ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
25.12.2014 \ 01:40
Reads: 1814
Ամալ Քլունին բարձրակարգ փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում: Նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում, ինչպիսիք են՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը, «Վիկիլիքսի» Ջուլիան Ասանժի պաշտպանությունը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՐԵԱ ՇԱՌԼԱՏԱՆԸ ՔԱՐԵՐ Է ՆԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԱՊԱԿԵ ՏՆԻՑ
20.12.2014 \ 13:09
Reads: 1678
Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկական հոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»: Տասնյակ ադրբեջանական և թուրքալեզու լրատվամիջոցներ շտապեցին վերահրապարակել այս հայատյաց քարոզչությունը՝ ընդգծելով, որ այն վերցված է «հանրաճանաչ» իսրայելյան լրատվական աղբյուրից: Հնարավոր է, որ հոդվածը գրվել է Բաքվում, տեղադրվել իսրայելական և հրեական հրապարակումներում, ապա արտատպվել Ադրբեջանում՝ ընթերցողների մոտ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ այն գալիս է երրորդ կողմի անաչառ աղբյուրից:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Հայաստանի և Սփյուռքի ղեկավարության տարբեր հեղինակավոր անձինք խնդրեցին ինձ մեկնաբանել այս բանավեճը՝ հուսալով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը: Ես համաձայնեցի, ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե իմ հոդվածը կլուծի բուն հարցը, այլ որպեսզի անդրադառնամ ավելի մեծ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև մեր պատմության այս ճակատագրական պահին:
12.12.2014 \ 11:11
Reads: 1328

ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության: Չնայած նրանց դեռևս փոքրաթիվ քանակին և նախագահ Էրդողանի վրա ունեցած չնչին ազդեցության՝ պայքարը հանուն ճշմարտության և արդարության պետք է իրականացնել երկու ճակատով՝ Թուրքիայի ներսում և դրսում:
26.11.2014 \ 13:58
Reads: 1701

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանը ոչ միայն պետք է հակահարված տա Ադրբեջանին, այլ նաև ձեռնարկի դիվանագիտական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացահայտելու և դատապարտելու այն երկրին, որի վաճառած հրթիռների միջոցով Բաքուն խոցել է հայկական ուղղաթիռը: Պետք է նշել, որ վերջին տարիներին Իսրայելը և Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ժամանակակից ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին:
25.11.2014 \ 10:44
Reads: 1506

ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ
13.11.2014 \ 12:31
Reads: 1532

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:
ԻՆՉՈ՞Ւ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ. ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների իսկական ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը, թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրել հայերի անհետացումը. ևս մեկ թուրքական ժխտողականության դրսևորում:
30.10.2014 \ 16:02
Reads: 1950

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՆՈՐՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՐԱ ԿԱՊԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:
15.10.2014 \ 00:27
Reads: 2879

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռոբերտսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» խորագրով հետաքննական տեղեկագիրը՝ հիմնված բրիտանական ներքին փաստաթղթերի վրա, որոնք ձեռք էին բերվել «Տեղեկատվության ազատություն» օրենքի շնորհիվ, բացահայտել էր, որ արտգործնախարարությունը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը և ապակողմնորոշել Բրիտանական խորհրդարանն այս հարցում՝ Թուրքիային սիրաշահելու համար:
10.10.2014 \ 00:20
Reads: 1942

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՉՆԱՅԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճանապարհորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում, և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին:
01.10.2014 \ 10:23
Reads: 1526

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ 3-ՐԴ ԵՐԿԻՐՆ Է, ՈՐԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ
Չնայած Եվրոպայում նման օրենքների վերաբերյալ իրավական անորոշությանը՝ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին, ձայների 54 կողմ և 42 դեմ հարաբերակցությամբ այլատյացության դեմ քրեական օրենք ընդունեց՝ պայքարելով խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ՝ անօրինական դարձնելով Հրեական հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են միջազգային դատարանների ...
20.09.2014 \ 11:34
Reads: 1526

ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Սաբահը» նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը «մաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը` հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա»:
01.08.2014 \ 15:22
Reads: 1633

ԵԿԵՔ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ. ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Ցեղասպանության թանգարանը միլիոնավոր այցելուների հավերժ կհիշեցնի ոչ միայն սարսափելի ողբերգության մասին, որ պատուհասել էր հայ ժողովրդին 1915 թվականին, այլև, որն ավելի կարևոր է՝ նրա աննկուն ոգու գոյատևման և բագավաճման մասին: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի թանգարանը անվանել «Ցեղասպանությունից Հայ ժողովրդի վերապրումի հուշահամալիր»:
26.07.2014 \ 01:26
Reads: 2489

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԳԱՂՏՆԱԲԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ԵՆ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԱՌԹԻՎ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՀՂԵԼԻՍ
Թեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց ամոթալի գաղտնի ծրագրերը:
12.06.2014 \ 12:24
Reads: 1777

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ. ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԲՈՂՈՔԻ ՏԵՔՍՏԸ
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի` թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:
02.04.2014 \ 18:48
Reads: 1757

ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՊԱՐԿԵՇՏ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՀԱՐՑՈՎ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքը, թե հակադարձելու է Սիրիային, ով կհանդգնի վնասել Օսմանյան կայսրության հիմնադիր, Օսման առաջինի պապ` Սուլեյման շահի դամբարանը, թուրքական կառավարության երկերեսանության վերջին դրսևորումն է:
19.03.2014 \ 18:45
Reads: 1397

ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան` քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը hայրենիքի նկատմամբ:
11.03.2014 \ 11:25
Reads: 1719

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ
Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:
05.03.2014 \ 14:43
Reads: 1170

ՍԵՆԱՏՈՐ ՄԱԿՔԵՅՆԸ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ԱՄՆ ԱՅՑԵԼԱԾ ՍԻՐԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ են գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:
26.02.2014 \ 12:53
Reads: 1115

ՀԱՅԱՍՏԱՆԸ և ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱԽՎԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
19.02.2014 \ 14:38
Reads: 1236

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ. ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ
Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար:
12.02.2014 \ 16:27
Reads: 2722

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ
Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից: Սարգսյանի գործն առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2006 թվականի օգոստոսի 11-ին:
05.02.2014 \ 15:34
Reads: 1587

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Սիրիայի խորհրդարանի խոսնակի 2001 թվականի հայտարարությունը եղել է մի անկեղծ ու սրտառուչ ուղերձ, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ասադի խոսքերի մասին, որի գլխավոր նպատակն էր խստորեն դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողություններն ընդդեմ սիրիական վարչակարգի: Հայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերում՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով օտարերկրյա արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա:
30.01.2014 \ 15:57
Reads: 2307

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ. ԿԱՆԱԴԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ
Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:
08.01.2014 \ 01:58
Reads: 1691

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՊԵՏՔ Է ԲՈՂՈՔԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի` Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելը համարվում է հանցագործություն, մինչդեռ Շվեյցարիայում Ցեղասպանության մասին ստելն է հանցագործություն:
25.12.2013 \ 12:15
Reads: 2590
