ Հարություն Խաչատրյան ...

Այս երեք խենթ գլուխներում էր, որ ծնվեց երազանքն ու իրականություն դարձավ...

Որոշ երազանքներ իրականություն են դառնում, որոշներն էլ իրականություն են դառնում ոչ թե երազողների, այլ ուրիշների միջոցով, որոշ երազանքներ էլ երկար սպասում են մինչև մի խենթ կամ խենթեր ի հայտ գան ու իրականություն դարձնեն...

Դեռևս 2008-ին հանրահայտ Screen International ամսագիրը այս երեք խենթերի իրականացրած կինոփառատոնի վերաբերյալ այսպես էր արտահայտվել.

«Հայաստանն այս կինոփառատոնով ծիրանի հեղափոխություն իրականացրեց»:  

Դավիթ  Դ’արկի այս գրությունից 10 տարի է անցել...
Եվ այսօր արդեն իրենց երազանքն իրականություն դարձրած այս երեք խենթ մարդիկ անցած 15 տարիներն այսպես են գնահատում...
«15 տարիների ընթացքում միասնություն, փոխադարձ հետաքրքրություն, արկածներ, երազներ, բազմազանություն, հավասարություն, գաղափարների աջակցություն, հնարավորությունների զարգացման համար ջանք, խիզախություն, ոգեշնչող մտքեր և իհարկե լավ ծիրանի պես պտղատվության օրինակներ աշխատեցինք ի ցույց դնել»...

Փառատոնն ունի մի ենթաբաժին, որ կոչվում է Թուրքիայի ֆիլմերը...
Կինոդիտողները Ոսկե ծիրան փառատոնի շնորհիվ կարողանում են բավարարել իրենց հետաքրքրասիրությունն առ այն, թե ինչեր են լինում Հայաստանում կամ Թուրքիայում և կամ ինչպիսի հարցեր են քննարկվում, տարբեր հարցերի շուրջ մարդիկ ինչ վերաբերմունք ունեն և այլն...

Ավելին` նրանք աջակցում են այն նախագծերին, որոնք նպաստում են " Հայաստան-Թուրքիա և հայ-թուրք անհատական հարաբերություններին ձևաչափեր հաղորդելուն

Ոչ խոսքով, այլ գործով իրականություն է դառնում մեկը մյուսին այնքան մոտ, այնքան հեռու երկու երկիր, երկու ժողովուրդների միջև վիրտուալ կամուրջ ստեղծելու միտքը:

Ոսկե ծիրան փառատոնի շնորհիվ բազմաթիվ հայաստանցի կինոգործիչներ որևէ մի խնդիր չունենալով, ազատորեն գնում են Թուրքիայի որևե տարածաշրջան, նկարում, հանդիպումներ ունենում, պաշտոնական կառույցներից, թույլտվությունն ստանում և հետ են վերադառնում... նույնը Թուրքիացի կինոյի գործիչները՝ Հայաստանում...

Հայաստանն էլ հնարավորություն է ստանում 103 տարիներում կուտակած լույսը իր բյուրեղապակու երեսներից մեկի պես արտացոլել աշխարհին Ոսկե ծիրան-ի միջոցով

Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը Հայաստանի հպարտությունն-այցեքարտն էր դարձել նաև և այդ պատճառով ոչ բարեկամաբար տրամադրված որոշ շրջանակներ դա հասկանալով փորձեցին կրճատել ֆինանսական աղբյուրները...
Բայց մի բան հաշվի չէին առել, որ այս արգելք-դժվարություններն ավելի էր կոփում հայ ժողովրդին դժվարությունների հանդիպելիս...  

Ոսկե ծիրան-ի մայր հովանավոր՝ VİVA CELL MTS-ի  տնօրեն Ռալֆ Յիրիկյանն է, ով չնայած տարբեր ճնշումների` շարունակում է և շարունակելու է իր կարգավիճակը...

Հիշողները գիտեն... Երբ Թուրքիայի արտգործնախարարը Հիքմեթ Չեթինն էր, 1991-ին Թուրքիան թեկուզ լռելյան, սակայն հավանության էր տվել Ալարկո հոլդինգի ղեկավար Իսաք Ալաթոնի նախաձեռնությունը Տրապիզոնի նավահանգստում ազատ գոտի ստեղծելու և ՀՀ-ին էլ օգտվելու հնարավորություն տալու համար:
 
Ալաթոնի այս նախագծի հայ գործընկերը հարգարժան Հրայր Հովնանյանն էր...
Ահա Ոսկե ծիրան փառատոնի հովանավորն է նույն Հովնանյանների հիմնադրամը:
Որակը երբեք պատահականություն չէ... 
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
232 reads | 17.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com