ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԱԶ-Ի ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՄԵՐՉ-Ի ԹԻՐԱԽԸ
19.07.2014 \ 13:23 Reads: 3278
Բելառուսի նախագահի պատասխանը հայերիս համար գուցե տարօրինակ ու շատ ռիսկային հնչեց, բայց Լուկաշենկոն շեշտեց, որ ռազմավարական գործընկեր լինելը չի նշանակում մտածել միայն դիմացինի շահերի մասին, առաջին տեղում սեփական երկրի շահն է: Վերջին 2 տարում մեր դաշնակից Ռուսաստանը ավելի քան 1 մլրդ դոլարի զինամթերք, այդ թվում մասսայական ոչնչացման զենք է վաճառել Ադրբեջանին, որը չի թաքցնում՝ դրանք կօգտագործի Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ, ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՂԱՂԱԿՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ
11.07.2014 \ 00:43 Reads: 3644
120 մմ տրամաչափի «Սանի» տեսակի ականանետ, «Մստա-С» և «Վենա» տեսակի 36 ինքնագնաց հաուբից, ТОС-1А 18 ծանր հրանետ, «Սմերչ» տեսակի 18 համազարկային ռեակտիվ համակարգ: Այսքան զենք ադրբեջանցիները վերջին մեկ տարում ջեռք են բերել Ռուսաստանից: 12 հատ Սմերչ Ադրբեջանը գնել է նաև Ուկրաինայից: Միջազգային ռազմական փորձագետները շեշտում են՝ հարևան պետության իշխանությունն այնքան ցինիկ է, որ...
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԴՈՒՌԸ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՅԾԵՐԸ
06.07.2014 \ 23:11 Reads: 2540
«Հայաստանը բացում է դուռը»: Այսպիսի վերնագրով հոդված է տպագրվել թուրքական Թարաֆ թերթում, որտեղ բացահայտվում է, թե իբրև Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է սեպտեմբերից բացել Հայաստանի հետ սահմանը և բանակցել դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար: Վերլուծաբանները չեն կասկածում՝ նախագահի ընտրությունից առաջ սա...
ԱՄԵՐԻԿՅԱՆ <<ՔԱՅՔԱՅՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ>>-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
29.06.2014 \ 23:03 Reads: 1597
Ոչ պրոֆեսիոնալներին դեսպան նշանակելը ոչ միայն սխալ քայլ է, այլև դիվանագիտական սայթաքում, և դա բացասական ազդեցություն կունենա մեր երկրի արտաքին քաղաքականության վրա: Խոսելով սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանին և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Վրաստանում ու Միացյալ Նահանգներում դեսպան նշանակելու մասին՝ ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ Հայաստանում վաղուց է ձևավորվել ընկերներին ու բարեկամներին նույնիսկ դեսպանի պաշտոն տալու ավանդույթը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓՈՒՉԻԿ ՓՉԵՑ
26.06.2014 \ 20:57 Reads: 1567
Մինչև Ադրբեջան մեկնելը՝ Սերգեյ Լավրովը քարոզչական դաշտ ուղարկեց փորձնական փուչիկ, թե Բաքվում ռուս ու ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շարքերը Ադրբեջանի համալրելու հարցը, մանավանդ որ երկու կողմն էլ ունի այդ ցանկությունը: Բաքվում, սակայն, բանակցություններից հետո Լավրովը պաշտոնապես արեց այլ հայտարարություն:
ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՔԻՆ ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ Է ԴՐՎՈՒՄ ԱՐՑԱԽԸ
10.05.2014 \ 02:09 Reads: 2866
Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարություն արեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այս դեպքում, սակայն, Ուկրաինայի արևելյան շրջանների առումով: Այն, ինչի համար Ուկրաինայում պայքարում է ռուսական կողմը, նման սցենարով Արևմուտքը ճակատ է բացում մեր տարածաշրջանում: Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին կանխատեսում է ուկրաինական դեպքերի կրկնություն, որպեսզի արդարացվի առևտրի ելքը:
ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻՆ Ի՞ՆՉ ԵՆ ԶԵԿՈՒՑԵԼՈՒ ԱԳՆ-ԻՆ
24.04.2014 \ 14:12 Reads: 1845
Հայաստանում են Թուրքիայի ձախ քաղաքական հոսանքներին հարող հայտնի գործիչներ, որոնք ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հրապարակավ ներողություն խնդրելով օսմանյան Թուրքիայի գործած հանցագործությունների համար: Թուրքերը Հայաստան են ժամանել Արևմտահայոց ազգային համագումարի և արևմտահայոց ժառանգների միության նախաձեռնությամբ: 
Ի՞ՆՉ Է ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ. ՀԱՅԱՑՔ ԼՂՀ-ԻՑ
17.04.2014 \ 23:15 Reads: 5586
Արցախի Մարտակերտի շրջանում Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976-ին: 130մ հողե պատվար ունեցող հսկա այս ջրամբարում կա ավելի քան 600մլն խմ ջուր, որը սովետական տարիներին նախատեսված էր հիմնականում ադրբեջանաբնակ տարածքների ոռոգման համար, իսկ անկախության հռչակումից հետո ԼՂՀ-ն Սարսանգի ջուրն օգտագործում է ոչ միայն ոռոգման, այլև էներգետիկ նպատակներով:
ՂՐԻՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
06.03.2014 \ 13:24 Reads: 7508
Ղրիմ անվանումը շատերը համարում են թուրքական ծագում ունեցող, որ թարգմանաբար նշանակում է պատնեշ: Այս տարածքը իսկական պատնեշ է երկու տարբեր քաղաքակրթությունների դիմակայության համար:
ԲԱՔՈՒ-ԱԽԱԼՔԱԼԱԿ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ՝ ՄԵՌԵԼԱԾԻՆ ՆԱԽԱԳԻԾ
01.03.2014 \ 13:20 Reads: 5544
Հայաստանը շրջանցող տարածաշրջանային հերթական նախագիծը, որը միաժամանակ տնտեսական լրացուցիչ մեկուսացում էր մեր երկրի համար, 3 տարուց ավելի իրականություն չի դառնում: Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգիծը 2007-ին Նոր մետաքսի ճանապարհ էր անվանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահը դա համարում էր անփոխարինելի միջոց Հայաստանին ծնկի բերելու համար: 2010-ից հետո, սակայն, երկաթուղու շինարարությունը պարբերաբար դադարեցվում է տարբեր պատճառաբանություններով, ինչը վերլուծաբանների համոզմամբ, խոսում է նախագծի ձախողման մասին:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ. Ի՞ՆՉ ԿԱՆԻ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ»
15.02.2014 \ 01:07 Reads: 2250
Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանում Վրաստանի հարավն ամբողջությամբ ենթարկվեց թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի: Բաթումից մինչև Ջավախք և Մառնեուլ թուրքական ապրանքները խեղդում էին վրացական արտադրությունը, բենզինի և նավթի բիզնեսն էլ ադրբեջանցիների ձեռքում էր:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՆՖԵՏ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀԵՏ ԿՊԱՀԻ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ
13.11.2013 \ 01:05 Reads: 3590
Ուկրաինացիները, սակայն, սկսում են դժվարությամբ հավատալ եվրոպական խոստումներին: Լիտվայի նկատմամբ ռուսների կիրառած «ոչ կաթնամթերքին» օպերացիայի հետևանքով այդ երկիրը հիմա օրական կորցնում է 3 մլն եվրո: Թիվը կարող է մեծանալ, եթե փակվի նաև ռուսական գազի ծորակը: Ի՞նչ կարող է անել Ուկրաինան, որի գազային պարտքը Ռուսաստանին գերազանցում է 882 մլն դոլարը:
LE MONDE. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԵԱՀԿ-Ի, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՏ
18.10.2013 \ 01:27 Reads: 2056
Միացյալ Թագավորության և ԵԱՀԿ-ի հետ դիվանագիտական բախումից հետո փոխադարձ մեղադրանքների տարափ է սկսվել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 6-ԱՄՍՅԱ ԱՆՊՏՈՒՂ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵԽ-ՈՒՄ
30.09.2013 \ 01:49 Reads: 1641
2012թ. դեկտեմբերի 31-ին արտգործնախարար Նալբանդյանը հարցազրույց է տալիս «Արմենպրեսին»՝ խոստանալով 2013-ին վերելակով բարձրացնել հայկական դիվանագիտության հաջողությունների մակարդակը:
ԹԵ ԻՆՉՈՒ Է ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ ԱՆՀԱՎԱՍԱՐԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
28.09.2013 \ 01:50 Reads: 1368
Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է արցախյան հակամարտության վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սպառազինության մրցավազքին, ռազմական հռետորաբանությանը և գերտերությունների հետ գործակցությանը:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
19.06.2013 \ 14:24 Reads: 1762
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Դադաշ Ռզաևի խոսքով. «Ադրբեջանը կարողանում է խոշոր ներդրումների շնորհիվ ստեղծել տարածաշրջանի ամենաուժեղ բանակը: Մեր զինված ուժերի օրը տեղի ունենալիք շքերթի ժամանակ կտեսնենք, թե ինչ ռազմական հզորություն ունի Ադրբեջանը: Միայն Թուրքիայից մենք ձեռք ենք բերել 60 հատ նոր կործանիչ օդանավ, իսկ այն, ինչ հիմա Ռուսաստանը վաճառում է մեզ, չի հասցրել ապահովել անգամ իր բանակին»:
« 1 2 3 4
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com