ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԴԻՎԱՆԱԳԵՏ. ԻԼԻՊ-Ը ՇՈՒՏ ՉԻ ՄԵՌՆԻ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ
Սիրիայում և Իրաքում ավելի քան 5 տարի տևող պատերազմների հիմնական դերակատարներից բացի գործում է ավելի քան 2500 մանր ու մեծ ռազմական միավորումներ, որոնց մեծ մասը բնույթով ահաբեկչական է՝ հիմնականում կատարելով «Իսլամական պետություն» խմբավորման արբանյակի դեր: Մերձավոր Արևելքում դիվանագիտական աշխատանքի տարիների փորձ ունեցող արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը վստահ է՝ տարածաշրջանային հակամարտությունների այս խմորը դեռ շատ ջուր կտանի: Չպետք է վստահ լինել, որ գերտերությունների ռազմական միջամտությունից ԻԼԻՊ-ը կմեռնի կամ շվեյցարական քաղաքում հնարավոր կլինի բանակցության միջոցով խաղաղություն հաստատել: Մերձավոր Արևելքի սոդոմ-գոմորում Արման Նավասարդյանը կարևոր է համարում հայկական պետության ակտիվությունը, հակառակ դեպքում արդյունքի փոխարեն կունենանք հետևանքներ:

Տարածաշրջանային խոշոր խաղացողի հայտ է ներկայացրել Իրանը, որը միջազգային պատժամիջոցների վերացումից հետո անցել է տնտեսական ու քաղաքական հարձակման: Հայաստանի համար ձեռնտու է ունենալ հարուստ և հեղինակավոր բնական դաշնակից, բայց եթե նրա դեմ դուրս են գալիս սուննի մուսուլմանական աշխարհի առաջնորդներ Սաուդյան Արաբիան և Թուրքիան, հայ դիվանագետի գնահատմամբ, պետք է լինել զգույշ, բայց հաշվենկատ:

Ժնևի հերթական բանակցությունը ունի՞ արդյոք թեկուզ փոքր հնարավորություն՝ փոխելու Մերձավոր Արևելքի սրընթաց ճանապարհը դեպի անկում: Նավասարդյանը վստահ է՝ ոչ թե չկա հնարավորություն, այլ այս փորձը ևս մեռելածին է: Սիրիայում և Իրաքում մի վիճակ է, երբ բոլորը կռվում են բոլորի դեմ, չկա հակաահաբեկչական կոնկրետ ռազմավարություն՝ ահաբեկիչներին նոր դիրքեր գրավելու հնարավորություն ստեղծելով: Այդ համատեքստում ԻԼԻՊ-ի ախորժակն այնքան է մեծացել, որ չի թաքցնում հարևան պետություններին տիրանալու ծրագրերը: Հայաստանի հարևան Ադրբեջանը այդ ցուցակի առաջին հորիզոնականներում է, բայց մինչև ԻԼԻՊ-ին բաժին հասնելը, նավթի գների անկումից մի քանի ամսում ծնկի եկած Ադրբեջանը օղակը քաշած նռնակ է դարձել Արցախի հակամարտության համար:

Փաստացի Հայաստանի համար ստեղծվել է մի վիճակ, երբ արտաքուստ ամեն ինչ հանգիստ է, երկիրը աշխարհի 10 ամենաանվտանգ պետություններից մեկն է, չկա ահաբեկություն, բայց մեծ է դրա վտանգը: Եթե թվացյալ հանգստությունը խախտվի, Հայաստանը ևս կվերածվի պատերազմների ու ահաբեկության թատերաբեմ քաոսի: Այդպիսի վտանգները կանխելու համար դեսպանը ունի մեկ բանաձև՝ մոբիլիզացնել հայաստանյան հասարակությանը, ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստել բոլոր հնարավոր վտանգներին դիմակայելու, նույնիսկ ստեղծել արտասահմանյան հայերի լեգեոն:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
795 reads | 02.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com