ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ» և «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ» ՀՀ ԱԺ-ՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ) «ԵԹԵ ՎԱՂԸ 60 ԿՄ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔՈՎ ԵՐԵՎԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵՆ, ԷԼԻ՞ ԿԱՍԵՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ» ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ` ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԵՐՄ ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԵՆ. ՀՀ ԱԳՆ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԵԿՈՂ ՎՏԱՆԳԸ. ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՂԱՎԱՂԵԼ ԵՆ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՌԴ ԱԳՆ ԱՐՑԱԽԻ ԳՈՒՅՆԸ. ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋ ԹԱՎՇՅԱ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. քաղաքական էսսե ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ
ՄԱՆՈՒՇԱԿ ԿԻԼՈՅԱՆ
քաղաքագետ, ԵՐԵՎԱՆ






Վրաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունը վերջին ժամանակներին շատ դրամատիկ բնույթ են ստացել: Հետաքրքրական է, որ վրաց-թուրքական հարաբերությունների լարվածությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև սառույցի թուլացմանը զուգահեռ է ընթանում: Պրահայում, սույն թվականի մայիսի 24-ին վրաց-ռուսական ոչ ֆորմալ երկխոսության շրջանակում Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ-ի արտործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև տեղի ունեցավ հերթական հանդիպումը: Կողմերը դրական առաջընթաց գրանցեցին առևտրա-տնտեսական ոլորտում, տրանսպորտային կապերի հետ կապված: Սակայն Աբխազիայի միջով ՌԴ-ՀՀ կապող երկաթգծի վերաբացման վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել:

Փոխարենը համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայում Վրաստանի դեսպանատան նախկին շինությունը վերադարձնել Վրաստանին սեփականության իրավունքով:

Թուրքիայի իշխող խմբի արտաքին քաղաքականության աշխարհայացքը, որը նեոօսմանականության հիմքով քեմալիզմի հայտնի կոնցեպտն է, Վրաստանի քաղաքական ռազմավարության մշակման տեսանկյունից պետք է արժանանա սառը դատման և խորը վերլուծման: Կատարված իրողություն է 2002թ Վրաստանի հարևան Նոր Թուրքիայի ծնունդը, որի ամբիցիոզ ղեկավարը պնդաճակատորեն փորձում է “նոր օսմանցիների” համար լրացուցիչ աշխարհաքաղաքական տարածքի զավթում. այն հասնում է Հարավային Կովկաս՝ ներառելով Վրաստանը: Կարելի է ենթադրել, որ վրաց-թուրքական հարաբերությունները միայն դրական-բարեկամական պրիզմայով անցկացնելը, ռազմավարական առևտրա-տնտեսական կապերով գնահատելը, մեղմ ասած՝ միամտություն է: Տարածաշրջանում առաջնորդության պայքարի մեջ Թուրքիան երկար ժամանակ է կռիվ է տալիս, սակայն նա ստիպված է հաշվի նստել մի շարք իրողությունների հետ:

Նախևառաջ ՌԴ-ի երկարամյա և անդադար շահը Հարավային Կովկասում: Սակայն ՌԴ-ի և Թուրքիայի մտերմացման շատ նշաններ են եղել վերջին տարիներին: Այս տենդենցի հիմնական շարժիչ ուժը, թերևս, առևտրա-տնտեսական հարաբերություններն են: Ճիշտ է, սակայն, որ աշխարհաքաղական գործընթացները հաճախ դիզոնանս են առաջացնում, որը կողմերը փորձում են կարճ ժամանակում շտկել:

Մոսկվա-Անկարա քաղաքական համագործակցության խորությունը համեմատական է Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունների որակի հետ: 2003-ից ի վեր Անկարան որոշակիորեն օտարացավ ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ: Հենց այս ժամանակահատվածում էլ մենք ականատես եղանք ռուս-թուրքական համագործակցության խորացմանը: Թուրքիան մերժեց ՆԱՏՕ-ին Սևծովյան ակվատորիայում հակաահաբեկչական «OPERATION ACTIVE ENDEAVOR» ծրագիրն իրականացնել. հայտարարեց, որ նման ֆորմատով օպերացիայի իրականացումը սևծովյան պետությունների նավատորմերն իրենց ուժերով ընդունակ են իրականացնել:

Այս դիրքորոշմանը ակտիվ աջակցում էր ՌԴ-ն: Նույն 2006թ. դեկտեմբերին Թուրքիայի նախաձեռնած «Black Sea Harmony» ծրագրին միացավ ՌԴ-ն: Վերջինս փաստացի նույնն էր ինչ «OPERATION ACTIVE ENDEAVOR»-ը, սակայն մասնակիցների թիվը սահմանափակվում էր սևծովյան ակվատորիայի պետություններով: Իսկ 2008-ի «Կովկասյան կայունության պակտը» կրկին Անկարայի նախաձեռնությամբ փաստացի Արևմուտքին հեռացնելն էր տարածաշրջանից օգոստոսյան կարճատև պատերազմի ժամանակ, որը բխում էր ՌԴ-ի շահերից:

Կարելի է ենթադրել, որ Սև ծովը Մոսկվայի և Անկարայի միջև ռազմա-քաղաքական համագործակցության ուղղություն է: Սա փաստում է նաև 1936թ Մոնրոյի կոնվենցիան, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև անվերջ քննարկման առարկա է: Ըստ այս կոնվենցիայի՝ ԱՄՆ-ն իր ծովային նավատորմով (45տ նավեր) կարող է Սև ծովում գտնվել միայն 21 օր: Հարկ է նշել, որ Մոնրոյի կոնվենցիան Թուրքիայի կողմից կիրառվեց օգոստոսյան պատերազմի ժամանակ:

Սակայն քիչ չեն նաև ռուս-թուրքական տարածաշրջանային անհամաձայնությունները, ավելին՝ հակամարտությունը փաստող պատմական իրողությունները:

Մոսկվայում հավատացած են, որ առանց Հարավային Կովկասում վերահսկողության, Հյուսիսային Կովկասը վերահսկելի չի լինի: Հետևաբար այս ամենը պետական անվտանգությանն ուղղված քայլեր են: ՌԴ-ն էներգետիկ շուկայի դիվերսիֆիկացիայի է ձգտում և Կենտրոնական Ասիայում առավել ակտիվ է գործում՝ զուգահեռացնելով եվրոպական ուղղության հետ: Հետևաբար, Հարավային Կովկասը շարունակում է մնալ տրանզիտային միջոց: Իսկ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի էներգետիկ և այլ տնտեսական սերտ համագործակցությունը ՌԴ-ի համար մարտահրավեր է, քանի որ ցանկացած պահի ռուսական շահերը Ադրբեջանում և միգուցե Վրաստանում ևս կարող են ի չիք դառնալ Անկարայի ազդեցության տակ: Մյուս կողմից, վերոհիշյալ համագործակցությունը կարող է վարակիչ օրինակ ծառայել Հյուսիսային կովկասի համար:

Թուրքիան հավատարիմ է մնում այն ծրագրին, որը նրանց երջանիկ օսմանյան ժամանակահատված կվերադարձնի: Այս ռազմավարությունն իր ծիլերը Վրաստանում արդեն դրել է: Տնտեսական և մշակութային ակտիվությունը Անկարայի համար ցանկալի քաղաքական պլացդարմ է ստեղծում փափուկ ուժի լայնածավալ կիրառման նպատակով: Պարզ օրինակ է կրթական հաստատությունների թվի աճը իրենց ֆինանսական մեծ կարողություններով: Ինչպես նաև այսօր համացանցում դժվար չէ վրացերենով թուրքական կրոնական հարցերի և նմանատիպ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական/մասնագիտական գրականության ձեռքբերումը:

Այս ուղղությամբ Անկարան շատ ակտիվ է Աջարիայում. վերջինիս պետական հեռուստաալիքով թուրքերեն լեզվի ուսուցման դասեր էին հեռարձակվում: Թուրքիայի բացահայտ գործունեությունը Աջարիայում բնակչության սերտ էմոցիոնալ կապի ապահովումն է թուրքական քաղաքակրթության հետ: Այս հարցում նրանց մեծապես աջակցում են Վրաստանի մայրաքաղաքում հիմնավորված հասարակական կազմակերպությունները, որոնք հոգևոր սնունդը ստանում են Անկարայից և ոչ թե Թբիլիսիից: Վերոհիշյալ կազմակերպությունները առիթը բաց չեն թողնում կրոնական նուրբ հարցերը սուբյեկտիվորեն ներկայացնել:

Այսպես էր 2012թ նոյեմբերին Ցինցխառո գյուղի իրողությունը, երբ ուղղափառ հավատացյալները մուսուլմանների կրոնական ծեսերն էին բողոքարկում: Սա առաջին դեպքը չի: Փաստում են, որ բողոքի իրական հիմքը ուղղափառ գերեզմանատնից խաչերի գողության փաստն է եղել, որի մասին Վրաստանի մուսուլման քաղաքացիները դիվկորպուսին դիմելու/բողոքելու ժամանակ «մոռացել են» հիշատակել: Առավել հետաքրքրաշարժ է այն իրողությունը, որ այս ամենը տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի Թուրքիա կատարվելիք այցին ընդառաջ: Վրաստանի նկատմամբ Անկարան իր տնտեսական հզորությունն ու գերակայությունը խիստ բարձր է գնահատում և հավատում է, որ կարող է Վրաստանում խիստ շահավետ դիրքերի հասնել գերակա նպատակի համար:

Հ.Գ. Վրաց-թուրքական երկկողմ հարաբերություններում նոր կռախնձոր է թուրք-մեսխեթցիների ակտիվությունը Վրաստանի տարածքում, որը երկարաժամկետ հեռանկարում դրական ոչ մի լավ բան չի խոստանում:  
ՄԱՆՈՒՇԱԿ ԿԻԼՈՅԱՆ
907 reads | 29.05.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com