ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓ, ՍԱՀՄԱՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ...
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ

Հայ եկեղեցում տվյալ անձին պախարակման ցույց անող արժանավոր Հայ կնոջ «որոշ...» հայեր եկեղեցուց դուրս հանեցին ու hանցնեցին թուրք ոստիկանության (?!)....


Թրքահայ Պատրիարքի ընտրության հարցը, որ վերածված Էր թնջուկի, վերջերս, Ստանբուլի մարզպետարանի կողմից՝ նախապես կատարված տեղապահի ընտրությունը՝ չեղյալ համարվելով, մի նոր հանգրվանի Էր հասել...



Նախապես Պատրիարքարանի կրոնական ժողովից իր պաշտոնից հեռացված անձը, բացեիբաց Թուրքիայի իշխանությունների միջամտությամբ (???!!!) միանգամայն անիրավորեն վերադարձել է նախկին պաշտոնին: Երբ խնդրո առարկա անպաշտոն անձը ղեկավարում էր Բարեկենդանի արարողությունը, ժողովրդից միջից որոշ ՈՂՆԱՇԱՐ ՈՒՆԵՑՈՂ անձինք, ոտքի ելնելով, բարձրաձայն աղոթելով, պախարակել են տվյալ անձին ու նրա պատճառով ստեղծված վիճակը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Չեղած ԴԵՊՔ... Տիկին Պեսե Քապաք, որը ծանոթ է իր այս հարցի վերաբերյալ քաջ ելույթներով և հայտարարություններով, ոտքի է կանգնել ու դրսևորել մի ընդդիմադիր կեցվածք ... Երբ այլ հայրենակիցներ նրան համոզելով եկեղեցուց դուրս են հրավիրել, ի՜նչ զուհադիպություն (??!!), եկեղեցու դռան առաջ սպասող ոստիկանները նրան պահականոց են տարել ու պատարագից հետո ազատ արձակվել... Հարց է ծագում՝ երբ Հայաստանի ղեկավարությունը մրցանակներ է բաժանում Ստանբուլում հակազգային ու հակաեկեղեցական դիրքորոշում ունեցող մարդկանց, և կաթողիկոսարանն էլ ձայն չի հանում այս խայտարակության դեմ, ու՞մ կրակն է փայտ նետում, ո՞ւմ օգտին...


ԱԿՕՍԻ Լուսանկարում տիկին Պեսե Քաբաք, երբ ոտքի ու բարձրաձայն ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ երգելով իր ընդիմությունն է հայտնում տվյալ խայտառակ վիճակին:

ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
592 reads | 12.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com