ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳԻՐՔԸ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՆԱև ՌՈՒՍԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
2019թ․ փետրվարի 28-ին ռուսերեն լեզվով լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիայի անդամ, ք․գ․թ․  Մհեր Սահակյանի «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Հեղինակը գիրքը նվիրել է իր ուսուցչի՝ Նանծինի համալսարանի (Nanjing University) դոկտոր-պրոֆեսոր Ճի Չուֆենի հիշատակին։

Մենագրության արդյունքները փորձաքննվել են «Լոմոնոսովյան ընթերցումներ-2018» (Մոսկվայի պետական համալսարան), «Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի գիտաժողովի» (Լոնդոնի թագավորական քոլեջ), «Չինաստան և Մերձավոր Արևելք չորրորդ գիտաժողովի» (Շանհայի և Նևշեհրի համալսարաններ) և «Եվրասիական հետազոտություններ Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ գիտաժողովի» (ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ և («Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ) ընթացքում։

Գիրքը հրատարակվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ ԱՄՆ-ի ռազմական համալսարանի Անվտանգության ուսումնասիրությունների և համաշխարհային հետազոտությունների դեպարտամենտի պրոֆեսոր, ք․գ․դ․ Մեթյու Քրոսսթոնը նշել է․ «Մհեր Սահակյանն ունենալով տեսլական և ձգտում, դարձել է առաջիններից մեկը, ով փորձել է ստեղծել բոլորի համար կարևոր այս համաշխարհային հարաբերությունների վերաբերյալ աշխատությունը` Հայաստանը դարձնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհի», և դրա համաշխարհային ազդեցության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ստեղծող առաջատարի։ Այս պատճառով, այս գիրքը Հայաստանի համար հպարտորեն կարող է դառնալ կարևոր ռազմավարական, քաղաքական և դիվանագիտական ճանապարհային քարտեզ` առաջնորդելով նրան ուղիղ դեպի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», իհարկե, հաշվի առնելով նաև հնարավոր վտանգները, հնարավորություններն ու ռիսկերը։»

Ռուսաստանի ժողովրդական բարեկամության համալսարանի Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի ավագ դասախոս, պ․գ․թ․ Անատոլի Ցվիկը նշել է․ «Մենագրությունը նշանակալի գործնական նշանակություն ունի ոչ միայն այն իշխանական համապատասխան մարմինների (Հայաստանի) համար, որոնց իրավասությունն ընդգրկում է արտաքին քաղաքական որոշումներ կայացնելը, այլև Եվրասիական տնտեսական միության համար, որը ԵԱՏՄ-ն համակցում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:»

Գիրքը նախատեսված է արտաքին քաղաքականության պատասխանատուների, դիվանագետների, միջազգայնագետների, արևելագետների, չինագետների, տնտեսագետների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար:
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
122 reads | 02.03.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com