ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«ԴԻՊԼՈՄԱՏ ՀՐԷՇՆԵՐ»-Ի ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր






Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում...

Հայկական Հարցի եւ ազատագրական իրաւունքի ու երկարաշունչ պայքարի ողջ ընթացքում հայութեան հոգեւոր, թէ՛ քաղաքական ու կուսակցական առաջնորդները, բանագնացներն ու գործիչները անխտիր ենթարկւում էին նոյն ժպտերես եւրոպացի կամ ռուս դիպլոմատների երկդիմի, խաբուսիկ, դաւադիր ու շահամոլ վերաբերմունքին: Ուստիեւ՝ հայ ազատագրական պայքարին այլ ելք չէր մնում, քան՝ սեփական կամքի արտայայտմամբ նւաճել իր ոտնահարւած իրաւունքները...

Ահաւասիկ.-
Հայկական ազատագրական պայքարից 130 տարի անց, նոյն տարածաշրջանում, միեւնոյն ոսոխի՝ Թուրքիայի թիրախում է իրաւազուրկ ժողովրդի՝ քրդերի ազատագրական պայքարը... եւ 21-րդ դարի 2-րդ տասնամեակում նոյն այդ արեւմտա-եւրոպական եւ միջամուխ միւս երկրների «Դիպլոմատ հրէշները» ակնբախօրէն խաբում-դաւաճանում, սադրում են ԴԱԷՇ-ին չէզոքացնող իրենց երէկւայ դաշնակից՝ քրդական օժանդակ ուժերին...

.... Ու դարձեալ կրկնւում է պատմութիւնը... եւ զուգադիպութիւնը՝ յար եւ նման 19-րդ դարի վերջին ու 20-րդի սկզբին, երբ նոյն Ռուսաստանի զօրքերի նահանջը պատեհ առիթ էր ընձեռում թուրք ոսոխին, որպէսզի այն ժամանակ մինչեւ Կարս ու Արդահան, իսկ այսօր՝ սիրիական տարածքներ ներխուժել, միեւնոյն «դիպլոմատ հրէշների» թողտւութեան արդիւնքում...

....ԱՄՆ-ի, Եւրոպայի ու մասնաւորապէս Գերմանիայի, Ռուսաստանի եւ... դիւանագիտական-քաղաքական «խաղաղարար» ջանքերը, տւեալ դէպքում՝ Աֆրինի դէմ թուրքական մերօրեայ վայրագութիւնների առնչութեամբ, բխում են մէկ ու միակ այն «օրինաչափութիւնից», որն բացի հրէշաւոր դիպլոմատիայից, ցաւօք, այլ կերպ բնութագրելի չէ...
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
381 reads | 30.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com