ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ի ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ՈՒ ՀԱԿԱԴԱՐՁՈՂ ՓԱՍՏԵՐԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Հեռուստամեկնաբան, լրագրող
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՐԵՎԱՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տեղական Real TV  հեռուստաընկերության եթերում նոր սպառնալիք է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ խոստանալով պատերազմի դաշտում հաշվեհարդար տեսնել անգամ ՀՀ վարչապետի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեփանակերտում վերջերս հայտարարել էր, թե. «Արցախը Հայաստան է», ինչը աղմուկ էր առաջացրել Ադրբեջանում:

Ադրբեջանի ՊՆ-ն մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ մենք՝ զինվորականներս, չպետք է խոսքակռվի մեջ մտնենք: Մեր պարտականությունն է մարտնչել, և մենք մեր խոսքն ասում ենք մարտի դաշտում: Հենց այնտեղ պարզ կլինի, Փաշինյանը պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»:

Ըստ Զաքիր Հասանովի՝ 2016-ի ապրիլյան պատերազմի 4 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի մի մասը մեծ վնաս հասցրեց հայկական բանակին, և դրանով ամեն ինչ ասված է:

«Հիմա մենք անհամբեր սպասում ենք պատերազմի հրամանի»,-ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Զաքիր Հասանովի այդ սպառնալիքներին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով. «Երազելը շատ լավ բան է: Կարծում եմ, Զաքիր Հասանովը ոգևորվել է»:

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական սոցիալական հարթակներում կրկին շրջանառության մեջ դրվեց մի փաստաթուղթ, որը 2016թ. ապրիլին ստորագրել է Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետ Սադիկովը՝ ուղղելով նախարար Հասանովին:

Փաստաթղթում նշվում է, որ ապրիլյան պատերազմի 4 օրվա ընթացքում ադրբեջանական կողմից զոհվել է 558, վիրավորվել 1293 զինծառայող: 52 զոհվածների անձը հնարավոր չէ նույնականացնել:  Սադիկովն առաջարկել էր զոհված ադրբեջանցիների դիերի հանձնումը ընտանիքներին և հուղարկավորությունը իրականացնել շաբաթական մոտ 60 հոգու հաշվարկով, որպեսզի հանրության շրջանում բողոքի ալիք չբարձրանա; Նաև որոշվել էր զոհված զինծառայողների մի մասի հուղարկավորության արարողությունները ծնողների հետ համաձայնեցնելով իրականացնել գիշերային ժամերին` վերահսկողության ներքո: Զոհվածների ընտանիքներին ՊՆ հիմնադրամից հատկացվել էր 5000 ադրբեջանական մանաթ:

ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
133 reads | 18.09.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com