ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՅԱՑՔ ԻՐԱՆԻՑ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՍԿԻԶԲԸ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ








Ավելի քան չորս տասնամյա անդամությունից հետո, Եվրոպայի երբեմնի ախոյան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» հայտ ներկայացրեց նույն եվրաընտանիքին: Ընտանեկան տվյալ կաշկանդվածությունից ձերբազատվելու համարձակությունը վերագրելի է նույնինքն անգլիական ժողովրդին, որն  Աշտոն-Քեմերոնային եվրոպետական իշխանապետական համակարգի տեւական դիպլոմատիային դեմ-հանդիման` հանրաքվեով արտահայտեց իր կամքը:

Գերտերությունների` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան եւ ինքը` Եվրամիության գլխավոր խաղացողների համարժեք թեր, դեմ, թե ձեռնպահ արձագանգները վկայեցին, որ քաղաքական երկրաշարժ Եւրոպայում բնութագիրը արդեն իսկ իրողական ապացույց է:
Պատճառահետեւանքային հետագա կարճատեւ ու երկարաժամկետ քաղաքա-տնտեսական իրադարձությունների մասին կանխագուշակումներից զերծ մնալով հանդերձ, սակայն, արձանագրելի են հետեւալները.

1- Անգլիացին դրսեւորեց անկախական ձգտումների իր կամքը` թեկուզեւ հարազատ, բայց Եվրաընտանեկան բյուրոկրատիկ կապանքներից ու կախվածությունից:
2- Անգլիան իր հանրաքվեով նաեւ ու մանավանդ ցուցաբերեց ազգային արժեհամակարգին վերակառչելու գիտակցված դիրքորոշում, հիասթափվելով այսպես ասած տնտեսա-քաղաքական գլոբալ-լիբերալ արհեստածին, անդեմ ու ապազգային արժեհամակարգի օրինաչափություններից:
3-Անգլիայի հանրաքվեն հենց առաջինը որպես դրական արձագանգեցին նույնինքն Եվրամիության առաջնակարգ ու դեռեւս անդամ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Հունաստան, Իսպանիա...) ազգային կուսակցություններն ու առավել անկախ համակարգերի ձգտող ուժերը:

Ահավասիկ.
Եվրոպայի քաղաքական երկրաշարժը անխուսափելիորեն  ճաքեր է տալու թե յուրային, եւ թե անդրեւրոպական  ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական միջազգային փոխհարաբերությունների լայնարձակ աշխարհագրություններում..., որից  էլ բխելու է ի վերջո, եթե ոչ Եվրամիության փլուզումը, բայց հաստատապես տրոհման ու փլուզման սկիզբը:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
1034 reads | 27.06.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com