ԱՋԱԿՑԵՆՔ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
03.10.2015 \ 11:05
Reads: 1587
Մի քանի շաբաթ առաջ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սարգիս Ասատրյանը տեղեկացրեց ինձ, որ իր խնդրանքով խորհրդարանական Ջուդի Սգրոն Ֆրանցիսկոս պապին առաջադրել էր 2016 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:
ԻԼԻՊ-ԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹՈՒՐՔԵՐԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՑ
24.09.2015 \ 22:44
Reads: 2219
Անցյալ ամիս, երբ Թուրքիան վերջապես համաձայնեց միանալ ահաբեկչության դեմ պատերազմին և «թույլ տվեց» Միացյալ Նահանգներին Ինջիրլիքի ռազմակայանից հրթիռակոծել ԻԼԻՊ-ի թիրախները, ԱՄՆ պաշտոնյաների նախնական ցնծությունը վերածվեց սոսկումի, երբ նրանք հասկացան, որ թուրքական ռազմական առաջնահերթությունը Իրաքում և Սիրիայում քրդերին, այլ ոչ թե ԻԼԻՊ-ին հարվածելն էր:
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
24.09.2015 \ 18:29
Reads: 1458
Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ինձ պատիվ էր վիճակվել լինելու Գլենդելում Հայաստանի հյուպատոսության կազմակերպած տոնակատարության գլխավոր բանախոսը: Ահա հատվածներ իմ ելույթից, որոնք արտացոլում են մեր երկրի ձեռքբերումներից մի քանիսը՝ անկախացումից ի վեր, և մարտահրավերները, որոնք մինչ օրս ծառացած են նրա առջև:
«ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼ» ԵՆ ՆԵՏԵԼ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
19.09.2015 \ 10:24
Reads: 1436
Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԹԵ՞ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
01.09.2015 \ 12:22
Reads: 2635
Անցյալ շաբաթ հրապարակված 2015 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանը աշխարհում 53-րդն է, ավելի բարձր, քան նրա հարևաններից շատերը՝ Ադրբեջանը (126-րդ), Թուրքիան (62-րդ), Իրանը (152-րդ), և մի փոքր զիջում է Վրաստանին (48-րդ):
Հայաստանի տպավորիչ վարկանիշը բացահայտում է ավելի ապշեցուցիչ գնահատական, երբ նայում ես այդ դասակարգման երկու հիմնական բաղադրիչներին. Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը տնտեսական ազատության, և 70-րդը՝ անձի ազատության ցուցանիշներում…
Հայաստանի տպավորիչ վարկանիշը բացահայտում է ավելի ապշեցուցիչ գնահատական, երբ նայում ես այդ դասակարգման երկու հիմնական բաղադրիչներին. Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը տնտեսական ազատության, և 70-րդը՝ անձի ազատության ցուցանիշներում…
ԹՈՒՐՔԻԱՆ ՎՃԱՐՈՒՄ Է ԿՀՎ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԻՊ-Ի ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
19.08.2015 \ 09:28
Reads: 1769
Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք մերկացնում են Թուրքիայի ռազմավարական խաբեությունը՝ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակը ձեռնարկելու համար ցեղասպանական ռմբակոծության արշավ ընդդեմ քրդերի, որոնք խիզախորեն դիմակայում են ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում:
ԹՐԱՄՓՆ ԱՐԱՏԱՎՈՐՈՒՄ Է ԻՐ ՎԱՐԿԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓՈՂԵՐԻ ՍԻՐՈՒՅՆ ՀԱՄԱՐ
06.08.2015 \ 10:25
Reads: 2410
Վերջերս Թրամփի ներկայացրած ֆինանսական հայտարարագրից, որը պահանջվում է նախագահական թեկնածուներից, պարզվել է, որ 2014 թվականին նրա ընկերությունը 2.5 միլիոն դոլար է ստացել Բաքվից, չնայած հյուրանոցի բացումը նախատեսված է այս տարվա վերջին: Թրամփն իր ընդհանուր հարստությունը գնահատում է ավելի քան 10 մլրդ դոլար:
ԻՊ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԷՐԴՈՂԱՆՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐՆ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
28.07.2015 \ 22:58
Reads: 10199
ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու կամ Միացյալ Նահանգների հետ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններում համագործակցելու փոխարեն, Էրդողանի իրական մտադրությունն է ամրապնդել իր սեփական իշխանությունը՝ հասնելու հետևյալ շահադիտական նպատակներին.
ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ Է ՄՏԱՀՈԳՎԵՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
22.07.2015 \ 13:08
Reads: 1895
«Պնդում են, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկա մայրցամաքը 1492 թվականին: Իրականում, մահմեդական նավաստիները հասան ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին.... Իր հուշագրություններում Քրիստափոր Կոլումբոսը նշում է Կուբայի ափամերձ բլրի վրա մզկիթի առկայության մասին: Այդ բլրի վրա մզկիթն այսօր շատ տեղին կլիներ»:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
25.06.2015 \ 11:19
Reads: 1757
Երբ «Լինսի» հիմնադրամը 2011 թվականին փակեց իր դռները, անհիմն և կեղծ լուրեր սկսեցին շրջանառվել փակման հնարավոր պատճառների մասին: Փաստն այն է, որ պարոն Քըրքորյանը նախատեսել էր որոշակի տարիքի հասնելով՝ այլևս չզբաղվել ամենօրյա դիմումների տարափով, որոնք ստացվում էին ամբողջ աշխարհից ֆինանսավորման օգնության խնդրանքով, իսկ նրա հարստության հիմնական մասը բաժանել հետմահու:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
13.06.2015 \ 10:46
Reads: 2471
Չնայած դատական հայցով Կաթողիկոսության հետապնդած վեհ նպատակներին՝ անցյալ շաբաթ տարաձայնություն առաջացավ հայկական համայնքում, երբ մի քանի կայքեր և թերթեր հաղորդեցին, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է «կամ վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը կամ վճարել 100 միլիոն թուրքական լիրայի (37 միլիոն դոլար) փոխհատուցում»:
ԴԵՆԻՍ ՀԱՍԹԵՐԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
06.06.2015 \ 11:11
Reads: 2069
Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Հասթերթը 2010 թվականին գաղտնի հանդիպում է ունեցել իր նախկին ուսանողներից մեկի հետ և համաձայնել նրան վճարել 3.5 միլիոն դոլար, որպեսզի նա լռություն պահպանի իր «անցյալի վատ արարքի» համար, երբ նա ըմբշամարտի մարզիչ էր Իլինոյիսի Յորքվիլ դպրոցում 1965-1981 թվականներին: 73-ամյա Հասթերթն այդ հանդիպումից սկսած նրան վճարել է 1.7 միլիոն դոլար, սկզբում 50 հազարական դոլար...
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ ՈՒՂԵՎՈՐՎԵԼԻՍ
20.05.2015 \ 23:34
Reads: 3046
Բաքվում միջազգային նավթային հավաքի կազմակերպիչը՝ Ադրբեջանի Հանրապետության «Սոկար» պետական նավթային ընկերությունը, ըստ «Վաշինգտոն փոստի» ձեռք բերած Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցի, ամերիկյան երկու ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով փոխանցել է 750 հազար դոլար ուղևորության «ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար»: Եվս 750 հազար դոլար նվիրաբերել են «Բրիթիշ փեթրոլիում», «ՔոնոկոՖիլիպս» և «ՔեյԲիԷր» ընկերությունները՝ ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի և նվերների համար:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎՐԱ
14.05.2015 \ 23:24
Reads: 3322
Նախագահը պարզաբանեց, որ ինքը չի ասել, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Նա պարզապես հայտարարել է, որ Հայաստանը նման պահանջ չի ներկայացրել և ավելացրեց. «Մենք իրավունք չունենք ասելու, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք: Միաժամանակ մենք իրավունք չունենք ասելու, որ նման պահանջներ ունենք»: Նախագահը հավելեց, որ «Սփյուռքի հայկական կուսակցություններն ազատ են նման պահանջներ ներկայացնելու համար:
ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է «ԱՄՈԹԻ ՊԱՏ» ԿԱՌՈՒՑԵՆ` ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԳԱԼԻՊՈԼԻ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
14.04.2015 \ 23:04
Reads: 2045
Հայ ժողովուրդը պետք է «Ամոթի պատ» կառուցի և վրան արձանագրի աշխարհի բոլոր ղեկավարների անունները, որոնք կլինեն Գալիպոլիում ապրիլի 24-ին... Իսկ ո՞վ է ավելի մեղավոր: Նախագահ Էրդողա՞նը, որ երբեք խղճի խայթ չի ունեցել մարդու իրավունքների խախտման համար, թե՞ օտարերկրյա պաշտոնյաները, որոնք կմասնակցեն նրա սարքած խեղկատակությանը:
ՀԱՅ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ «ԱՄԵՐԻԿԱՆԱՅԻՆ»
02.04.2015 \ 00:11
Reads: 3341
Չնայած «Ամերիկանայի» ներողությունը ողջունելի էր, սակայն հապճեպ տեղադրված գրառումը խեղաթյուրում էր նրա անօրինական որոշումը՝ այն անվանելով «թյուրիմացություն»: Տարօրինակ է, որ առևտրային կենտրոնը նեղություն չէր քաշել վարձակալներին տեղեկացնելու, որ ցեղասպանության վերաբերյալ հագուստի վաճառքի արգելքը հանված է:
10 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
25.03.2015 \ 13:56
Reads: 6293
Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակելու իրենց դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:
ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ
20.03.2015 \ 14:17
Reads: 1905
Նույն շաբաթավերջին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50 հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին հարցերի լայն շրջանակ կապված տարբեր ցեղասպանությունների հետ:
ԻՆՉՈ՞Ւ Է «ԱՄԵՐԻԿԱՆԱ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
11.03.2015 \ 12:08
Reads: 2140
Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանայի» ղեկավարությունն անսպասելիորեն հայտնեց նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները: Չնայած վաճառասեղանի վրա բողոքի որևէ պատկեր չկար, բացառությամբ վաճառքում առկա շապիկներով մարդկանց պաստառների, Չուլջյանը տեղեկացրեց «Կալիֆորնիա կուրիերին», որ նա անմիջապես հանել է այդ պաստառները՝ խուսափելով «Ամերիկանայի» հետ որևէ վեճից:
ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ 845.000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՁՈՒ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
25.02.2015 \ 23:54
Reads: 1707
Գեբարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա:
ԷՐԴՈՂԱՆ ՀՐԵՇԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՇՇԻՑ. Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
19.02.2015 \ 10:55
Reads: 2153
Վերջին 13 տարիների ընթացքում Էրդողանը աստիճանաբար վերածվեց կոռումպացված բռնակալի՝ ժամանակակից Օսմանյան սուլթանի հովերով տարված: Արդյոք ի սկզբանե նա եղե՞լ է գառան մորթի հագած գայլ, թե՞ շփացել է միջազգային հանրության կույր աջակցության և շռայլ գովասանքների պատճառով:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
05.02.2015 \ 13:46
Reads: 2521
Հռչակագիրը չի ներկայացնում հայկական պահանջների մանրամասները, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած իրավական խումբը վերջնական տեսքի է բերում Թուրքիայի դեմ հայկական պահանջների մանրակրկիտ վերլուծությունը:
ԶՎԱՐԹ ՍՈՒՋՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ՎԵՐՍՏԱՆԱԼՈՒ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
23.01.2015 \ 00:48
Reads: 1759
Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ Է «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ» ԿՈՄԻՏԵԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀՆԱՐՔԸ ԱԹԵՆՔՈՒՄ
14.01.2015 \ 00:36
Reads: 1548
Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը:
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՂԿԱՍԱՅԼԸ ՎԱՐԴԵՐԻ ՇՔԵՐԹՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ
12.01.2015 \ 11:24
Reads: 1452
Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: Նրանք որոշել էին 126 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ծաղկասայլով մասնակցել աշխարհահռչակ Վարդերի շքերթին, որն անցկացվում է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում: