ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ»
2018թ. հունիսի 20-22-ը Չինաստանի Շանհայի համալսարանը Թուրքիայի Նեվշեհիր Հաչի Բեքթաշ Վելի համալասարանում կազմակերպել էր  «Չինաստան և Մերձավոր Արևելք 4-րդ գիտաժողովը»:  

Գիտաժողովի կազմակերպչական խորհրդի հատուկ հրավերքով գիտնականներ էին ժամանել Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Իրանից, Ֆրանսիայից, Հայաստանից, Ալժիրից, Սինգապուրից, ԱՄԷ-ից, Կանադայից, ՀԱՀ-ից, Տանզանիայից, Լիբանանից և այլ երկրներից, ովքեր խոսեցին Չինաստանի  և Մերձավոր Արևելքի երկրների միջև  քաղաքական, տնտեսական համագործակցության մասին։ Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի  ղեկավար Մհեր Սահակյանը: Նա գիտաժողովի «Չինաստան և Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բաժնում ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությանը և Հայաստանի ընդգրկման հեռանկարներին։  Բանախոսի ելույթից հետո ծավալվեց քննարկում։

Մհեր Սահակյանը «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամն է:


ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
129 reads | 10.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com