EUROSTAT-Ը ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի հրապարակային տվյալները լուրջ անհանգստություն են առաջացրել հին աշխարհի բոլոր երկրներում: Միայն 2015-ին Հունաստանից մինչև Մեծ Բրիտանիա ընկած տարածք ներգաղթել է ավելի քան 1.200.000 փախստական՝ հիմնականում մուսուլմանական երկրներից: Փախստականների ամենամեծ խումբը Սիրիայից է՝ ավելի քան 362.000 մարդ: Նրանցից շատերն արդեն աչքի են ընկել սպանությունների, բռնաբարությունների և գողությունների դեպքերով: Միգրանտները հիմնականում տեղավորվել են Գերմանիայում և Ֆրանսիայում: Հենց այս երկրների ղեկավարները մարտի 4-ին քննարկեցին միգրացիոն մարտահրավերների հարցը՝ փորձելով գտնել ճգնաժամային հարցի պատասխաններ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով․ «Միգրացիոն ճգնաժամի լուծման հիմնական նախապայմանը Սիրիայում հակամարտության կարգավորումն է: Այդ խնդիրը մենք հեռախոսազրույցում քննարկել ենք նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ռուսաստանի առաջնորդների հետ: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը, որպեսզի կարողանանք երաշխավորել Եվրոպայում ազատ տեղաշարժը»:

Ֆրանսիայի և Գերմանիայ ղեկավարների անհանգստությունը լուրջ հիմքեր ունի, մանավանդ որ սիրիական հակամարտության 5 տարվա ընթացքում երկու երկրներ անցել է մոտ կես միլիոն սիրիացի փախստական: Դա պաշտոնական տվյալներով: Մինչդեռ Գերմանիային ու Ֆրանսիային աջակցելու հեռախոսային պատրաստակամություն հայտնած Մեծ Բրիտանիան թույլատրել է ընդամենը 9000, Ռուսաստանը՝ 5000, Իտալիան՝ 2500 սիրիացիների մուտք:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս առիթով հայտարարել է․ «Երբ ասում ենք, որ միգրացիոն ճգնաժամի դեմ պետք է համաեվրոպական պայքար մղել, հասկանում ենք Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանություն և Հունաստանին աջակցություն: Սակայն ինձ համար անհասկանալի և անընդունելի է Եվրամիության առանձին երկրների փորձերը՝ ինքնուրույն պայքարել այդ ճգնաժամի դեմ՝ փակելով իրենց ազգային սահմանները»:

Անգելա Մերկելը ողջունում է Թուրքիայի իշխանության քայլերը՝ եվրոպական միլիարդավոր դոլարների դիմաց կանխել իր երկրի տարածքով փախստականների մուտքը Հունաստան: Եվրոպացի առաջնորդները գոհ են, որ թուրքերը տարբեր միջոցներով սահմանափակում են սիրիացի փախստականների գաղթը, սակայն փաստը, որ սահմանափակման հիմնական միջոց է այդ փախստականներին տեղափոխող նավերի խորտակումը: 2011-ից մինչև 2016-ի հունվար ամիսը ընդհանուր առմամբ Սիրիայից հեռացել է 6 մլն-ից քիչ ավելի մարդ, որից 2 մլն-ը տեղավորվել է Եվրոպայում, մոտ 3000-ը՝ ՄՆ-ում, 17.000-ը՝ Հայաստանում, մնացածը հիմնականում Սիրիայի հարևան Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
1885 reads | 21.03.2016
միգրանտ, Ֆրանսիա, Սիրիա, Գերմանիա |
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com