ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԻՐԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Կովկասագետ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, ՄԱՍԻՍ
, ՀԱՅԱՍՏԱՆ





 

2017-ի տարեվերջին Իրանում սկսված ցույցերը իրարանցում առաջացրին ոչ միայն Իրանում, այլև հայտնվեցին աշխարհի առաջատար երկրների ուշադրության կենտրոնում: Ցույցերի` կրոնական ուժեղ ավանդույթներ ունեցող, մինչ այժմ զանգվածային որևէ բողոքի ցույցով աչքի չընկնող քաղաքներում սկսվելը, ինչպես նաև ցուցարարների` տնտեսականից քաղաքական պահանջների անցնելը,  ենթադրում է, որ ցույցերի կազմակերպման գործում եղել է արտաքին ու ներքին ուժերի որոշակի ուղղորդում:

Ներքին և արտաքին նախադրյալներ

Առկա վարկածներից առավել քիչ հավանականը  հոգևոր դասի հետ խնդիրներ ունեցող Մահմուդ Ահմադինեժադի տարբերակն է, ով  պարտվել էր 2009թ. նախագահական ընտրություններում և այնքան էլ մեծ հեղինակություն չէր վայելում նման մասշտաբային ցույցեր սկսելու համար: Առաջ է քաշվում նաև պահպանողական ճամբարի կողմից ցույցերի հրահրման տարբերակը: Պահպանողական ճամբարի շատ ներկայացուցիչներ սեփական տնօրինության տակ ունեն միլիարդավոր եկամուտներ ապահովող մի շարք կառույցներ, որոնք պետական բյուջեին հարկ չեն վճարում: Եվ ահա դեկտեմբերին բյուջեի քննարկման և կառույցի  հարկատվության մասին խոսակցությունների ֆոնին Մաշհադում սկսվում են ցույցերը:

Երկրի ներսում ուժերի նման պատկերին զուգահեռ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին` մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Իրանի` տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդումը հանգեցրել է մի շարք ուժերի համագործակցությանն ընդդեմ Իրանի:

Գաղտնիք չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի` ԻԻՀ կառավարությունը տապալված տեսնելու ցանկությունը: Իսրայելն ու ԱՄՆ-ն դեկտեմբերի 12-ին գաղտնի ստորագրեցին փոխըմբռնման հսկայական հուշագիր, որը նախատեսում էր Իրանի միջուկային դիվերսիֆիկացման, դրա հրթիռային ծրագրերի և այլ սպառնալիքների հետ կապված լիակատար համագործակցություն: Դրան հաջորդեց դեկտեմբերի 26-ին Իրանի կողմից ֆինանսավորվող  ռազմական ուժերի կենտրոնացումը Իսրայելի սահմանին` Սիրիայի Գոլանի բարձունքներում ռազմավարական ներկայություն հասատատելու նպատակով: Եվ ահա ընդհամենը 2 օր անց Իրանում բռնկված ցույցերը գուցե և Իսրայելի պատասխանն էին Իրանին: Այս գործընթացներից անմասն չմնաց նաև Սաուդյան Արաբիան:

Նախ պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա կատարած  այցի ժամանակ  բացվեց «Ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարի գլոբալ կենտրոնը», որի նպատակն է նպաստել չափավորությանը և հակազդել ծայրահեղականության տարածմանը (պարզ է, որ այս երկրների համար գլխավոր մեկ ահաբեկչական երկիրն Իրանն է): Կենտրոնը հիմնված է երեք սյուների վրա` գաղափարախոսական, թվային և տեղեկատվական: Չի բացառվում, որ հենց կենտրոնի ակտիվ աշխատանքի արդյունքն էր այն, որ 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանում 50.000-անց ցույցերն աշխարհին ներկայացվեցին շատ ավելի գունեղ երանգավորումներով, քան այն եղել է իրականում:

Միջազգային հանրության արձագանքը

Իրանում ցույցերը ներքին տնտեսական, սոցիալական, ընդհուպ մինչև քաղաքական որոշակի խնդրներ վեր հանելուց բացի, անուղղակիորեն կամ որոշների  դեպքում ուղղակիորեն ցույց տվեցին տարածաշրջանում խաղացող հիմնական դերակատարների դիրքորոշումն ու նշմարեցին քաղաքական հնարավոր զարգացումները: Նախ եվրոպական կողմը, ի տարբերություն ԱՄՆ-ի և Իսրայելի,  շատ ավելի մեղմ արտահայտվեց` հիմնականում խոսելով մարդու իրավունքների տեսանկյունից: Սա կարելի է համարել նաև ԱՄՆ-ի նկատմամբ որոշակի «զսպման»  մեխանիզմ: ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև  Սաուդյան Արաբիայի սուր ծայրով Իրանի դեմ ուղղված քաղաքականության ֆոնին առավել հստակ նշմարվեց Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունու համագործակցությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր աջակցությունը հայտնեց Ռոհանիին, սրան էլ  հաջորդեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի մեղադրանքն՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Իրանի բողոքի ակցիաներին աջակցելու մեջ: ՌԴ-ն ոչ միայն հայտարարեց, որ  Իրանում տեղի ունեցող ցույցերը երկրի ներքին խնդիրն են, և Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել դրանց, այլ նաև քննադատեց ՄԱԿ-ում Իրանի վերաբերյալ հանդիպում կազմակերպելու ԱՄՆ-ի հայտարարությունը:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանոմ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքություններ դրսևորող Չինաստանը ևս ՄԱԿ-ում իր ներկայացուցչի միջոցով արտահայտեց Իրանին աջակցելու սեփական դիրքորոշման մասին: Չնայած Ադրբեջանում արմատականների, վերլուծաբանների մի մասի կողմից Իրանում թուրքախոս բնակչությանը ոտքի հանելու վերաբերյալ ենթադրություններին ու կոչերին` Ադրբեջանի պաշտոնական արձագանքը ևս բավական զուսպ էր: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հարցերը պետք է լուծվեն Իրանում առկա օրենքների համաձայն: Սա կարող է պայմանավորված լինել ոչ միայն Թուրքիաի և Ռուսաստանի` այս հարցում ունեցած դիրքորոշմամբ, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափի վերակենդանացմամբ, այլ նաև իսլամական աշխարհում սեփական դերի ամրապնդման համար Իրանի հետ հնարավոր խնդիրներից խուսափելու հանգամանքով: Տարածաշրջանում և դրանց շատ հեռու գտնվող պետությունների` Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների ֆոնին չէր կարելի չնկատել Իրանի հետ բավական ջերմ հարաբերություններ ունեցող Հայաստանի  լռությունը: Այս ամենը չվրիպեց նաև հարևան Ադրբեջանի աչքից, և սա դիտարկվեց Հայաստանի կողմից դավաճանություն Իրանի նկատմամբ:

ԱՄՆ-ն և Իսրայելը բավական կոշտ դիրքորոշում ընդունեցին և իրենց աջակցությունը հայտնեցին ցուցարարներին, ինչը շատ տրամաբանական էր: Ավելին, ԱՄՆ-ն փորձեց իրավիճակն օգտագործել և խաթարել Իրանի հետ 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը: Սակայն Թրամփի կողմից Իրանին միջուկային գործարքը խախտելու մեջ մեղադրելը, այնուհետև Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը 4 ամսով  երկարացնելը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փորձում է ժամանակ շահել: Եթե ԱՄՆ-ն դուրս գա պայմանագրից, կստացվի, որ ինքն է առաջինը խախտել համաձայնագիրը, իսկ այդ դեպքում Իրանը կարող է շարունակել զարգացնել իր միջուկային ծրագիրը առանց վերահսկողության:  Բացի այդ, Թրամփը ցանկանում է եվրոպացիների հետ կնքել համաձայնագիր, որը կներառի նաև Իրանի երկարաժամկետ հակահրթիռային ծրագիրը: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացրած ծրագրերում ամեն կերպ փորձում է ներառել նաև եվրոպական կողմին, որպեսզի հետագայում ինչ-որ բան չհաջողելու դեպքում մեղադրի վերջիններիս:

Եզրակացություն
1.    Չնայած Իրանի կառավարման համակարգը բավական ամուր է և դեռևս ունակ է լուծելու իր առջև ծառացած խնդիրները, երկրի ղեկավարությունը ստիպված կլինի երկրում որոշակի բարեփոխումների գնալ` մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին իրադարձությունները բացասական կանդրադառնան երկրում ներդրումների և տնտեսական այլ ուղղությունների վրա:
2.    Տարածաշրջանում վերջին շրջանում Իրանի` բավական մեծացրած դերն ու ազդեցությունը որոշակիորեն կնվազի:
3.    ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռանկյունու ֆոնին հնարավոր է Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության ակտիվացում, ինչպես նաև Չինաստանի և Իրանի հարաբերությունների սերտացում (ԱՄՆ-ն իր ազգային անվտանգության ռազմավարությունում Ռուսաստանին և Չինաստանին համարել է երկրի թիվ մեկ թշնամի):
4.    Իրանն արդեն  ստիպված կլինի միջազգային հարթակում պայքարել մի քանի ուղղությամբ. մարդու իրավունքներ, միջուկային գործարք, հրթիռային ծրագրեր:
ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
1117 reads | 18.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com