«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ

2015-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ՝ DIPLOMAT.AM-Ի ԱՉՔԵՐՈՎ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






2015 թվականը մեր տարածաշրջանի համար հիշարժան էր և կոնֆլիկների սրացմամբ, և նոր կոնֆլիկտների ստեղծմամբ, սակայն քաղաքական ու տնտեսական խնդիրների դրական լուծում տարվա ընթացքում այդպես էլ չեղավ:

21-րդ դարում Նոր մերձավոր Արևելք անունն ստացած տարածքը հազարավոր տարիներ համարվում է մարդկային քաղաքակրթության բնօրրան: Հայկական լեռնաշխարհում ծնված ու դեպի հարավ տարածված առաջին բանական մարդիկ ինչքան էլ դանդաղ հասան պատմական արժեքներ կերտելու հաջողության, այսօր զարմանալու արագությամբ ոչնչացնում են դրանք Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի տարածքներում: 2015-ն այդ առումով մարդկային քաղաքակրթությանը հասցված ամենաշատ վնասների տարի էր, իսկ Իսլամական պետություն անունը ստացած չարիքը դարձավ մեր տարածաշրջանի ժանտախտը՝ Հայաստանից ընդամենը 300 կմ հեռավորության վրա:

Իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարը երկար կշարունակվեր, եթե 2015-ին գործին չխառնվեին այլ պետություններ: ռուսներից առաջ թուրքերը մարդասիրական քայլեր արեցին, բայց ահաբեիչներին ոչնչացնելու փոխարեն, չգիտես ինչու, միշտ սխալմամբ քրդերի զանգվածային սպանություններ էին անում: Նախագահի աթոռը գրաված ու օսմանյան ոճով գերհսկա նստավայր կառուցած Ռեջեփ Էրդողանը բացատրեց՝ թուրք զինվորներն իրականում հակաահաբեկչական գործողություններ են անում, այլ հարց է, որ իրենք ահաբեկիչների դերում տեսնում են միայն քրդերին: Աշխարհը հետո պիտի իմանար, որ նույն Էրդողանի ղեկավարած երկիրը նավթի սև բիզնես է անում ԻԼԻՊ-ի հետ, իսկ ամռանը տեղի ունեցած խորհրդարանի ընտրության ժամանակ հենց «Իսլամական պետության» անդամների ձեռքով պիտի սպաներ քաղաքական բազմաթիվ հակառակորդների ու Թուրքիայում սանձազերծեր ներքին ահաբեկությունների շարք:

«Շատերը կարծում են, որ նախագահ Էրդողանը գժվել է, բայց դա ճիշտ չէ: Թուրքիան երբևէ չի ունեցել այնպիսի սկզբունքային ու պրագմատիկ նախագահ, ինչպես Էրդեղանն է: Շուտով բոլորս կտեսնենք նրա հաջողությունները»,-աշնանը հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ադոլֆ Հիտլերին նմանվող Էրդողանի հաջողությունները երկար չսպասեցրին: 2015-ի կեսից նա երկիրը քաշեց նախ քաղաքացիական պատերազմի, իսկ աշնան վերջին՝ արդեն Ռուսաստանի ու Իրանի հետ լուրջ հակամարտության մեջ: Թե ինչու թուրքերը որոշեցին ոչնչացնել ռուսական ռազմական օդանավը, աղետից ավելի քան 1 ամիս անց այդպես էլ հոդաբաշխ արդարացում չի կարողանում գտնել թուրքական դիվանագիտությունը: Փոխարենը հայտնի Ժիրինովսկին տարբերակ առաջարկեց՝ հայերի ձեռքով քանդել Թուրքիան՝ այդկերպ պատասխանելով թուրքերի ագրեսիային: Դե իսկ հարևան Իրանը ավելի կառուցողական առաջարկ արեց՝ միասին քանդենք Թուրքիան, որ էլ չհարձակվի մեզ և մեր դաշնակից երկրների վրա: Այս տարի իրանա-թուրքական հարաբերությունները սրացման գագաթնակետին էին, նույնիսկ քիչ մնաց բանը հասներ պատերազմի, իսկ նոյեմբերի 23-ին Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան այցը խանդի տեսարանների պատճառ դարձավ Անկարայում:

Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Այս տարածաշրջանում պետք է հաստատվի տևական խաղաղություն: Դրա համար են Սիրիայում գործողություններ իրականացնում ռուսական ռազմական օդանավերը: բայց պետք է շեշտեմ, որ Իրանը այստեղ լուրջ խաղացող է, և մենք հաջողության չենք կարող հասնել առանց Իրանի հետ գործակցելու»:

Պուտինը ասաց և գնաց, իսկ Իրանը 2015-ին, իրոք, ձիու քայլ կատարեց քաղաքական ու տնտեսական համաշխարհային խաղատախտակին: Ամռանը ձեռք բերված միջուկային համաձայնագրից հետո աշխարհի ֆինանսական հսկաները հերթ են կանգնել՝ Իրանի հետ գործընկերության պայմանագրեր կքնելու համար, բայց դե Իրանը Իրան է, փակ, կասկածամիտ, երկար ծանրութեթև անող:

Իրանը Հայաստանի համար տարածաշրջանի թիվ մեկ կարևոր երկիրն է բոլոր ոլորտներում: Իրանը մեր բնական դաշնակիցն է, և գուցե նաև դա է պատճառը, որ Ավարայրի ճակատամարտից ու միջնադարի 1-2 բախումներից հետո մենք հասկացանք միմյանց կարևորությունն ու բարեկամացանք: Իրանում այսօր կա մեծ ու ակտիվ հայկական համայնք: Իրանը այս տարի նաև հայտ ներկայացրեց՝ Հայաստանի միջոցով դուրս գալու համաշխարհային շուկա՝ միաժամանակ Հայաստանը կապելով Ասիայի հետ:
2015-ին իրանական գազով հետաքրքրվեցին վրացիները՝ առաջարկելով այդ երկրի հետ կապվել հայկական ճանապարհով: Թբիլիսին, սակայն, միշտ փորձում է մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնել ու տարվա ընթացքում այնքան իրարամերժ նախագծերի մեջ մտավ, որ գլխապտույտ ունեցավ 33-ամյա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: 2015-ի ավարտին ստորագրելով չինական Նոր մետաքսի ճանապարհի մուտքը Վրաստան՝ Ղարիբաշվիլին տարօրինակ պատճառաբանությամբ հրաժարական տվեց: Չար լեզուներն ասում են՝ պատճառը Միխայիլ Սահակաշվիլին է:

Չար լեզուները վստահ են՝ 2016-ին մութ ամպեր կկուտակվեն նաև հայազգի Արսեն Ավակովի գլխավերևում, մանավանդ որ Սահակաշվիլին Ուկրաինայի վարչապետ դառնալու ցանկություն ունի, գումարած դրան՝ անուղղելի ադրբեջանասեր է և ատում է հայերին: 2015-ը ոչ պակաս հակասական էր նաև Բաքվի խանի համար: Իլհամ Ալիևի կալվածք-պետությունը տարին սկսեց արժույթի 35% անկումով, Վրաստանը որոշեց ադրբեջանականի փոխարեն գնել ռուսական գազ, աղքատ ադրբեջանցիների թիվն աճեց 15%-ով, ավելացավ նաև քաղբանտարկյալների թիվը, իսկ Եվրոպան ու ՄՆ-ը որոշեցին Ալիևին խելքի գալու կոչ անել:

Բայց դե ժողովուրդն ասում է՝ սևին սապոնն ի՞նչ կանի, խևին խրա՞տն ինչ կանի…

Ոչ միայն խրատը, այլև կոտոշները խևին բան չեն տա: Վստահաբար կհիշեք 2015-ի սկզբին համաշխարհային կուրտիզանուհու համբավ ձեռք բերած Մեհրիբան Ալիևայի և Բելառուսի նախագահի կապի մասին: Հիմա էլ Մեհրիբանի ուշադրության կենտրոնում Ղազախստանի առաջնորդն է: Թե Նազարբաևը ինչքան կվճարի Ադրբեջանի առաջին տիկնոջ սիրտը բացելու և Իլհամ Ալիևի բերանը փակելու համար, կիմանանք արդեն 2016-ին, իսկ մինչև այդ տարվա թիվ մեկ և կնճռոտ խնդրի մասին: 2015-ին էլ մեր թշնամի երկիրը ընդունակ չեղավ որդեգրել մարդասիրական կողմնորոշում: Կրակեց հայկական երկու հանրապետությունների վրա և ստացավ համարժեք պատասխան: Տարվա ընթացքում առնվազն 215 ադրբեջանցի է զոհվել սահմանային կրակոցների հետևանքով, ոչնչացվել հակառակորդի մեկ տասնյակի չափ ռազմական հենակետ ու ռազմաբազա:

2015-ին Հայաստանը ևս զերծ չմնաց ցավալի կորուստներից: Յուրաքանչյուր հայ զինվորի մահը ողբերգություն է հայկական պետականության ու ժողովրդի համար, իսկ թշնամին նենգ է և դավադիր: Բախումներով ու պատերազմներով լեցուն մեր տարածաշրջանում, սակայն, Հայաստանը մնում է ամենամարտունակ ու կազմակերպված բանակ ունեցող երկիր, իսկ համաշխարհային մակարդակով մենք 10 ամենաանվտանգ պետություններից մեկն ենք: Մաղթենք, որ 2016-ին մեր հարևաններն էլ լինեն այնքան անվտանգ ու մարդասեր, ինչպես մեր 5000-ամյա երկիրն է, իսկ մենք՝ հայերս, վերջապես գիտակցենք, որ արտագաղթելու փոխարեն ազգովի կարող ենք ստեղծել ամենաուժեղ ու բարեկեցիկ հայրենիքը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
1388 reads | 31.12.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com