ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ 11)
03.10.2014 \ 15:17 Reads: 2540
Գիտություն և կրթություն ասպարեզում հայ մտավորականներն իրենց նվիրել են որպես ուսումնական կարևոր հաստատություններում տարբեր առակաների դասախոսներ, տնօրեններ, դասագրքերի հեղինակներ, Կրթության նախարարության պաշտոնյաներ, Մեջլիսի Կրթության հանձնաժողովի անդամներ, մասնակցել կրթական ծրագրերի կազմմանն ու դրանց քննարկման աշխատանքներին:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ 10)
09.09.2014 \ 23:56 Reads: 3098
Պետրոս Կույումճյան, անտառագետ: Եղել է Անտառի և հանքերի վարչության տնօրեն, իսկ 1877թ.՝ եղել Առևտրի ու Գյուղատնտեսության փոխնախարար: Սուլթանական Անձնական գանձերի նախարար է եղել: 1892թ. ընտրվել է Պետական խորհրդի անդամ: Ստացել է 2-րդ աստիճանի MecidՏye և առաջին աստիճանի Osmaniye: Պետրոս Կույումճյանը գերմանական կառավարությունից Պրուսական խաչի առաջին աստիճան է ստացել:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
24.07.2014 \ 13:21 Reads: 3145
Հայ լեզվաբանների, բժիշկների ծառայությանն են դիմել անգամ ռազմական նախարարությունում՝ Սպարապետի դուռ կոչված հիմնարկում: Այստեղ են ծառայել հայտնի օսմանագետ, բազմաթիվ օսմաներեն դասագրքերի հեղինակ, իր ժամանակի հայտնի անձանցից Միհրան Աբիկյանը, Մելքոն Նազիկյանը:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
17.07.2014 \ 15:22 Reads: 2581
1878թ. Միջազգային անկախ փոստերի փարիզյան 2-րդ կոնգրեսում Անտառի և հանքերի վարչության տնօրեն Պետրոս Կույումճյանը Բուրբոնների պալատում ներկայացրել է օսմանյան պատվիրակությունը: 1885թ. Բեռլինում հեռագիր-հեռախոս միջազգային սիմպոզիումում օսմանյան կառավարության պատվիրակ է եղել Մելքոն Յուզբաշյանը, որը ներկայացրել է Օսմանյան կառավարությունը 1903թ. Լոնդոնի միջազգային հեռագրական կոնգրեսում:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
02.07.2014 \ 11:48 Reads: 3252
Նա Հակոբ Կրճիկյանի ու Սթիմարճյանի հետ միասին հեղինակել է շերամաբուծության կարևոր ձեռնարկներ, որ տպագրվել են 1846թ. Պոլսում, տարածվել շերամաբուծական կենտրոններում, անվճար բաժանվել, թարգմանվել հայատառ թուրքերենի:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
22.03.2014 \ 18:43 Reads: 3017
1898թ. Սաքըզյանլը Հովհաննեսը ստացել է բալայի աստիճան: 1899թ. Քարադաղի իշխան Նիկոլան Սաքըզյանլը Հովհանեսին Danilo շքանշանի Մեծ խաչ է շնորհում: 1906թ. Ֆինանսների նախարարության խորհրդական Արմենակ Սաքըզլըն ստանում է առաջին աստիճանի Osmaniye և Mecidiye , իսկ հորը՝ Սուլթանի Անձնական գանձարանի նախարար Հովհաննես Սաքըզյանին շնորհվում է փաշայի տիտղոս: 
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
14.03.2014 \ 12:44 Reads: 3024
1885թ. Պոլսում Շվեդիայի և Նորվեգիայի դեսպանների հետ միասին Թուրքիայի կողմից ականակիրների և շոգենավների պատվերի շուրջ համաձայնագիրը ստորագրել է Հակոբ Գազազյանը: 1887թ., ի թիվս այլ պատվանշանների, ստացել է Պիոս 9-րդ Հռոմի պապի «St. Gregoire» շքանշանը, որը հանձնվել է պատրիարք Ստեփաննոս Պետրոս Ազարյանի ձեռամբ:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
10.03.2014 \ 11:37 Reads: 1888
17-րդ դարից հայտնի է բուրսահայ ոմն Հասան աղա, որը մինչև 1656թ. եղել է մաքսատան տնօրեն: Հայտնի է մի այլ՝ Դյոլեկչի Հասան փաշա, որը եղել է ծովային նախարար, և Կովկասյան ճակատում հրամանատար է եղել:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
05.03.2014 \ 14:11 Reads: 2372
Պետական կառավարման համակարգում հայերին վստահված պաշտոններն են եղել՝ պալատի արտասահմանյան բաժնի տնօրեն, Կառավարության առաջին կարգի պաշտոնյա, Կառավարության առաջին թարգման, ամենատարբեր բնագավառի ու վարչությունների պատասխանատուներ:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
26.02.2014 \ 14:50 Reads: 2387
Եվրոպականացման ճանապարհով, Եվրոպա ինտեգրվելու հավակնությամբ, լուսավորական շարժման կարևորությունը գիտակցողները և այն իրականացնողները գտնում էին, որ կարևորագույն հանգրվան է հանդիսանում տնտեսության բարելավումը, շահավետ առևտուրը: Սրանից առաջ ավելի անհրաժեշտ էին համարվում ռազմական արտադրության անկախությունը: Պետք էր ջանալ, որպեսզի պետությունն ինքը միջոցներ հայթհայթի ու ներդնի սեփական ռազմական արտադրություն հիմնելու համար, քաջալերի այդ արտադրությամբ զբաղվողներին:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
19.02.2014 \ 12:33 Reads: 2823
Օսմանյան կայսրությունում սկսվել էր Բարեփոխումների (Թանզիմաթի) դարաշրջանը, որը պիտի թուրքական ռազմաֆեոդալական տերությունը մոտեցներ զարգացած Եվրոպային: Ակնկալվում էր թուրքերի ու հպատակ ժողովուրդների (մահմեդականների ու քրիստոնյաների) միջև հավասար իրավունքների, կյանքի ապահովության ու դեմոկրատացման խնդիրների լուծումներ, կայսրության կյանքի ու կենցաղի եվրոպականացում, պետական հիմնական կառույցների անկումային վիճակից դուրս գալը:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
05.02.2014 \ 21:45 Reads: 2985
Օսմանյան բռնակալության վեցդարյա ժամանակաշրջանում հայերը հեռու են եղել պետական պաշտոններ վարելուց : Բնականաբար չենք կարող հաշվի առնել այն բացառիկ դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոններում հայկական ծագում ունեցող զորավարներ են եղել, որոնք ժամանակին <<դևշիրմեի>> զոհ դարձած տղաներ էին: Նրանցից ոմանք հիշել են, ոմանք նույնիսկ չեն թաքցրել իրենց հայկական ծագումը, իսկ մանկահասակ տարիքում խլվածները բնականաբար շուտ են մոռացել իրենց ծագման մասին, ենիչերական զորքերի հետ մեկտեղ դարձել են քրիստոնյա հպատակներին կեղեքող ու ահաբեկող թշնամի մի ուժ, մյուսները՝ կորել են պատմության մշուշում:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com