«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ». ՀԱՅ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Թուրքիայի ներքաղաքական լարվածությունը վերածվել է տարածաշրջանային հակամարտության նոր օջախի, որի հետևանքով բախումներ են տեղի ունենում ոչ միայն Սիրիայի և Իրաքի սահմանին, այլև Թուրքիայի արևելյան շրջաններում:

Բրիտանական The Guardian պարբերականի Մերձավոր Արեւելքի թղթակից Մարտին Չուլովը բացահայտել է, որ Թուրքիայի բարձրագույն իշխանությունը տեղյակ է, նույնիսկ ինքն է գծել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ գործակցության սխեման՝ Իրաքից անօրինական ճանապարհով նավթ արտահանելով և այն վաճառելով սև շուկայում: Դրա փոխարեն թուրքերը ահաբեկիչներին զենք և իրենց տարածքում ռազմական ճամբարներ են տրամադրում: Այդ մասին տեղյակ է նաև ԱՄՆ-ի հետախուզությունը՝ փաստերը որպես խաղաթուղթ պահելով կարևոր պահի համար: Հայ թուրքագետները տեղյակ են, որ Էրդողանի վիճակը լավ չէ, և նրա քաղաքական ճակատագիրը մազից է կախված:

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը վստահ է՝ Էրդողանի արկածախնդրության հետևում տեղի քրդերին ճնշելն ու անխուսափելի արտահերթ ընտրության ժամանակ ստանալ առնվազն 45% ձայն՝ դրանք խլելով քրդական HDP-ից:

Թուրք-սիրիական և թուրք-իրաքյան սահմանին ընթացող ռազմական գործողությունները, արաբագետ Սարգիս Գրիգորյանի համոզմամբ, ավելի շուտ մոդային տուրք տալու քայլ են: Բոլորն այսօր ձգտում են հռչակվել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի առաջամարտիկ, հետևաբար թուրքերն էլ պետք է փորձեն հեղինակություն ձեռք բերել, բայց մեկ զարկով երկու նապաստակ խփելու հնարքով:

ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ թուրքերը ձգտում են Սիրիայի հյուսիսային շրջաններն ազատել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից և ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտի, որը կհսկի թուրքական զորքը՝ փաստացի օկուպացնելով Սիրիայի տարածքը մի մասը: «Իսլամական պետության» դեմ պայքարող Թուրքիայում, պարզվում է, կան հատուկ ճամբարներ, որտեղ մարզվում են սկսնակ ահաբեկիչներն ու մեկնում Սիրիա և Իրաք: Թուրքիայի տարածքում նրանց պատասխանատուն ադրբեջանցի Աբդուլլահ Աբդուլաևն է՝ «Ստամբուլի էմիր» մականունով:

Նաիրի Հոխիկյան
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
884 reads | 29.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com