ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած համաժողովի ժամանակ իրանցի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիները, հարկային կարգավորումները, արտոնյալ առեւտրային ռեժիմները։ Համաժողովի մասնակիցներին ողջունելիս Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ հայկական և իրանական կողմերը վճռական են՝ վերացնելու երկկողմ համագործակցության խոչընդոտները։ «Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի մասնավոր հատվածի հետ բոլոր ոլորտներում, օրինակ՝ գեներատորների արտադրության։ Կարևոր է էներգետիկ ոլորտը, և մենք կարող ենք օգտագործել ազատ առևտրի գոտիների չիրացված ներուժը»,-մասնավորապես նշել է Իրանի ԱԳ նախարարը։ ![]() Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիներին երկու երկրները կառուցել են բարեկամական և փոխըմբռնման ու հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Նախագահը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները նույն ոգով կշարունակվեն նաև ապագայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն և շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ: Իր հերթին արտգործնախարար Զարիֆը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել ինչպես նախագահ Ռոհանիի երդմնակալությանը ներկա գտնվելու, այնպես էլ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր հղելու համար: Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Զարիֆի գնահատմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: ![]() ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, բացվելիք ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: ![]() Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են ԵԱՏՄ - Իրան համագործակցության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Արտգործնախարարները կարևորել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որին Հայաստանը սատարում է։ ![]() Հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման ֆոնին իրանական կողմից անհանգիստ հայտարարությունները հաճախակի են դարձել: Իրանը մտավախություն ունի, որ հարաբերությունները խորացնելով Իսրայելի հետ, Հայաստանը կարող է Թել-Ավիվին հնարավորություն տալ մտնել մեր տարածաշրջան և մեծացնել Իրանի մեկուսացումը: ![]() | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
2170 reads | 29.11.2017
| |