ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ԹԵԺԱՑՈՒՄԸ ԻՐԱՆՈՒՄ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ







Նախագահական ընտրությունների նախընտրական մրցապայքարը, արդեն սկսյալ երեկվանից, թեժ կերպարանք է ընդունում..., ու բացառված էլ չէ, որ քարոզարշավի գալիք ու վերջին մեկշաբաթյակում ավելիով թեժանա:

Մրցակցության առանցքում եռյակ թեկնածուներն են Ռոհանին, Ղալիբաֆն ու Ռէյիսին, որոնք հակառակ հեռուստաբանավեճերին, հրապարակային-ժողովրդական մրցասպարեզում վերապահ չեն փակագծերը բացելուց... չխորշելով նույնիսկ վերագրում-ամբաստանություններից:

Սրանով, ինչ խոսք, թե՛ հասարակական եռուզեռ է առաջանում (հատկապես երիտասարդական խավերում), եւ թե՛ այսպես ասած՝ լուռ զանգվածներին գայթակղում բուն ընտրությանը մասնակցելուն:

Ինչեւէ, երկու օր անց, 3-րդ եւ վերջին ուրբաթօրյա հեռուստաբանավեճում, որն ի դեպ՝ տնտեսական զգայուն թեմաներն է շոշափելու, գործող նախագահի ընդդիմախոս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ողջ այդ շարքում պոպուլիստական-զինանոցը, որն անշուշտ դիմագրավելու  հնարքներով փորձելու է հաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին:
Մյուս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին հար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդյունավորվեց շատ փորձագետների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:

Հուսանք, որ նախընտրական բազմապիսի (եւ անշուշտ՝ նորացվող) կրքերը, անկախ ընտրությունների արդյունքից, չեն փոխադրվի հետընտրական փուլ ու ամեն ինչ իրենց բնականոն եւ առավել եւս՝ խաղաղ գործընթացներով կհունավորվի:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
1374 reads | 11.05.2017
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com