ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ
14.12.2015 \ 21:54
Reads: 2052
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը այս օրերին առավել քան կարևոր է, և այդ համատեքստում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, աջակցում է Մինսկի խմբի համանախագահների՝ խաղաղ բանակցությունը շարունակելու ջանքերին»: Սա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի համոզմունք է, մինչդեռ խաղաղ բանակցությունը ոչ միայն չի շարունակվում, այլև Ադրբեջանի կողմից կրակոցների պատճառով կասկածի տակ է դրվել նախագահների առաջիկա հանդիպման հնարավորությունը:
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՈՒՂԵՐՁ ՀՂԵՑ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
10.11.2015 \ 22:38
Reads: 2042
Ըստ Լավրովի. «Ցանկացած ռադիկալ գործողություն, ում կողմից էլ այն ձեռնարկվի, վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ենք, իսկ համանախագահները հանդես են գալիս հակամարտությունը հետևողական, համբերատար երկխոսության միջոցով կարգավորելու ուղղությամբ: Այս առումով Ռուսաստանը սատարում է պաշտոնական Երևանի՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու նպատակադրվածությանը»:
ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ. ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍ ԱՐՄԱՆԴ
05.11.2015 \ 22:33
Reads: 2040
Սիրուհու մահը կոտրեց Լենինին, վերջնակապես քայքայեց նրա առանց այդ էլ խախուտ առողջությունը: ‹‹Իմ երգը երգված է››,- ասում է նա Ինեսի մահից հետո: Մտերիմների վկայությամբ` Ինեսի հեռանալն արագացրեց առաջնորդի մահը:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ. ՈՐՏԵ՞Ղ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
29.10.2015 \ 21:47
Reads: 1825
Ադրբեջանը նոյեմբերի 1-ին համապետական ընտրությամբ կորոշի խորհրդարանի նոր կազմը: Մեջլիսի պատգամավորների եթե ոչ 100, գոնե 90%-ն այս անգամ էլ, առանց կասկածի, լինելու են իշխող կուսակցության ներկայացուցիչներ: Սա վերլուծաբանների համոզմունքն է, այդ թվում եվրոպացի վերլուծաբանների: Մեր դրացի, բայց ոչ բարեկամ երկու պետությունները նույն օրը գնալու են խորհրդարանի ընտրության:
ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌԻ ԴԵՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔ ՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ
21.10.2015 \ 13:09
Reads: 2365
Թուրք հայտնի երգչուհի Լեման Շտեհնը հանդես է գալիս եվրոպական լավագույն բեմերում, նույնիսկ հասցրել է ընդգրկվել օպերային երգերի հայտնի կատարողների շարքում: Օրերս Երևան ժամանել է դասական համերգ տալու համար, հետո խոստովանում է՝ դժվար էր իր մեջ ուժ գտել ու մեզ հետ բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ առերեսվելու իր պետության կատարած հանցանքներին:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԿՈՉԵՐԻ ԱՐԺԵՔԸ
03.10.2015 \ 11:13
Reads: 1614
Սա Ահմետ Դավութօղլուի կոչն է՝ ուղղված ԱՄՆ-ի թուրքերին: ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանին մասնակցելիս Դավութօղլուն ձեռքի հետ հանդիպել է Նյու-Յորքում հայտնի թուրքերի, հատկապես մեծահարուստների հետ, քննարկել հանրային ու քաղաքական հարցեր: Թուրքիայի վարչապետի խոսքից հատված կա նաև հայերի մասին:
ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄՊՈՏԵՆՏ Է. ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
23.09.2015 \ 23:40
Reads: 1766
Փոքր պետություններից ո՞ր մեկը կօգտվի համաշխարհային խաղացողների գործակցությունից և ո՞ր մեկը կդառնա մանրադրամ, կախված է նավթադոլարների ու ռազմավարական դաշնակիցների ծանրությունից:
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԽԱՆԴԻ ՆՈՊԱ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-ՈՒՄ
19.09.2015 \ 10:08
Reads: 1974
Ադրբեջանի սանձազերծած սահմանային բախումները դիվանագիտական սկանդալի պատճառ են դարձել նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում:
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
25.08.2015 \ 11:00
Reads: 1768
Փոխարենը «Cougar» թեթև զրահապատ 10 մեքենաները և 100 ամենագնացները ուղարկվել են Վրաստանին: Սա ադրբեջանցիների համար վիրավորական և ռազմավարական գործընկերոջը ոչ հատուկ վարքագիծ է:
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԿՐԿՆՎՈՒՄ Է ԹՈՒՆԻՍԻ ՍՑԵՆԱՐԸ. ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԱՂԲԸ
25.08.2015 \ 10:43
Reads: 1522
Միջազգային կազմակերպությունները շտապել են մտահոգություն հայտնել, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը Լիբանանի իշխանությանը կոչ են արել հարգել քաղաքացիական հասարակության իրավունքները, Կարմիր խաչը դաշտային հիվանդանոց է բացել Բեյրութի կենտրոնում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու ոստիկանների պատժիչ գործողություններից տուժած ցուցարարներին:
«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ». ՀԱՅ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
29.07.2015 \ 22:41
Reads: 1741
«Իսլամական պետության» դեմ պայքարող Թուրքիայում, պարզվում է, կան հատուկ ճամբարներ, որտեղ մարզվում են սկսնակ ահաբեկիչներն ու մեկնում Սիրիա և Իրաք: Թուրքիայի տարածքում նրանց պատասխանատուն ադրբեջանցի Աբդուլլահ Աբդուլաևն է՝ «Ստամբուլի էմիր» մականունով:
ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԸ ՀԱՐԳԱՆՔՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆԸ
22.07.2015 \ 12:35
Reads: 1928
Մեկ տարի առաջ Ադրբեջանի ձեռք բերած 1 մլրդ դոլարի ժամանակակից զենքին հաջորդեց հայ-ռուսական 200 մլն-ոց պայմանագիրը, որով մեր բանակը կհամալրվի այնպիսի զինատեսակներով, որոնցից վախենում են նույնիսկ գերտերությունները: Այդ թեմայով Ջեյմս Ուորլիքը կխոսի մի քանի օրից, երբ մեկնի Բաքու:
ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԸՆԿԱԼՎԵՑ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
15.07.2015 \ 22:49
Reads: 1988
«Խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել միայն վերջնական փուլում, երբ որ բոլոր հարցերը կարգավորվեն: Երբ որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի: Երբ սահմանները հստակեցվեն, խաղաղապահները կարող են տեղակայվել որպես սիմվոլիկ երևույթ»:
ԻՆՉՈ՞Ւ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՈՇԵՑ ՀԱՆՔԵՐ ՊԱՀԱՆՋԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
15.07.2015 \ 12:20
Reads: 2241
Ադրբեջանը նեղացած է Եվրոպայից՝ իր կազմակերպած եվրոպական առաջին ու շատ թանկ խաղերի նկատմամբ ցուցաբերած անտարբերության և նույնիսկ ճնշելու փորձի համար: Ադրբեջանը ժողովրդի գրպանից միլիարդավոր դոլարներ է ծախսել՝ եվրոպացիներին գոհացնելու համար՝ փոխարենը ստանալով արհամարանք ու քննադատություն: Դա ապտակ էր Ադրբեջանին, ինչը ստիպեց ավելի իրատես լինել:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ
26.06.2015 \ 22:31
Reads: 1602
Ծուղակներ այսպիսի դեպքերում ակտիվորեն հյուսում են աշխարհաքաղաքական բազմաթիվ ուժեր: Եթե իշխանությունն ու ցուցարարները չկարողանան գտնել հաշտության ուղին և պողոտայի պարալիզացումը, նստացույցերը դառնան երկարատև, պետությունը կկրի տնտեսական ու քաղաքական մեծ վնասներ ներքին ու արտաքին դաշտերում:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԸ ՍՐՏԽԱՌՆՈՑ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
25.06.2015 \ 23:51
Reads: 1919
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերմունքը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայ-ադրբեջանական հակամարտությունը ևս քննարկման առարկա է, Չեխիայի արտգործնախարարը կողմ է միայն խաղաղ բանակցությանը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով: Ադրբեջանի սպառնալիքներն ու հակահայկական քարոզչությունը, Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ, արդեն ձանձրացրել են միջազգային հանրությանը:
ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
22.06.2015 \ 13:36
Reads: 2045
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նուրբ թեմա է, բայց մենք գիտենք կոնկրետ սկզբունքներ, որոնք չեն խախտվում: Մենք հետևում ենք սահմանի կրակոցներին, գիտենք հայ զինվորների կորուստների մասին, բայց հակամարտող կողմերին պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է և իրավունք ունի ստանալ ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական օժանդակությունը, եթե լինի ռազմական ագրեսիա»:
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԻ ԹԵՎԵՐԸ ԿՏՐՎԵԼ ԵՆ. ՀՐԵԱ ԳՈՐԾՉԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ DIPLOMAT.AM-ԻՆ
19.06.2015 \ 23:54
Reads: 2630
Դա ժողովրդական զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ էր: Միանգամից պարզ դարձավ, որ այդ ակցիաները անարդյունավետ լինել չէին կարող: Ցուցարարներին չհաջողվեց միանգամից փոխել Էրդողանի իշխանությունը, բայց նրանք համակարգը խարխեցին այն աստիճան, որ կառավարող կուսակցությունը ի վիճակի չէր ընտրության ժամանակ մեծամասնության ձայնն ստանալ:
ԷՐԴՈՂԱՆԻ «ՄԱՀՎԱՆ» ՊԱՏՃԱՌԸ՝ HDP, CHP, MHP
10.06.2015 \ 13:36
Reads: 1603
Էրդողանին 0-ից աճեցնելով ու վարչապետի պաշտոնին հասցնելով՝ ամերիկյան ռազմավարական միտքը նպատակ ուներ Թուրքիան նրա շնորհիվ դարձնել իր ամենահուսալի ֆորպոստը Մերձավոր Արևելքում: Եղան միլիարդավոր դոլարների ներդրումներ, զարգացավ տնտեսությունը, բայց ոգևորված Էրդողանը որոշեց անտեսել գերտերությունների շահերն ու խաղալ իր կանոններով:
ԱԳՆ-Ն ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ Է YOUTUBE-ՈՒՄ, FACEBOOK-ՈՒՄ ԵՎ TWITTER-ՈՒՄ
12.05.2015 \ 17:50
Reads: 1746
Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցն իր ստեղծման 5-րդ տարեդարձին կազմակերպել է «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային կոնֆերանս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ դիվանագիտական դպրոցը Հայաստանի արտաքին քաղաքականության հաջող իրականացման գործում կարևոր դերակատարում ունի, քանի որ պատրաստում է դիվանագիտական ծառայության հմուտ մասնագետներ:
ՊԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ. ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ
09.05.2015 \ 15:38
Reads: 1605
Այն, ինչը գաղափարախոսություն էր ավանդույթներ ունեցող Գերմանիայի համար, 1918-ին Լենինի ստեղծած Ադրբեջանում վերածվեց կույր պաշտամունքի ու վայրագության: 2015-ին՝ Շուշիի շրջադարձային ազատագրումից 23 տարի անց Ադրբեջանի առաջնորդները շարունակում են քարոզել հայերի ցեղասպանության կրկնություն, կոչ անում սպանել բոլոր հայերին, իսկ քնած հայ սպային կացնահարած հանցագործին հերոսացնում:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՑՆՑԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԸ
13.04.2015 \ 23:15
Reads: 3462
Մեկնաբանություններ արել են նաև թուրք ընթերցողները՝ նշելով, որ թուրքական դիվանագիտությունը ծանր պարտություն է կրում այս պայքարում՝ Էրդողանին հեգնանքով անվանելով աշխարհի առաջնորդ և կոչ անելով մեծ-մեծ խոսելու փոխարեն գործ անել: Կարևոր ձեռքբերումների շարքում, սակայն, թուրք հասարակության լոյալ վերաբերմունքն է Հայաստանին ու հայ ժողովրդին: Օրեցօր շատանում է ցեղասպանությունը պատմական փաստ համարող և իր պապերի հանցանքի համար ներողություն խնդրող մարդկանց թիվը:
ԴԵՐՍԻՄՑԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
25.03.2015 \ 17:41
Reads: 1835
Դերսիմի միությունների դաշնության նախագահ Ահմեդ Բալկըսը խոսում է իրենց ապրած տարածաշրջանում հայկական պատմամշակութային կոթողների մասին: Որոշել են՝ ցեղասպանության 100-ամյակին հանուն հայերի անելու են հատուցման քայլ՝ վերականգնելով Մազկերտի կիասաքանդ եկեղեցին: Դերսիմի տարածաշրջանում կա 5 քաղաք, մի քանի տասնյակ գյուղ, ոչ պաշտոնական հաշվարկներով՝ մոտ կես միլիոն հայ և 162 հայկական եկեղեցի:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ 120 ՀՈԳԱՆՈՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՄԲ
23.03.2015 \ 23:57
Reads: 2890
Լեռնային երկրներում ապրելը հաճախ դժվար է, բայց շատ ավելի հաճախ հնարավորություն է տալիս տուրիզմի շնորհիվ զարգացնել տնտեսությունն ու միջմշակութային կապերը: Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ֆրանսիացի, շվեյցարացի ու հայ բազմաթիվ մասնագետներ կգան՝ խոսելու իրենց վարպետության և երեք երկրների ընդհանրությունների մասին: Ֆրանսիան ու Շվեյցարիան Հայաստանի նման լեռնային երկրներ են, բայց ի տարբերություն մեզ կարողանում են լեռների ու տուրիզմի շնորհիվ փող աշխատել:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՈՒՄ ԿԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
17.03.2015 \ 23:29
Reads: 1896
Յունկերի այսօրվա նախաձեռնության հետևում էլ Գերմանիան է՝ խնդիր դնելով տևական գործընթացի վերջին փուլում դառնալ Եվրոպայի աքսակալ. «Մենք գործ ունենք քաղաքական շատ խորը մտածված բլեֆի հետ: Ասում են, որ Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, բայց ես կարծում եմ, որ սա հեռու է իրականությունից կամ այդքան էլ մոտ չէ իրականությանը, որովհետև Գերմանիան այսօր շարուակում է իր քաղաքական գիծը, որը նա տարել է մեկ դար շարունակ: Անգելա Մերկելը դա շատ լավ կարող է անել, որովհետև ունի կոմունիստական դաստիարակություն և ԽՍՀՄ կառավարման ուղղահաաց կառուցվածքը նրան շատ լավ ծանոթ է: Նա կարող է կանգնել բուրգի գխին, ղեկավարել ամբողջ շարժումը»: