ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Մեհրուժանին բարդվող մյուս մեղքն այն էր, որ <<եպիսկոպոսներին ու քահանաներին հարկերի պատճառով կապում ուղարկում էր Պարսից երկիրը>>: Ծանր մեղք է իսկապես, սակայն ո՞րն է դրա հիմքը: Ինչպես գիտենք, IV դարում եկեղեցին ոչ միայն ապահարկ էր, այլև ինքը պետական հարկերը հավաքելու արտոնություն ուներ, հետևաբար, պետք է հավանական համարել այն փաստարկը, որ հոգևորականները պատասխանատվության էին կանչվում ոչ որպես կրոնավորներ, այլ որպես իրենց պարտականությունները չկատարած պաշտոնյաներ:
22.01.2014 \ 02:43
Reads: 5952

ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
Դեռևս Հայոց Արշակ Բ. թագավորի ժամանակ էին այս երկու իշխանները ծառայության անցել Պարսից թագավորի մոտ: Հայ մատենագրության մեջ նրանք ազգուրաց դավաճաններ են (Խորենացի, Բուզանդ, Արծրունի): Դավաճանության սույն գործը քննելիս, հարկ է նկատել, սակայն, որ Մեհրուժանն ու Վահանը Պարսից թագավորին են դիմում այն ժամանակ, երբ Արշակը Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Վաղես կայսեր մոտ:
18.01.2014 \ 00:39
Reads: 5383

ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
1000 տարի վախ ու թշնամություն, հարգանք ու ակնածանք կար այս երկրի հանդեպ: 1000 տարի սեփական կամ, երբեմն, օտարական տիրակալով, որոնցից ոչ մեկը սակայն երբեք մտքով չանցկացրեց երկիրը նվիրաբերել ուրիշին, որոնցից ամեն մեկը պատրաստ էր կյանքն անգամ զոհաբերել իրեն պատվի արժանացրած այս հողի համար: Բայց Մանուել Մամիկոնյան սպարապետը մահվան մահճում <<հրովարտակ գրեց Հունաց թագավորին ու նրան հանձնեց Հայոց աշխարհն ու Արշակ թագավորին>>:
11.01.2014 \ 01:54
Reads: 8079
