ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ XV-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





1723թ. հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշչինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրն էր։

Լյուդովիկոս XV-ի օրոք Ֆրանսիան պատերազմ մղեց լեհական ժառանգության համար: Այս շրջանի պատերազմները՝ իսպանական, ավստրիական, լեհական ժառանգությունների համար, յոթնամյա պատերազմը Ֆրանսիայի պատմության մեջ հայտնի են որպես «պերճանքի պատերազմներ»: Երեսնամյա պատերազմից հետո որոշվել էր, որ Լեհաստանի թագավոր պետք է լինի Սաքսոնիայի կուրֆյուրստը: Կուրֆյուրստությունը անձնական ունիայով կապվել էր Լեհաստանի հետ:

Սաքսոնիան Ֆրանսիայի դաշնակիցն էր: Երբ Լեհաստանի թագավոր Օգոստոս II-ը մահացավ, գահ բարձրացավ Օգոստոս III-ը, որին Ֆրանսիան չճանաչեց: Լյուդովիկոս XV-ը ներկայացրեց իր թեկնածուին՝ Ստանիսլավ Լեշչինսկուն: Նա եղել էր Լեհաստանի թագավոր և գահընկեց էր արվել: Լյուդովիկոս XV-ը ամուսնացած էր Լեշչինսկու դուստր Մարիայի հետ: Առաջին անգամ էր, որ Ֆրանսիան գործում էր իր պետության շահին հակառակ: Լեշչինսկին աչքի ընկավ հակառուսական քաղաքականությամբ:

Օգոստոս III թագավորՌուսաստանի կայսրուհի Աննա Խուանովնան չճանաչեց Լեշչինսկուն: Սկսվեց պատերազմ: ֆրանսիայի դեսպան բարոն Մոնրիին հանձնարարվել էր կաշառել լեհ իշխաններին: Լեհաստան ուղարկվեց ֆրանսիայի 15.000-անոց կորպուսը: Դեսպանը կատարեց իր պարտավորությունը՝ 5 միլիոն լիվր ծախսելով կաշառքի վրա: Սակայն ոչ մի իշխան չպաշտպանեց Լեշչինսկուն: Ֆրանսիական զորքերը ափ իջան Դանյինգում, փորձեցին արշավել Վարշավայի վրա: Ֆրանսիացիները համոզված էին, որ իրենք դիմադրության չեն հանդիպի: Սակայն ռուսական զորքերն արդեն գրավել էին Վարշավան:

Ֆրանսիական կորպուսը դիմեց փախուստի՝ խայտառակ պարտություն կրելով: Ռազմական գործողությունները տեղի ունեցան 1733-1735թթ.: Ֆրանսիային նրանք ոչինչ չտվեցին: Լեշչինսկին թագավոր չդարձավ: Լեհաստանի թագավոր ճանաչվեց Օգոստոս III-ը: Ֆրանսիան սրա արդյունքում կորցրեց իր հուսալի դաշնակից Սաքսոնիային:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
232 reads | 02.02.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com