ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

«ԻՆՉՈ՞Ւ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՀԱՅԵՐԻՑ ՀԵՏՈ ՉԿՈՏՈՐԵՑ ՆԱԵՎ ՔՐԴԵՐԻՆ»․ ՀԱՐՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մերձավոր Արևելքի հակամարտությունները Եվրոպան վերածեցին փախստականների մեծ ճամբարի, որտեղ արաբների հետ ներխուժեցին նաև մեծ թվով ահաբեկիչներ՝ քաոս դարձնելով եվրոպացիների առօրյան: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Պայլանն այս գործընթացը շարունակական է համարում, քանի դեռ Եվրոպան կխուսափի սկզբունքային որոշումներից՝ աջակցելով թուրքական իշխանության կամայականություններին:

Նրա խոսքով, «Եվրոպան լավ կշռադատե՞լ է արդյոք այն հետևանքները, որոնք բռնակալ ու հալածախտով տառապող Էրդողանի հետ կնքած դաշինքից կարող են առաջանալ: Հարյուր տարի առաջ պատեհապաշտ երիտթուրքերի կառավարությունը նախընտրեց ազգային փոքրամասնություններին նվաստացնելու նույն տարբերակը, ինչ այսօր է անում: Այն ժամանակ հայերը զինված չէին, բայց աշխարհը լուռ էր հայերի ցեղասպանության նկատմամբ, այսօր էլ աշխարհը լուռ է՝ սարսափելով, որ Էրդողանը հանկարծ թույլ կտա 3մլն մարդու անցնել Հունաստան: Եթե Թուրքիայի ներքին բախումները շարունակվեն, այս անգամ էլ հարյուր հազարավոր քրդեր են բախելու Եվրոպայի դուռը»:

Հայ պատգամավորը հարցազրույց տվել է ֆրանսիական Telerama պարբերականին՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիայի ապագան լինելու է քաղաքացիական պատերազմների մեջ: Ի տարբերություն հայերի՝ քրդերն այսօր զինված ու կազմակերպված են, կարողանում են կռվել թուրքական զորքի դեմ: Միևնույն ժամանակ Կարո Պայլանը նշել է, որ խաղաղություն չեն ուզում ոչ Թուրքիայի իշխանությունը, ոչ էլ քրդերը, հետևաբար լայնածավալ պատերազմը անխուսափելի է լինելու: Այս համատեքստում Պայլանը շեշտել է մի քանի միլիոն հայերի գործոնը, որոնք Արևմտյան Հայաստանում են ապրում և ցեղասպանության ժամանակ ինչ-որ կերպ փրկված հայերի հետնորդներն են:

Միևնույն ժամանակ թուրքական իշխանամետ Sabah պարբերականում իշխանության ոչ պաշտոնական խոսնակ Էնգին Արչընը հռետորական հարց է ուղղել Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունը պաշտպանող CHP կուսակցության այժմյան առաջնորդին․
«Ինչու՞ քրդական սապատը ձեր շալակն առաք, հարգելի իթթիհադականներ: Հայերին կոտորեցիք, հույներին վտարեցիք, արաբներին չճանաչեցիք, իսկ քրդերին ինչու՞ ձեր շալակն առաք: Ի՞նչ տեսակ սկզբունքներ են»:

Էնգին Արչընը բնական է համարում հայերի ցեղասպանությունը, բայց նրա համար անհասկանալի է՝ ինչո՞ւ այն ժամանակ քրդերի ձեռքով հայերին կոտորելուց հետո նույնկերպ չվարվեցին քրդերի հետ, որպեսզի այսօր նույն քրդերը չդառնային գլխացավանք:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
1345 reads | 21.03.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com