ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՉԵԽԻԱՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ



 
Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
 
Սկզբնական շրջանում հայտնի չէր, թե այդ զենքներն ինչպես էին հասել Բաքու, հաշվի առնելով, որ Չեխիայի Հանրապետությունը որևէ թույտվություն չէր տվել իր արտադրողներին նման զենք վաճառել Ադրբեջանին: Համաձայն Չեխիայի օրենսդրության՝ արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները պետք է հաստատեն արդյունաբերության և առեւտրի նախարարության առաջարկած զենքի վաճառքի վերաբերյալ դիմումները:
 
Միաժամանակ, Եվրամիությունը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հանձնարարել են, որ իրենց անդամ երկրները զենք չմատակարարեն Ադրբեջանին և Հայաստանին՝ Արցախյան հակամարտության պատճառով:
 
Բացի դրանից, Ադրբեջանին զենքի վաճառքը կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականի հուլիսի 29-ին ընդունված 853 բանաձևը, որը կոչ էր անում անդամ պետություններին «ձեռնպահ մնալ ցանկացած տեսակի զենք և զինամթերք մատակարարելուց, որոնք կարող են հանգեցնել [Ղարաբաղյան] հակամարտության խորացմանը և տարածքների շարունակական գրավմանը»: Արդեն մի քանի երկրներ խախտել են Անվտանգության խորհրդի այս բանաձևը, ներառյալ Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Պակիստանը:
 
Ի պատասխան, Չեխիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յան Պեյշեկը հայտարարել է, որ «Նախարարությունը չի հաստատել զենքի որևէ տեսակի արտահանում Ադրբեջան»: Մինչդեռ Չեխիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Իրեն Վալենտովան Պրահայի Daily Monitor-ին ասել է, որ «թույլտվություն չի տրվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Ադրբեջան, իսկ 2016-2017 թթ. մերժվել են արդիականացված «Դանա Մ1» հաուբիցների և RM-70 հրթիռային կայանքների արտահանման որոշ արտոնություններ, և ԵՄ գործընկեր երկրներին տեղյակ են պահել այդ մերժման մասին»:
 
2016 թվականին «Ադրբեջանը Չեխիայի Հանրապետությունից գնել է մեկ միլիոն եվրո արժողությամբ ոչ մահացու զենք, որը երեք անգամ քիչ է երեք տարի առաջ ձեռք բերվածից», հաղորդում է Hospodarske Noviny թերթը:
 
Նախկինում, երբ Ադրբեջանը փորձել է զենք ներկրել Չեխիայից, նման ռազմական առաքումների համար թույլտվությունը մերժվել է:
 
Պրահայի Daily Monitor թերթը հաղորդել է, որ «Չեխիայի իշխանություններն ու գաղտնի ծառայությունները ուսումնասիրում են, թե ինչպես են չեխական զենքերը ... հասել Կովկաս»:
 
Միևնույն ժամանակ, Slovak Spectator-ը 2018 թ. ապրիլի 17-ին բացահայտել է, որ «Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանը օգտագործվել է որպես տարանցիկ կետ՝ չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան հասցնելու համար... Հաղորդվում է, որ զենքն արտադրվել է Czechoslovak Group Holding-ի կողմից, որի սեփականատերը չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է, ըստ Չեխիայի հեռուստատեսության....Սլովակյան զենքի արտադրության MSM ընկերության աշխատակիցներից մեկը պատմել և նկարագրել է, թե ինչպես են հին զենքերը վերանորոգվել Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող իրենց գործարանում, իսկ հետո Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան, հաղորդում է TASR-ն:

MSM ընկերության աշխատակիցը, Սլովակիայի TASR լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխական հեռուստաընկերության լրագրողներին ասել է՝ «Ամբողջ գործընթացը սկսվում է «Դանա» տեսակի հին հաուբից բերելով, որն ընկերության կողմից մասերի է բաժանվում.... Նոր սարքավորումները, ներառյալ նավիգացիոն, տեսախցային և կապի համակարգերն ուղարկվում էին Իսրայելից, հավելել է աշխատակիցը: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք պայմանագիր են ստորագրել 18 հաուբից և 15 հրթռիային կայանք այս տարի, և նույն քանակությամբ հաջորդ տարի մատակարարելու վերաբերյալ.... Ընկերությունը հաստատել է «Դանա Մ1» և RM-70 համակարգերի մատակարարումը Իսրայելին»:
 
Slovak Spectator-ը «նույնիսկ արձանագրել է զենքի նման տեղափոխում տեսախցիկների միջոցով», որը հաստատում է զենքի առաքումը Իսրայել և այնտեղից մաքսանենգ ճանապարհով դեպի Ադրբեջան: «Մի հրթիռի տեղափոխումն իրականացվել է 2017 թ. դեկտեմբերի 27-ին Տրենչինից դեպի Բրատիսլավայի օդնավակայան, որտեղ այն տեղափոխվել է ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Silk Way ինքնաթիռով: Այնուհետև օդանավը մեկնել է Թել Ավիվ՝ Իսրայել, որտեղ գտնվում է «Էլբիթ» ընկերությունը, որը ներկայացված է որպես վերջնական սպառող: Աղբյուրը նաև պարզել է, որ ինքնաթիռը շարունակել է իր ճանապարհը դեպի Բաքու, Ադրբեջան:  Իսրայելում ինքնաթիռից ոչինչ չի իջեցվել, այն միայն կանգ է առել՝ համոզվելու, որ փաստաթղթերը կարգին են», ասել է MSM-ի աշխատակիցը Չեխիայի հեռուստատեսությանը: «Ինքնաթիռն Իսրայելի օդանավակայանից ուղիղ թռիչք է կատարել դեպի Ադրբեջան», գրել է Slovak Spectator-ը:
 
Խորհուրդ կտայի Հայաստանի պաշտոնյաներին՝ անմիջապես բողոքներ ներկայացնել Չեխիայի, Սլովակիայի և Իսրայելի կառավարություններին՝ իրենց արտահանման դրույթները շրջանցելու, և ԵՄ, ԵԱՀԿ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ առաջարկած արգելքները խախտելու համար:
 
Եթե նման բողոքներ չներկայացվեն, ապա այս երեք և մի շարք այլ երկրներ կխրախուսվեն՝ ավելի մահաբեր զենքեր առաքելու Ադրբեջանին, որոնք կօգտագործվեն հայ զինվորներին և քաղաքացիական անձանց սպանելու ու վիրավորելու համար:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
295 reads | 26.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com