ԻՐԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
18.01.2018 \ 23:33
Reads: 2377
2017-ի տարեվերջին Իրանում սկսված ցույցերը իրարանցում առաջացրին ոչ միայն Իրանում, այլև հայտնվեցին աշխարհի առաջատար երկրների ուշադրության կենտրոնում: Ցույցերի` կրոնական ուժեղ ավանդույթներ ունեցող, մինչ այժմ զանգվածային որևէ բողոքի ցույցով աչքի չընկնող քաղաքներում սկսվելը, ինչպես նաև ցուցարարների` տնտեսականից քաղաքական պահանջների անցնելը, ենթադրում է, որ ցույցերի կազմակերպման գործում եղել է արտաքին ու ներքին ուժերի որոշակի ուղղորդում: