ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԴԻՊԼՈՄԱՏ ՀՐԷՇՆԵՐ»-Ի ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
30.01.2018 \ 11:07 Reads: 1318
Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում...
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ
01.09.2017 \ 20:27 Reads: 2046
Առեւտրա-գործարարական ոլորտի յատկապէս իրանցի շրջանակների կողմից սիրւած ու յարգւած լինելու հանգամանքի լաւագոյն ցուցանիշը հանդիսացաւ նոյնինքն  Հերւիկ Եարիջանեանի ջանքերով՝ Իրանը պլաստիկ տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն հանդիսանալու իրողութիւնը, սրանից շուրջ մէկ տարի առաջ, նրա ղեկավարած «Քարան սիմա ֆան» եւ Գերմանիայի «Քրոս-մաֆէ» ընկերութիւնների միջեւ համաձայնագրի ստորագրմամբ:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ԹԵԺԱՑՈՒՄԸ ԻՐԱՆՈՒՄ
11.05.2017 \ 18:16 Reads: 1318
Գործող նախագահի ընդդիմախոս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ողջ այդ շարքում պոպուլիստական-զինանոցը, որն անշուշտ դիմագրավելու  հնարքներով փորձելու է հաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին:
Մյուս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին հար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդյունավորվեց շատ փորձագետների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:
ԳԵԹ ՄԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ...
04.05.2017 \ 12:02 Reads: 2179
Մարդկային ամենատարրական ակնկալիքից ելնելով՝ իրանահայը չարժանացավ գեթ մի սփոփիչ-ցավակցական խոսքի կամ ուղերձի ու արտահայտության, որն ուղղված լիներ եթե ոչ գործադիր, դատական ու օրենսդիր իշխանության նախագահների, թեկուզ երկրորդ-երրորդական պատասխանատուի կողմից:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ «LADY»-ԻՆ ՈՒ «TRAMP»-Ը
29.09.2016 \ 23:35 Reads: 1761
Ամերիկացի-հրեա հանրահայտ պրոդյուսեր Վալթ Դիզնին հաստատապես չէր էլ պատկերացնի, որ իր «Lady and Tramp» մուլտֆիլմը տասնամյակներ անց կարող է իրական կերպարանք ստանալ, այն էլ ԱՄՆ նախագահական ընտրությունների մակարդակով, երբ Դեմոկրատ «Lady»-ն (Հիլարի Քլինթոն) դեմ-հանդիման է կանգնել Հանրապետական Tramp-ին:
ՀԱՅԱՑՔ ԻՐԱՆԻՑ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՍԿԻԶԲԸ
27.06.2016 \ 00:15 Reads: 1875
Եվրոպայի քաղաքական երկրաշարժը անխուսափելիորեն  ճաքեր է տալու թե յուրային, եւ թե անդրեւրոպական  ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական միջազգային փոխհարաբերությունների լայնարձակ աշխարհագրություններում..., որից  էլ բխելու է ի վերջո, եթե ոչ Եվրամիության փլուզումը, բայց հաստատապես տրոհման ու փլուզման սկիզբը:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ «ԿԱՅՈՒՆ ԻՐԱՆԻ ՈՒ ԶՈՐԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ»
04.03.2016 \ 00:03 Reads: 2450
Կարեւորը, որ իրանահայ գիտակից քաղաքացին ու հատկապես երիտասարդությունն երբեւէ տուրք չտվեց, մեղմ ասած, ամբոխավարությանն ու ցավոք, դեռեւս հատուկենտ երեւացող ապակողմնորոշիչ ոտնձգություններին, քանզի քաջ գիտակցեց ու հավատաց իր իսկ ընտրյալ պատգամավորի գաղափարային նշանաբանին ու քվեարկեց հանուն «Կայուն Իրանի ու զորեղ համայնքի»։
ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ. ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
24.02.2016 \ 11:48 Reads: 2329
Ավելի քան մեկ տասնյակ հիմնական ձեռքբերումների կողքին, մեր երիտասարդ պատգամավորները ողջ իրանահայության հետ միասին ապրեցին երկու աննախադեպ ցավագին աղետներից բխող պահեր, կապված Արեւմտահայաստան ճամփորդած իրանահայ զբոսաշրջիկների ավտովթարի եւ Թեհրան-Երեւան չվերթի ողբերգական պատահարների հետեւանքով ավելի քան վեց տասնյակ իրանահայերի դառնաղետ կորուստներին..., ներառյալ նախորդող 6-րդ շրջանի պառլամենտի պատգամավոր եղերամահ դոկտոր Լեւոն Դավթյանի:
«ԲԱՐԵԿԱՐԳՉԱԿԱՆ 6-ՐԴ ՄԵՋԼԻՍԸ» ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
17.02.2016 \ 02:02 Reads: 2689
Երկրի ներքաղաքական, այսպես ասած՝ ժամանակի վարակիչ ու թեժ խմորումները, պայմանավորված՝ «Բարեկարգչական-պահպանողական» մրցակցություններով, երբեւէ չգայթակղեցին հայ պատգամավորներին, որոնք  էլ գիտակից իրենց առաքելության, մշտապես դրսեւորեցին սկզբունքայնություն, եւ հավասարակշռված կեցվածք՝ հանուն Իրանի ու հինավուրց իրանահայության շահերի, հեռու միջխմաբկցային ամբոխավարական էժանագին աճպարարություններից:
ԻՐԱՔ-ԻՐԱՆ 8-ԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
15.02.2016 \ 07:10 Reads: 3153
Պատերազմական հենց առաջին ամիսներին իրանահայությունը պարտավորվեց ծանրակշիռ գին վճարել՝ պատերազմի կիզակէտում գտնվող Խուզիստանի ամենահարավային նահանգի երբեմնի ծաղկուն համայնքների՝ Ահվազի ու Աբադանի հայության գրեթե ամբողջական պարպմանը..., դեպի կենտրոնական՝ Սպահանի, Թեհրանի եւ հյուս. շրջաններ փախստականների հոսքով:
ՀՐԱՅՐ ԽԱԼԱԹԵԱՆ․ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄԵՋԼԻՍԻ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴԻՆ
11.02.2016 \ 12:01 Reads: 3171
1981 թ․ ԻԻՀ Մեջլիսի նիստերից մեկի ընթացքում երբեմնի հզոր ու ազդեցիկ նախագահ Ռաֆսանջանին խորհրդարանի բարձր ամբիոնից արտասանած հայ խիզախ պատգամավոր Հրայր Խալաթեանի հետևյալ խոսքերն էր, որ փորձել  է ընդհատել..., սակայն, վերջինս մնացել է անդրդվելի:
ԻՐԱՆԻ ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ
10.02.2016 \ 02:29 Reads: 2342
Իրանում կուսակցություններն ու կուսակցական ինստիտուտների ձեւավորման-կայացման պրոցեսը, 37-ամյա  քաղաքական ծանրակշիռ փորձառությամբ հանդերձ դեռեւս երկար ճամփա ունի կտրելիք, որը, դատելով երկրի գաղափարա-քաղաքական համընդհանուր ուղղությունից՝ Իսլ. համակարգից, երեւի պետք է արդարացված համարել:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ․ ԻԻՀ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ
08.02.2016 \ 01:00 Reads: 2619
Ավելի քան 3,5 տասնամյակի ընթացքում մեր  պատվարժան պատգամավորների դիմագրաված խնդիրների լոկ վերնագրային թվարկումը ինքնին վկայելու է այն մասին, թե ինչ ծանրակշիռ հանգամանք են իրացրել նրանք՝ հանուն սեփական համայնքի ողջ անդամների ու տարատեսակ միավորների իրավունքների պաշտպանմանն ու ձեռքբերմանը։
1943-1979ԹԹ․ ԻՐԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
06.02.2016 \ 12:20 Reads: 2429
Համաշխարհային 2-րդ պատերազմի վերջավորության (1943-45) է համընկել Մեջլիսի 14-րդ նստաշրջանը, որտեղ հյուսիս. իրանահությունը որպես պատգամավոր ունեցել է Արտաշես Հովհաննիսյանին, իսկ հարավ. Իրանահայությունը՝ Ալեք Աղայանին:
1909-1934ԹԹ․ ԻՐԱՆԻ ՊԱՐԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
06.02.2016 \ 00:33 Reads: 2190
Իրանի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ պառլամենտական նստաշրջանների (1909-1924) միակ հայ պատգամավոր Հովսեփ Միրզայանին հաջորդել են հյուսիսային իրանահայության (Ատրպատական) պատգամավոր Զօրա խան Սագինյանը եւ հարավային շրջանից Ալեք Աղայանը:
ԱՆԴՐԱՆԻԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ․ ԻՐԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
04.02.2016 \ 03:12 Reads: 2344
Մոտ 110 տարի առաջ, 1906-ի հոկտեմբերի 7-ին, Ղաջարական թագավոր Մուզաֆֆարէդդինի հրովարտակով ձեւավորվեց ու հիմնվեց Իրանի Անդրանիկ խորհրդարանը (Ազգային ժողով): Անշուշտ, թագավորի այդ քայլը արդյունքն էր Սահմանադրական շարժման ազատական հոսանքների հետեւողական պայքարի:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐԶ ՈՒ ԱՆԿԵՂԾ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՉՔԵՐՈՎ
01.02.2016 \ 14:47 Reads: 2830
12-ամյա պառլամենտական բարձր ինստիտուտում կուտակած վիթխարի փորձառությունը, ինչ խոսք, ամուր պատվանդան է հանդիսանալու Ռոբերտ Բեգլարյանի համար, որպեսզի իր հանրօգուտ ու ազգանվեր ծառայություններն ու անմնացորդ ներդրումները բազմապատկելու հնարավորությունն ունենա, հօգուտ թե իր փայփայած հինավուրց իրանահայ համայնքի եւ թե ավելի ընդգրկուն՝ Հայաստան-Իրան բարեկամական փոխհարաբերություններին առավել դինամիկ ընթացք հաղորդելու համար:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԻՊԱՇԱՐ
25.01.2016 \ 08:54 Reads: 2513
.... Որտեղից որտեղ, բայց Բայդենի այդ հայտարարություններից հետո էր, որ նախագահ Էրդողանը հայտարարեց.- «Ջո Բայդենի հետ քննարկելու ենք Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի կողմից նոր ռազմաբազա հիմնելու անթույլատրելիության մասին...: - Մենք թույլ չենք տա, որպեսզի Իրաքից մինչեւ Միջերկրական ծով ձգվող Թուրքիայի սահմանին նման ռազմաբազա հիմնվի,- հոխորտացել է Էրդողանը:
ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՒՅԺ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
22.01.2016 \ 10:44 Reads: 1800
Իրողություն, որը խոշոր տոկոսով արդյունավորվել է վերջին 2-3 տարիների իրանական դիվանագիտական համակարգի ու գերատեսչության խելամիտ, աշխույժ ու հետեւողական ջանքերի շնորհիվ:  Նախագահ Ռոհանիի՝ օրերս բարձրաձայնած միտքը այս առումով խիստ դիպուկ էր հնչում, երբ հայտարարում էր, թե. «Եթե պրն. Զարիֆը չլիներ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ապա պատժամիջոցները չէին հաղթահարվի»:
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՑ՝ ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆ. ՊՈԼՍԱՀԱՅ ՄԵՐՕՐՅԱ ԽԻԶԱԽՈՒՄՆԵՐԸ...
19.01.2016 \ 01:09 Reads: 4024
Կարո Փայլանի քրդամետ կուսակցապետ Դեմիրթաշին արդեն ցեղասպանների ժառանգորդները հասցրել են դավաճանի պիտակով ճնշումների ենթարկել: Հետևաբար, բացառված էլ չէ, որ «չափերն անցած» հայ պատգամավորի (մեղմ ասած) լիազորությունները վար առնելու հայատյացների սադրանքների ականատեսը լինենք հաջորդիվ:
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
17.01.2016 \ 23:42 Reads: 1717
Եվ զարմանալի չէ Սաուդական Արաբիայի, Թուրքիայի, Իսրայելի եւ մյուս՝ մանր-մունր արբանյակների հակաիրան ջղաձիգ ու անթաքույց կեցվածքները՝ միջուկային հիմնախնդրի բարվոք լուծման հաշվին, քանզի քաջ գիտակցում են, որ տարածաշրջանի ավելի քան 30-ամյա վակուումը չարաշահելու իրենց ձախորդ միտումները հօդս են ցնդելու հզոր, խաղաղասեր և հատկապես հաղթական Իրանի  վերադարձով:
ԵՓՐԵՄ ԽԱՆ ԴԱՎԹԵԱՆ. ՈՐՊԷՍԶԻ ԱՒԵԼԻՈՎ ՍՏՒԱՐԱՆԱՆ ԵՐԱԽՏԱԳԷՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ...
27.12.2015 \ 20:41 Reads: 2384
Եփրեմի մարմնեղէն-շիրմային մասունքները, սակայն, իրենց յաւիտենական հանգրւանն են գտել Թեհրանի հինաւուրց Ս. Աստւածածին եկեղեցու անկիւնային շրջափակում, իր կիսանդրի արձանով:
ԻՐԱՆԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՇԽՈՅԺ ՄԵԿՆԱՐԿԸ. ՀԱՅՏԱԳՐՎԵԼ Է 10 ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒ
27.12.2015 \ 20:29 Reads: 2161
Անկախ առաջիկայ ընտրութիւններում մասնակցութեան բարձր ցուցանիշից, չափաւորական ու պահպանողական ճամբարների միջեւ բնական թէ արհեստական մրցակցութիւններից, Իրանի ժողովուրդը, ասել է թէ՝ նոյնինքն ընտրողը մշտապէս օժտւած է եղել այն գիտակցութեամբ, որով ցուցադրել է իր կամարտայայտութիւնը՝ Երկրի տնտեսա-քաղաքական իրավիճակներից ելնելով, ու դրանցից առաւել՝ համընդհանուր պետական ու ազգային շահերի համատեքստում:
ՄԵՐՕՐԵԱՅ «ԴԻՊԼՈՄԱՏ ՀՐԷՇՆԵՐԸ»
17.09.2015 \ 12:42 Reads: 1883
Աւելի քան երկու տասնամեակ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարգաւորելու կոչւած դիպլոմատիան, 1994-ի զինադադարից ցայսօր, իր միջնորդական առաքելութեան «օրինաչափ» կեցւածք է որդեգրել՝ հակամարտ կողմերի միջեւ «հաւասարութեան նշան»-ով վերաբերմունքը, ինքնըստինքեան արհամարհելով մի այլ, թերեւս աւելի զօրաւոր օրինաչափ երեւոյթ, այն է՝ արդարութիւնը...:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ, ԵՒՐՈԳՕՏԻՆ ԵՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ...
17.09.2015 \ 10:29 Reads: 2399
Պատճառ-հետեւանքային իրադարձութիւնների պատասխանատւութիւնը խոշոր տոկոսով վերագրելի է նոյնինքն Եւրոպայի առաւել եւս արեւմտա-ԱՄՆ-ամէտ այն ճամբարին, որի, այսպէս ասածª տնտեսական գլոբալ քաղաքականութեան արդիւնքում նոյն Եւրոմիութեան տնտեսական համակարգը մեղմ ասած՝ ճգնաժամ է ապրում, ընդհուպ մինչեւ միութեան տրոհում...:
1 2 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com