ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆ
«ԵՐԿԱԹՅԱ ԼԵԴԻՆ»՝ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
25.08.2014 \ 14:17 Reads: 4805
Ժամանակակից աշխարհում պետությունների ներքին քաղաքական կյանքը դարձել է բավական խոցելի. Դրան միջամտելու հավանականությունը զգալիորեն մեծացել է շնորհիվ պետությունների միջև գոյություն ունեցող տնտեսական փոխկապակցվածության, իսկ դա իր հերթին այսօր այն կայունացնող և զսպող ուժն է, ինչպիսին էր միջուկային զենքը սառը պատերազմի տարիներին:
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԴԻՎԱՆԱԳԵՏ, ՖԵՄԻՆԻԶՄԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԿՈԼՈՆՏԱՅԸ` ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒ՞ՅԶ
21.07.2014 \ 15:10 Reads: 3761
Կնոջ կարգավիճակը բավականին պրիմիտիվ էր նախահեղափոխական Ռուսաստանում. կանայք զուրկ էին մի շարք իրավունքներից և թվում էր, թե ուղղակի ճենապակյա տիկնիկի դեր էին խաղում: Նրանք զրկված էին քվեարկելու, բարձրագույն կրթություն ստանալու, պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից: Ամուսնացած կանայք նույնիսկ անձնագիր չունեին. նրանց անունները գրանցվում էին ամուսնու անձնագրում:
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
30.06.2014 \ 02:09 Reads: 3854
Սովետական ԿԳԲ-ի հետ երբևէ առնչվողների շրջանում միշտ իշխող է եղել այն կարծիքը, որ ամբողջ աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ կարելի է շունչ քաշել և հանգստանալ այդ կառույցից` համարելով, որ ամենավատն արդեն ետևում է: Փորձե՛ք գուշակել, թե ինչի մասին է խոսքը: Շտապեմ հուշել` ըստ նրանց` միակ ելքն ու փրկությունը գտնվում էին դիահերձարանում:
ՖԱՇԻԶՄԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՄՈՒՍՈԼԻՆԻԻ ՍԻՐՈՒՀԻ ԱՆԺԵԼԱ ԲԱԼԱԲԱՆՈՎԱ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
27.05.2014 \ 00:58 Reads: 5720
Չիկագոյում տեղի ունեցած ամերիկյան սոցիալիստների համագումարում պատվիրակներն, արցունքներն աչքերին, շնորհավորում էին միմյանց. վերջապես արյունարբու դահիճը ստացավ իր հասանելիքը: Համագումարին պատվավոր հյուր էր հանրահայտ ռուս հեղափոխական Անժելիկա Բալաբանովան: 67-ամյա կնոջ աչքերից սակայն հոսում էին ցավի և տխրության արցունքներ: Ներկաներից ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել, թե ինչ առեղծված կար Մուսոլինիի և Բալաբանովայի միջև:
ԱՇԽԱՐՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԽԵԼԱՑԻ, ԻՀԱՐԿԵ, ՆԱԵՎ ՀՄԱՅԻՉ ԿԱՆԱՅՔ. ՄԱՏԱ ՀԱՐԻ (ՖԻԼՄ)
01.05.2014 \ 12:45 Reads: 5254
Կարծում եմ` լրտեսական գործունեությամբ Մատա Հարին զգալի վնասներ չի հասցրել: Նրան մահապատժի ենթարկելու հավանական պատճառը հետևանքն էր այն կապի, որ գոյություն ուներ կուրտիզանուհու և ֆրանսիական քաղաքական և ռազմական էլիտայի միջև. այս փաստը կարող էր վտանգ լինել շատ հայտնի մարդկանց հեղինակության համար. եկեք չմոռանանք, որ կանայք երբեք չեն փայլել իրենց գաղտնապահությամբ: Հարկավոր էր նրան շուտափույթ վերացնել:
ՍՏԱԼԻՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻ՞, ԹԵ՞ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
22.04.2014 \ 01:58 Reads: 4809
Մեր աշխարհը հայրիշխանական է: Այն գերիշխանության ու ենթակայության աշխարհ է: Անհիշելի ժամանակներից իշխողը միշտ էլ եղել է տղամարդը, ենթարկվողը` կինը: Հույն հանճարեղ փիլիսոփա Սոկրատեսը ժամանակին պնդում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ, ոչ թե կին: Ի՞նչ արած, այդպիսին էր ժամանակին քաղաքակրթությունը:
‹‹ԵՐԿԱԹՅԱ ԿԱՆՑԼԵՐԻ›› ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
05.04.2014 \ 21:58 Reads: 5571
Ռուսասատանը կկորցնի իր հզորությունը միայն մի դեպքում, երբ նրանից անջատեն Ուկրաինան, հակադրեն և միմյանց դեմ տրամադրեն միևնույն ազգի երկու ժողովուրդներին և դրդեն եղբորը սպանել եղբորը: Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար: Անհրաժեշտ է միայն օգտվել դարերի ընթացքում անընդմեջ կիրառվող քաղաքականությունից` ազգային վերնախավի շրջանակներում գտնել և դաստիարակել դավաճաններ...
ԷԴԻՏ ՊԻԱՖ. ՓԱՐԻԶՅԱՆ ՃՆՃՂՈՒԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՌԻՉՔԸ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
25.03.2014 \ 00:07 Reads: 4625
Ելույթներից մեկի ժամանակ, Պիաֆը ճամբարի ռազմագերիների հետ լուսանկարվելու ցանկություն հայտնեց: Նման մեծության խնդրանքը չէր կարող մերժվել գերմանական իշխանությունների կողմից: Նա դուրս եկավ ճամբարից 120 ֆրանսիացի ռազմագերիների հետ լուսանկարը ձեռքին, որը Փարիզ հասնելուն պես տարվեց ընդհատակյա արհեստանոց: Հաշված օրերի ընթացքում ստեղծվեցին հարյուր քսան կեղծ անձնագրեր:
ԻՐԵՆ ՍԵՆԴԼԵՐԻ ԽԻԶԱԽ ՍԻՐՏԸ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
14.03.2014 \ 19:46 Reads: 3909
Ինչքա՞ն բարի գործեր կարող է անել անհատը, հատկապես երբ խոսքը վերաբերում է փոքրամարմին, փխրուն, բայց խիզախ կնոջը: Արդյո՞ք լսել եք Իրեն Սենդլերի մասին: Հավանաբար, ոչ: Նայե՛ք նրան և փորձե՛ք մտապահել, քանզի այս կնոջ սխրագործությունների շնորհիվ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին փրկվեց ավելի քան 2500 հրեա երեխա:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com