ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ




Միացյալ Նահանգների հայկական համայնքներ կատարած իր շրջագայության ընթացքում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 10-ին ելույթ ունեցավ Ազգային առաջնորդարանում, Կալիֆորնիայի Լա Քրեսենթա քաղաքում` ամերիկահայերին տեղեկացնելով Հայաստանում իր կատարած դիվանագիտական աշխատանքի մասին: 

Իր ողջույնի խոսքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ «Միացյալ Նահանգները, որպես արդարության և մարդու իրավունքների առաջամարտիկ, իր ժամանակին կմիանա բազմաթիվ պետությունների շարքին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության անվիճելի ճշմարտությունը»: 
Դեսպան Միլսը խոսեց վերջին երկու տասնամյակում Հայաստանի ձեռք բերած հաջողությունների մասին և ներկայացրեց այն 4 առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինում ԱՄՆ դեսպանատունը.

 1) Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործարար և առևտրային հարաբերությունների խորացում.
2) կոռուպցիայի դեմ պայքար.
3) ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդում,
4) ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակների ավելի լավ ըմբռնում:
 
Դեսպանը պարզաբանեց, որ ԱՄՆ-ը քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը՝ շարունակելով աջակցել 2009 թվականին ստորագրված, սակայն չվավերացված  հայ-թուրքական արձանագրություններին: Խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մասին, դեսպան Միլսը նշեց, որ «Հայերը կոտորվել և աքսորվել են Օսմանյան կայսրության կողմից»՝ զգուշորեն խուսափելով «Հայոց ցեղասպանություն» եզրից: 

Ես պատիվ ունեցա առաջին հարցը տալու դեսպանին զեկույցից անմիջապես հետո՝ հարգալից դիտողություն անելով. 
«Ես գիտեմ, որ դեսպանները չեն որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Դուք պարզապես պատգամաբեր եք: Կցանկանայի հրապարակավ հայտարարել՝ հայ համայնքի համար խիստ վիրավորական է, որ Դուք գալով այստեղ, չեք օգտագործում ցեղասպանություն բառը՝ նկարագրելու համար այն ամենը, ինչ տեղի է ունեցել  հայ ժողովրդի հետ 1915-ին: Ես Ձեզ չեմ մեղադրում, դա Ձեր մեղքը չէ… Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունեցել և ԱՄՆ կառավարությունը գիտի, թե ինչ է տեղի ունեցել: Սկսած 1951 թվականից ամերիկյան պաշտոնատար անձինք բազմիցս ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ես մի գիրք եմ գրել, որը վավերագրում է ԱՄՆ-ի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումը, և ուրախ կլինեմ այն նվիրել Ձեզ: Ամբողջ աշխարհում հայերի և ոչ միայն նրանց համար անհասկանալի է, թե ինչու ԱՄՆ կառավարությունը այժմ չի կամենում օգտագործել մի բառ, որը նկարագրում է այն, ինչ տարիներ առաջ նա ճանաչել է: Այս դժկամությունը Միացյալ Նահանգներին դնում է մի փաստի առջև, երբ նրա պաշտոնյաները Հայաստանի ժողովրդին քարոզում են ժողովրդավարություն, բարոյականություն և արդարություն, սակայն չեն հարգում իրենց սեփական սկզբունքները: ԱՄՆ կառավարությունը պետք է օրինակ ծառայի աշխարհին... Ես պարզապես ցանկանում եմ Ձեզ օգտագործել որպես պատգամաբեր: Տեսնում եմ, որ Ձեզ հետ միասին այստեղ ներկա է Պետդեպարտամենտի Ձեր գործընկերներից մեկը: Հուսով եմ, որ իմ ուղերձը կփոխանցեք Ձեր վերադասին Վաշինգտոնում»: 

Դեսպան Միլսը տվեց հետևյալ հակիրճ պատասխանը. «Իմ միակ պատասխանը կլինի կրկնել նախագահ Օբամայի նպատակը, որ նա շարադրել է ապրիլի 24-ի իր ուղերձում. «Մենք ցանկանում ենք տեղի ունեցածի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչում Թուրքիայի կառավարության և թուրք ժողովրդի կողմից»»: 

Ցավոք, ԱՄՆ դեսպանը պարզապես հետևում էր նախագահ Օբամայի՝ «Հայոց ցեղասպանություն» բառերը չօգտագործելու դատապարտելի դժկամությանը՝ չնայած որպես թեկնածու իր տված բազմաթիվ խոստումներին: 

Անկախ նրանից, թե նախագահ Օբաման և նրա ստորադասները կօգտագործեն ցեղասպանություն եզրը, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը նախագահի և Կոնգրեսի մակարդակով: 
Այնուամենայնիվ, ամերիկահայ համայնքը և համայն հայությունը պարտավոր է դիմակայել և մերժել Հայոց ցեղասպանության պատշաճ բնութագրումը նսեմացնելու կամ խեղաթյուրելու յուրաքանչյուր փորձ: Նման դատապարտելի բառապաշար լսելիս լուռ մնալը վիրավորանք է հայ նահատակների հիշատակին, հատկապես, երբ այդ անընդունելի մեղմասացությունները հնչում են Հայոց եկեղեցու սրահներում և համայնքային կենտրոններում:

 Դեսպան Միլսը հավանաբար զարմացավ լսարանի բացասական արձագանքից ոչ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, այլև այն կեղծ պնդմանը, թե Թուրքիան պայքարում է «Իսլամական պետության» դեմ...

Ցավոք, մենք չենք կարող ակնկալել, որ յուրաքանչյուր ամերիկացի դեսպան զոհաբերի իր դիվանագիտական կարիերան ճշմարտությունը իշխանությանը ասելով, ինչպես դա արեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նա անձնական մեծ զոհողությունների գնով համարձակորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգների հայկական համայնքներ կատարած նմանատիպ շրջագայության ժամանակ: 

Դեսպան Միլսը պետք է գնահատանքի արժանանա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավմանն ուղղված իր ջանքերի համար: Սակայն, Վաշինգտոնում նրա վերադասները պետք է գիտակցեն, որ նրա լավ աշխատանքը վարկաբեկվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց խայտառակ բառախաղերով...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
1026 reads | 21.03.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com