ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
ՆԱԶԵԼԻ ՉԱԴՐՅԱՆ
Միջազգայնագետ, ԳՅՈՒՄՐԻ

   






Իրանի իշխանությունները կանգնած են բարդ մարտահրավերների առջև: Միջազգային սանկցիաների և արտաքին հակամարտություններում ներգրավվածության պատճառով  Իրանի տնտեսության ծանր վիճակը անհանգստություններ է առաջացրել երկրում, ինչին կարող են ներգրավված լինել նաև արտաքին ուժերը։

Իրանի երկրորդ մեծության քաղաք Մաշհադում, որը հայտնի է իր պահպանողականությամբ կրոնական ավանդապաշտությամբ, հակակառավարական ցույցեր  սկսվեցին   2017դեկտեմբերի 28-ից, որոնք հետո տարածվեցին  երկրով մեկ, ընդգրկելով մոտ 50 մեծ ու փոքր  քաղաքներ,  կապված երկրի տնտեսության, գնաճի , աճող գործազրկության, անհավասար եկամուտների հետ։ Ի տարբերություն 2009թ բողոքի ցույցերի, վերջին ցույցերը  ապակենտրոն էին  և չկային նշմարվող առաջնորդներ։ Աշխարհագրական մասշտաբը  շրջաններում և կարգախոսների խիստ բնույթը  1979թ հեղափոխությունից ի վեր աննախադեպ էին։    

Ցույցերի ուղղվածությունը սոցիալ-տնտեսական էր , սակայն  առնչվում է նաև Իրանի  արտաքին քաղաքականությանը։ Քննադատվում է Իրանի ներգրավածությունը տարածաշրջանային հակամարտություններում, որոնք անմիջականորեն չեն առնչվում երկրի շահերին, և բացասական են  անդրադառնում  երկրի տնտեսության վրա։

Նախագահ Ռոհանիի  հայտարարությամբ իրանցիները իրավունք ունեն  և ազատ  են արտահայտելու իրենց քննադատությունը  և բողոքը, սակայն ոչ բռնության միջոցով։ Բողոքողների երկու հոսք կա, առաջինը տնտեսական մոտիվներով են , որոնք օրինական են, մյուսը  «Մահ Խամենեյին» «մահ Ռոհանիին», «մոռացե՛ք Պաղեստինը», « Իմ կյանքը Իրանի համար է, ոչ Գազայի, կամ Լիբանանի» «կորչի Սիրիան, մեր մասին մտածեք»  կոչերով բողոքողներն են, որոնք բավական անհասկանալի են , և արտաքին ուղղորդում ունեն։ Ենթադրվում է Իսրայելի և ԱՄՆ-ի  ներգրավումը, որոնք մի քանի ամիս շարունակ աշխատեցին այդ նախագծի վրա, իսկ Սաուդյան Արաբիան ապահովեց ծախսերը։   Իրանի ղեկավարները անհանգստությունների համար մեղադրում են այս ուժերին։ Չնայած Ռիադը և Վաշինգտոնը արտահայտում են իրենց աջակցությունը Իրանում վարչակարգի փոփոխման համար,  հստակ ապացույցներ չկան, որ ցույցերը կազմակերպվել են դրսից։ ՌԴ-ն և Չինաստանն , ԱՄՆ կողմից Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  օրակարգ մտցնելուց հետո , իրենց դիրքորոշումը հայտնեցին՝ համարելով,  որ դա Իրանի ներքին խնդիրն է  և կոչ արեցին չխառնվել։

 Փաստացի բողոքի համար ներքին լուրջ հիմքեր կային։ Երկրում իֆլացիան հասնում է  12%,  երիտասարդության  գործազրկությունը  40 % է ,  հիմնական սնունդի գինը կեսով չափ աճել է վերջին թանկացումների ժամանակ։   2017թ Իրանի  կառավարությունը  ընտանեկան  նվազագույն եկամտի չափ սահմանեց   ամսական  480 $, բնակչության 3%,   ավելի քան 24մլն  ապրում է սահմանաչափից ներքև եկամտի պայմաններում։     

Իրանում այժմ խորհրդակցությունների փուլ է. նախագահ Հասան Ռոհանին խորհրդակցություններ է հրավիրել տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ, և նրանց հետ քննարկում է իրենց առաջիկա անելիքներն և բյուջեի նախագծի խնդրահարույց կետերը, որոնք ցուցարարների մոտ դժգոհություն են առաջացրել:    

2017թ դեկտեմբերի սկիզբ  ընդունած բյուջեն քիչ եկամուտներ ունեցող ընտանիքներին դրամական փոխանցումների աջակցման նախագիծը կրճատեց, 30մլն մարդ զրկվելու էր աջակցությունից:  Նախագծի համաձայն հարկային քաղաքականության փոփոխություն էր մտցվելու, հարկվելու էին կրոնական  և մշակութային կազմավորումներ , որոնց ֆինանսները բավական մեծ կշիռ ունեն տնտեսության մեջ։   Այս տեսանկյունից կազմավորումների  առաջնորդների  բողոքի ալիքի հրահրման վարկածը նույնպես հավանական է։

Սոցիալական բողոքի հիմքում կարող էր լինել նաև պահպանողական կուսակցությունը, քանի որ Իրանում քաղաքական ուժերի մեջ բավականին խորը բևեռացում կա, ինչը բերում է հակասությունների:

Իրանի բնակչությունը բազմաշերտ է և անհրաժեշտ է ճիշտ ազգային քաղաքականություն վարել՝ միասնականությունը պահպանելու, անջատողականությունը զսպելու և մասնատման սպասռնալիքից խուսափելու համար։ Գլոբալիզացվող աշխարհում, սակայն, մեկուսացումը և փակ լինելը այքան էլ ճիշտ ընտրություն չէ Իրանի համար։ Թերևս այն միտված է պաշտպանելու երկիրը արտաքին ազդեցությունից։
       
Իրանը պաշտպանում է իր  երկրի  ազգային միասնությունը  և անկախությունը  իր սահմաններում և դրանցից դուրս, արտաքին ուժի կիրառմամբ։   Արտաքին սպառնալիքները դիմագրավելու համար Իրանը օգտագործում է ռազմական խմբերը Մերձավոր Արևելքում։    Միաժամանակ այդ  ընդլայնումը կարող Իրանի ազգային անվտանգությունը վտանգի տակ դնել։  Իրանը պետք  է զգուշանա  իր արտաքին ներգրավվածությունը ավելացնելիս, քանի որ նրա ներկայությունը տարբեր հակամարտություններում ավելի է լարում Իրանի , առանց այն էլ ԱՄՆ ղեկավարած միջազգային  սանկցիաներից   տուժած տնտեսությունը։    Այն նաև ուժեղացրել է Իրանի աշխարհաքաղաքական պայքարը, Մեծ խաղը Սաուդյան Արաբիայի հետ, երկուսն էլ շարունակում են իրենց դարերի ռազմավարական պայքարը տարածաշրջանային գերակայության համար։ Իսկ հարյուրավոր զորքերի տեղակայումը Հյս-կենտրոնական Սիրիայում , որը,անշուշտ, մեծ ֆինանսների հետ է կապված,  կարող է  իրանցիների մոտ դժգոհություններ առաջացնել, արդյո՞ք հակամարտություններին   ներգրավվածությունը բխում է Իրանի շահերից։  

Իրանի կողմից իրականացվելիք  քայլերը  խուսափելու համար  նմանատիպ դեպքերի զարգացումների կրկնությունից՝
•    Իրանը պետք է խթանի և ընդլայնի համապարփակ տնտեսական դիվանագի-տությունը հասնելու համար տնտեսական զարգացման։ Այդ նպատակով Իրանը ձգտում է ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ։ Այս առումով կարևոր դեր կարող են ունենալ Եվրամիության անդամ երկրները եւ այլ երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Ճապոնիան։
•    Իրանի իշխանությունները պետք հետևեն  համապարփակ  տնտեսական 6-րդ պլանին, 5ամյա պլանը 2016-2021թթ, 3 սյուներից բաղկացած՝ ճկուն տնտեսության  զարգացում, գիտության և տեխնոլոգիայի զարգացում, մշակութային զարգացման խթանում։
•    Արտաքին մեծածավալ ներդրումների խթանում, հատկապես՝ նավթաարդյունաբերության բնագավառում: Վերջինիս տեխնոլոգիաները արդիականացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու կարիք ունեն , որպեսզի երկրի նավթի որակը պահպանի իր մակարդակը՝ միջազգային շուկայում իր կայուն գները պահպանելու համար: Մեծածավալ ներդրումների խնդիրն առկա է նաև  Իրանի տնտեսության այլ ոլորտներում: Իրանի նկատմամբ տնտեսական մեծ հետաքրքրություններ ունի ԵՄ-ն: Իրանի տնտեսական խոշոր գործընկերներ են համարվում Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնց տնտեսական ներդրումներն Իրանում կազմում են ավելի քան մեկ տասնյակ մլրդ. դոլար, որն աճելու միտում ունի, ապրանքաշրջանառության 61% ն է կազմում։
•    Իրանի դեմ ԱՄՆ վարվող սպառնալիքներին եւ թշնամական քաղաքականություններին հակազդելը հաջորդ նպատակն  է։ Վաշինգտոնը ջանքեր է ներդնում  փոխելու Իրանի կառուցվածքը եւ քաղաքական համակարգը՝ առանց  հաշվի առնելու Իրանի օրինական շահերը , դիրքորոշումը, եւ կարգավիճակը,  հատկապես տարածաշրջանում ։
•    Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը Ռոհանիի ա․ք․ առաջնային տեղում է։ Իրանը պետք է ձգտի հասնել ծրագրի ամբողջական կատարմանը։ Համաձայնագրի հիմնական նպատակը Իրանի միջուկային ծրագրի պատճառով  տնտեսական պատժամիջոցների հաղթահարումն է,  գործարքի տնտեսական օգուտները թույլ կտան Իրանին շարունակել տնտեսական զարգացումը։ Եթե Եվրոպան հավատարիմ մնա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին եւ հակազդի ԱՄՆ-ի ճնշմանը, JCPOA կգոյատևի: Գործարքի պահպանումը կենսական նշանակություն ունի Եվրամիության ամբողջականության եւ նրա գլոբալ դերի պահպանման համար:   Եթե ԱՄՆ-ն Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով ստանձնած իր պարտավորությունները չկատարի, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է որոշումներ ընդունել, որոնք կարող են առնչվել նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ ընթացիկ համագործակցությանը։
 
Երկրում կային  փաստացի օբյեկտիվ  գործոններ բնակչության կողմից տնտեսական բողոք բարձրացնելու համար, սակայն սա անկասկած ուղեկցվել է շահագրգիռ պետությունների միջամտությամբ։ Արտաքին ուժերի հնարավոր ներգրավվածությունը  չպետք է պատճառ դառնա, որ պատասխանատուներն անտեսեն թերություններն ու ժողովրդի և հատկապես թույլ խավերի խնդիրները։Իրանը չպետք է այս կապի արտաքին ուժերի հետ միայն, հարկավոր է բարելավվել երկրի տնտեսական իրադրությունը, ազատ տնտեսական կապեր ստեղծել, թույլատրել  բազմակարծություն, և հանել սահմանափակումները։  Իրանում լուրջ ապակայունացումը քիչ հավանական է , քանի որ բավականին հզոր պետություն է և ունի սթափ ղեկավարներ, կոնսոլիդացված հասարակություն։
 
ՆԱԶԵԼԻ ՉԱԴՐՅԱՆ
769 reads | 26.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com